https://arm.sputniknews.ru/20230119/hajtnaberel-meghavornerin-serzh-sargsjany-cavakcel-e-hrdehi-zoheri-harazatnerin-54060607.html
Սերժ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը ցավակցել են հրդեհի զոհերի հարազատներին
Սերժ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը ցավակցել են հրդեհի զոհերի հարազատներին
Sputnik Արմենիա
ՀՀ երրորդ և չորրորդ նախագահները ցավակցական ուղերձներ են հղել Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T19:51+0400
2023-01-19T19:51+0400
2023-01-19T20:01+0400
սերժ սարգսյան
արմեն սարգսյան
նախագահ
հրդեհ
զինվոր
զոհ
ցավակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46842326_0:150:1600:1050_1920x0_80_0_0_bce97ed07565511b0f297be83ce2c1e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր ցավակցությունը և վշտակցությունն է հայտնել Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։Իսկ վիրավոր զինծառայողներին Սերժ Սարգսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել։Նշվում է, որ ՀՀ երրորդ նախագահը դեպքն առավել ողբերգական է համարում իշխող վարչակազմի՝ բանակի «աննախադեպ» բարեփոխումների, ծախսերի ավելացման, բանակում պայմանների իբր բարելավման «դատարկ ճոռոմաբանությունների» համատեքստում:Նշենք, որ Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով զոհվածների հարազատներին իր ցավակցությունն է հայտնել նաև ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։«Ցնցված եմ Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգությունից. բռնկված հրդեհը երիտասարդ կյանքեր է խլել, կան նաև ծանր վիրավորներ»,– մասնավորապես նշել է չորրորդ նախագահը։Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 7 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Դեպքի առնչությամբ բազմաթիվ պաշտոնանկություններ են եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/11/46842326_0:0:1600:1200_1920x0_80_0_0_bdcb63e0d93ca2c19911e008f802d17b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, արմեն սարգսյան, նախագահ, հրդեհ, զինվոր, զոհ, ցավակցություն
սերժ սարգսյան, արմեն սարգսյան, նախագահ, հրդեհ, զինվոր, զոհ, ցավակցություն
Սերժ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը ցավակցել են հրդեհի զոհերի հարազատներին
19:51 19.01.2023 (Թարմացված է: 20:01 19.01.2023) ՀՀ երրորդ և չորրորդ նախագահները ցավակցական ուղերձներ են հղել Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր ցավակցությունը և վշտակցությունն է հայտնել Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին հայտնում են
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Իսկ վիրավոր զինծառայողներին Սերժ Սարգսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել։
«Նախագահ Սարգսյանը չափազանց կարևորում է ամենասեղմ ժամկետում հայտնաբերելը և խստագույն պատասխանատվության ենթարկելը այդ հանցավոր անտարբերության մեղավորներին և բոլոր այն պատասխանատուներին, որոնք բանակը մատնել են անտերության և տարված են միայն սեփական աթոռը, պետական բարձր պաշտոններն ամեն գնով, այդ թվում՝ հսկայական միջոցներ ծախսելով, պահելու մոլուցքով»,– ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ երրորդ նախագահը դեպքն առավել ողբերգական է համարում իշխող վարչակազմի՝ բանակի «աննախադեպ» բարեփոխումների, ծախսերի ավելացման, բանակում պայմանների իբր բարելավման «դատարկ ճոռոմաբանությունների» համատեքստում:
Նշենք, որ Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով զոհվածների հարազատներին իր ցավակցությունն է հայտնել նաև
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։«Ցնցված եմ Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգությունից. բռնկված հրդեհը երիտասարդ կյանքեր է խլել, կան նաև ծանր վիրավորներ»,– մասնավորապես նշել է չորրորդ նախագահը։
Հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 7 վիրավոր։ Մահացածները ժամկետային
զինծառայողներ են։