https://arm.sputniknews.ru/20230119/em-n-ditvordutjunic-baci-ajl-mekhanizmner-chuni-ohanjany-kvoch-e-anum-ijnel-erknqic-54043804.html
ԵՄ-ն դիտորդությունից բացի այլ մեխանիզմներ չունի. Օհանյանը կոչ է անում իջնել երկնքից
ԵՄ-ն դիտորդությունից բացի այլ մեխանիզմներ չունի. Օհանյանը կոչ է անում իջնել երկնքից
Sputnik Արմենիա
Ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի` ԵՄ–ն կարող է միայն իրավիճակի ինչ-որ փոփոխություն արձանագրել և փոխանցել եվրոպական հարթակ։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T14:19+0400
2023-01-19T14:19+0400
2023-01-19T14:40+0400
սեյրան օհանյան
դիտորդ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51073317_0:84:1600:984_1920x0_80_0_0_1e043f169f473c0e17eba8de4d82b2d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԵՄ-ն տարածաշրջանում այլ մեխանիզմներ չունի, բացի դիտորդությունից։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՝ մեկնաբանելով Եվրամիության նոր առաքելություն ուղարկելու հարցը:Օհանյանն ընդգծեց` Հայաստանը պետք է բոլոր ուղղություններով աշխատի, այդ թվում ԵՄ–ի հետ։Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով` ՀՀ–ն պետք է «գետնի վրա» նայի և տեսնի` ովքեր են այսօր ՀՀ գործընկերները, ովքեր են խաղաղություն ապահովում Արցախի ժողովրդի համար ԼՂ ՊԲ–ի հետ, և ում զորքերն են տեղակայված ՀՀ տարածքում։«Դա Ռուսաստանն է, և ՀԱՊԿ–ի շրջանակներում նաև։ Եթե համագործակցենք այլ երկրների հետ,մենք այդտեղ էլ ընտրում ենք հավելյալ հարթակ ՌԴ–ի հետ համապատասխան համագործակցություն իրականացնելու ուղղությամբ»,–ասաց նա։Հաշվի առնելով ՌԴ խաղաղապահների կարևորությունը մասնավորապես Արցախում, Օհանյանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների առաքելության շարունակվելը նաև 2025 թվականից հետո, անհրաժեշտություն է։Ավելի վաղ Եվրոպական Politico պարբերականը, հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել 100 դիտորդներից բաղկացած նոր առաքելություն ՝ երկու տարի ժամկետով:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51073317_89:0:1512:1067_1920x0_80_0_0_615d6d47e65e47f5d9656b5c0d9a9ca7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, դիտորդ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, ընդդիմություն
սեյրան օհանյան, դիտորդ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, ընդդիմություն
ԵՄ-ն դիտորդությունից բացի այլ մեխանիզմներ չունի. Օհանյանը կոչ է անում իջնել երկնքից
14:19 19.01.2023 (Թարմացված է: 14:40 19.01.2023) Ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի` ԵՄ–ն կարող է միայն իրավիճակի ինչ-որ փոփոխություն արձանագրել և փոխանցել եվրոպական հարթակ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԵՄ-ն տարածաշրջանում այլ մեխանիզմներ չունի, բացի դիտորդությունից։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ՝ մեկնաբանելով Եվրամիության նոր առաքելություն ուղարկելու հարցը:
Օհանյանն ընդգծեց` Հայաստանը պետք է բոլոր ուղղություններով աշխատի, այդ թվում ԵՄ–ի հետ։
«Եվրամիությունը մեր թշնամին չէ, բայց պետք է հիշել, որ ԵՄ–ն այս տարածաշրջանում խնդիր ունի Ռուսաստանի և Իրանի հետ։ Մենք դեմ չպետք է լինենք դիտորդական առաքելություններին, եթե իշխանությունները կարող են աշխատել այդ ուղղությամբ։ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կարող է միայն ֆիքսել որևէ իրադրության փոփոխություն, ներկայացնել եվրոպական հարթակին, իսկ այդ հարթակը այստեղ այլ միջոցներ կիրառելու հնարավորություններ չունի»,–ասաց Օհանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով` ՀՀ–ն պետք է «գետնի վրա» նայի և տեսնի` ովքեր են այսօր ՀՀ գործընկերները, ովքեր են խաղաղություն ապահովում Արցախի ժողովրդի համար ԼՂ ՊԲ–ի հետ, և ում զորքերն են տեղակայված ՀՀ տարածքում։
«Դա Ռուսաստանն է, և ՀԱՊԿ–ի շրջանակներում նաև։ Եթե համագործակցենք այլ երկրների հետ,մենք այդտեղ էլ ընտրում ենք հավելյալ հարթակ ՌԴ–ի հետ համապատասխան համագործակցություն իրականացնելու ուղղությամբ»,–ասաց նա։
Հաշվի առնելով ՌԴ խաղաղապահների կարևորությունը մասնավորապես Արցախում, Օհանյանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների առաքելության շարունակվելը նաև 2025 թվականից հետո, անհրաժեշտություն է։
Ավելի վաղ Եվրոպական Politico պարբերականը, հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության աղբյուրներին,
հայտնել էր, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել 100 դիտորդներից բաղկացած նոր առաքելություն ՝ երկու տարի ժամկետով: