https://arm.sputniknews.ru/20230119/hancavvor-antarberutjan-hetevanq-e-ynddimadir-khmbakcutjunnery-hajtararutjun-en-taratsel-54056784.html
Հանցավոր անտարբերության հետևանք է. ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են տարածել
Հանցավոր անտարբերության հետևանք է. ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են տարածել
Sputnik Արմենիա
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր տեղի ունեցած ողբերգության հետ կապված հայտարարություններ են տարածել։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T18:52+0400
2023-01-19T18:52+0400
2023-01-19T19:31+0400
հայաստան
«պատիվ ունեմ» դաշինք
«հայաստան» դաշինք
հրդեհ
զորամաս
զինծառայող
զոհ
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737710_0:83:1600:983_1920x0_80_0_0_cac8ad9d9ac7ff2267ce121a89cff782.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik.Նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը և մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը։ Նման հայտարարություն է տարածել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում արձանագրված ողբերգությանը։Իսկ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության մեջ ասվում է, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է:«Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել»,–ասված է հայտարարության մեջ:«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները և իրենց ցավակցություններն են հայտնում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, մտերիմներին և ծառայակից ընկերներին, իսկ վնասվածքներ ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737710_90:0:1510:1065_1920x0_80_0_0_fe960fbde75b36b69e15dc47e7313611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «պատիվ ունեմ» դաշինք, «հայաստան» դաշինք, հրդեհ, զորամաս, զինծառայող, զոհ, գեղարքունիքի մարզ
հայաստան, «պատիվ ունեմ» դաշինք, «հայաստան» դաշինք, հրդեհ, զորամաս, զինծառայող, զոհ, գեղարքունիքի մարզ
Հանցավոր անտարբերության հետևանք է. ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են տարածել
18:52 19.01.2023 (Թարմացված է: 19:31 19.01.2023) «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր տեղի ունեցած ողբերգության հետ կապված հայտարարություններ են տարածել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik.Նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը և մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը։ Նման
հայտարարություն է տարածել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում արձանագրված ողբերգությանը։
Նշվում է, որ սա փաստում է բանակաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը, մեր զինված ուժերի առանձին հատվածների տեղակայման, բնակավորման և զորքերի ծառայության կազմակերպման պայմանների, մարտական առաջնագծի բազմաթիվ հատվածների կահավորվածության ու ինժեներական ենթակառուցվածքների բացերը։
Իսկ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
հայտարարության մեջ ասվում է, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է:
«Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել»,–ասված է հայտարարության մեջ:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցում։
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները և իրենց ցավակցություններն են հայտնում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, մտերիմներին և ծառայակից ընկերներին, իսկ վնասվածքներ ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային
զինծառայողներ են։