https://arm.sputniknews.ru/20230119/ekhn-adrbejani-ishkhanutjunnerin-kvoch-e-arel-durs-berel-zvorqery-hh-taratsqic-pashinjan-54025278.html
ԵԽ–ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից. Փաշինյան
ԵԽ–ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտեց, որ ԵԽ–ն իր զեկույցում նաև մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական... 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T11:56+0400
2023-01-19T11:56+0400
2023-01-19T12:02+0400
նիկոլ փաշինյան
եվրախորհրդարան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/54007134_0:3:1600:903_1920x0_80_0_0_f49acb43a73682de25ea097cba373a77.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հունվարի 18-ին ընդունած ԵԽ դատապարտող զեկույցում չափազանց կարևոր արձանագրումներ կան տարածաշրջանի և ՀՀ–ի մասին։ Այսօր ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ՀՀ վարչապետը նաև նշեց, որ ԵԽ–ն իր զեկույցում նաև մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ` Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ազատել ռազմագերիներին։Հիշեցնենք` հունվարի 18-ին Եխ–ն ընդունել է «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։Ըստ CFSP զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվում է Հարավային Կովկասում, ի թիվս այլ տարածաշրջանների, երկրի շարունակական ապակայունացնող գործողությունների մասին:Նշենք, որ CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է, և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը:Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/54007134_198:0:1403:904_1920x0_80_0_0_3bb694c06779f06802107b0b59072787.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրախորհրդարան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
նիկոլ փաշինյան, եվրախորհրդարան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
ԵԽ–ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից. Փաշինյան
11:56 19.01.2023 (Թարմացված է: 12:02 19.01.2023) ՀՀ վարչապետը շեշտեց, որ ԵԽ–ն իր զեկույցում նաև մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հունվարի 18-ին ընդունած ԵԽ դատապարտող զեկույցում չափազանց կարևոր արձանագրումներ կան տարածաշրջանի և ՀՀ–ի մասին։ Այսօր ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մասնավորապես` զեկույցը խստորեն դատապարտում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022թ–ի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատել է որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար բացասական հետևանքներ ունեցող ակցիա։ Վերահաստատել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դուրս բերել զորքերը ՀՀ բոլոր տարածքներից։ Համոզմունք է արտահայտել, որ ռազմական միջոցներով ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ։ Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում` միջազգային իրավունքի համապատասխան, ներառյալ ՄԱԿ–ի կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975թ–ի Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ–ի 2009թ հիմնարար «Տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման»սկզբունքները,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ ԵԽ–ն իր զեկույցում նաև մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ` Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ազատել ռազմագերիներին։
Հիշեցնենք` հունվարի 18-ին Եխ–ն ընդունել է «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։
Ըստ CFSP զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվում է Հարավային Կովկասում, ի թիվս այլ տարածաշրջանների, երկրի շարունակական ապակայունացնող գործողությունների մասին:
Նշենք, որ CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է, և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: