https://arm.sputniknews.ru/20230119/datakhazneri-ashkhatavardzern-aprilic-grete-krknaki-kbardzranan-54024014.html
Դատախազների աշխատավարձերն ապրիլից գրեթե կրկնակի կբարձրանան
Դատախազների աշխատավարձերն ապրիլից գրեթե կրկնակի կբարձրանան
Sputnik Արմենիա
Արդարադատության նախարարությունն իր առաջարկը հիմնավորում է դատախազների աշխատանքի բարձր ռիսկայնությամբ ու ցածր գրավչությամբ։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T11:42+0400
2023-01-19T11:42+0400
2023-01-19T11:42+0400
դատախազ
հհ դատախազություն
աշխատավարձ
դատարան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_b3b52424988cbf377c27ad0ce12c4975.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների հերթական նախագիծը, ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ներկայացվելու է ԱԺ հաստատմանը։Խոսքն այս անգամ դատախազների աշխատավարձը գրեթե կրկնակի (92%-ով) բարձրացնելու մասին է։Դատախազությունում որոշ պաշտոնյաների հավելավճարները կհասնեն աշխատավարձի 100-120 տոկոսինԱրդատարադատության ախարարության հեղինակած նախագծով աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությունը պատճառաբանվում է դատախազի աշխատանքի «առանձնակի ռիսկային» լինելու հանգամանքով։Բացի այդ նշվում է, որ վերջին տարիներին քրեական գործերի քանակն աննախադեպ աճել է, և աշխատանքի գերծանրաբեռնվածության ու ցածր վարձատրության պայմաններում դատախազի աշխատանքը կորցրել է գրավչությունը։Անգամ երիտասարդ մասնագետները, բուհն ավարտելուց հետո, դատախազությունում 3-4 տարի աշխատելով ու մասնագիտական փորձառություն ձեռք բերելով, անցնում են փաստաբանական աշխատանքի, որտեղ, ըստ արդարադատության նախարարության` «ավելի քիչ աշխատանքային ռեսուրսներ ծախսելով, զերծ լինելով հանրային պատասխանատվությունից և ազդեցությունների ռիսկերից», ստանում են դատախազի աշխատավարձը բազմապատիկ անգամ գերազանցող վարձատրություն:Հանուն քաղաքացիների. դատավորների աշխատավարձը 50-80%-ով կբարձրանաԱյսպիսով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%–ի չափով:Չափը որոշելիս հիմք է ընդունվել Հակակոռուպցիոն կոմիտեում 2023թ. հունվարի 1-ից սահմանված նույն հավելավճարի չափը։Դատախազների հավելավճարները նախատեսվում է վճարել 2023թ–ի ապրիլից սկսած։Արդարադատության նախարարությունը նաև հաշվարկել է, որ 2023թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ 432 դատախազներին ամսական դրույքաչափի 92%-ի չափով հավելում տրամադրելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի հավելյալ 2 մլրդ 443 մլն դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_86084c7fd35aa4244c0fbdc71f40f97d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, հհ դատախազություն, աշխատավարձ, դատարան, աժ (ազգային ժողով)
դատախազ, հհ դատախազություն, աշխատավարձ, դատարան, աժ (ազգային ժողով)
Դատախազների աշխատավարձերն ապրիլից գրեթե կրկնակի կբարձրանան
Արդարադատության նախարարությունն իր առաջարկը հիմնավորում է դատախազների աշխատանքի բարձր ռիսկայնությամբ ու ցածր գրավչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների հերթական նախագիծը, ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ներկայացվելու է ԱԺ հաստատմանը։
Խոսքն այս անգամ դատախազների աշխատավարձը գրեթե կրկնակի (92%-ով) բարձրացնելու մասին է։
Արդատարադատության ախարարության հեղինակած նախագծով աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությունը պատճառաբանվում է դատախազի աշխատանքի «առանձնակի ռիսկային» լինելու հանգամանքով։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է` վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատախազները կաշառք են վերցնում կամ պաշտոնեական դիրքը չարաշահում ավելի շատ սպանության, առևանգման, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բժշկական սխալի, խարդախության, քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների, վթարների, խուլիգանությունների, խոշտանգումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ դեպքերով, քան կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի վարույթի ընթացքում։
Բացի այդ նշվում է, որ վերջին տարիներին քրեական գործերի քանակն աննախադեպ աճել է, և աշխատանքի գերծանրաբեռնվածության ու ցածր վարձատրության պայմաններում դատախազի աշխատանքը կորցրել է գրավչությունը։
Անգամ երիտասարդ մասնագետները, բուհն ավարտելուց հետո, դատախազությունում 3-4 տարի աշխատելով ու մասնագիտական փորձառություն ձեռք բերելով, անցնում են փաստաբանական աշխատանքի, որտեղ, ըստ արդարադատության նախարարության` «ավելի քիչ աշխատանքային ռեսուրսներ ծախսելով, զերծ լինելով հանրային պատասխանատվությունից և ազդեցությունների ռիսկերից», ստանում են դատախազի աշխատավարձը բազմապատիկ անգամ գերազանցող վարձատրություն:
Այսպիսով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%–ի չափով:
Չափը որոշելիս հիմք է ընդունվել Հակակոռուպցիոն կոմիտեում 2023թ. հունվարի 1-ից սահմանված նույն հավելավճարի չափը։
Դատախազների հավելավճարները նախատեսվում է վճարել 2023թ–ի ապրիլից սկսած։
Արդարադատության նախարարությունը նաև հաշվարկել է, որ 2023թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ 432 դատախազներին ամսական դրույքաչափի 92%-ի չափով հավելում տրամադրելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի հավելյալ 2 մլրդ 443 մլն դրամ։