https://arm.sputniknews.ru/20230119/brjuseli-datarany-kalanqi-tak-e-tvoghel-evrakhvorhrdarani-nakhkin-pvokhnakhagahin-54067215.html
Բրյուսելի դատարանը կալանքի տակ է թողել Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահին
Բրյուսելի դատարանը կալանքի տակ է թողել Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահին
Sputnik Արմենիա
Բելգիայում շարունակվում է Եվրախորհրդարանի պատգամավորների և աշխատակիցների կողմից կոռուպցիայի կասկածների վերաբերյալ գործի հետաքննությունը։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T22:39+0400
2023-01-19T22:39+0400
2023-01-19T22:40+0400
բելգիա
կոռուպցիա
եվրախորհրդարան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52519507_0:469:1600:1369_1920x0_80_0_0_99db6d781b4deafde28a76acd62c8926.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Բրյուսելում դատարանը կալանքի տակ է թողել Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Եվա Քայլիին, որն անցնում է կոռուպցիայի աղմկահարույց գործով։ Տեղեկությունը հայտնում է բելգիական RTBF հեռուստաալիքը։Այսպիսով` դատարանը մերժել է փաստաբանների` խափանման միջոցը փոխելու պահանջը։Բելգիայում շարունակվում է Եվրախորհրդարանի պատգամավորների և աշխատակիցների կողմից կոռուպցիայի կասկածների վերաբերյալ գործի հետաքննությունը․ նրանք կապ են ունեցել Կատարի շահերի ներկայացուցիչների հետ: Նրանց թվում է ԵԽ նախագահի նախկին տեղակալ, հույն պատգամավոր Եվա Քայլին, որը զրկվել է լիազորություններից։ Քննության տակ են նաև նրա օգնական և գործընկեր, իտալացի Ֆրանչեսկո Ջորջին և ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչ Նիկոլո Ֆիգա-Թալամանկան։Լրագրողներն այդ գործն անվանել են «կատարգեյթ», քանի որ ենթադրվում է, որ դրանում ներգրավված անձինք փողի դիմաց Կատարի շահերն են առաջ մղել։ Սակայն մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ սկանդալի մասնակիցները գործել են նաև Մարոկկոյի շահերից ելնելով։
բելգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52519507_0:348:1600:1548_1920x0_80_0_0_b5b003ed90261692e82b361a1a8dd57f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգիա, կոռուպցիա, եվրախորհրդարան, դատարան
բելգիա, կոռուպցիա, եվրախորհրդարան, դատարան
Բրյուսելի դատարանը կալանքի տակ է թողել Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահին
22:39 19.01.2023 (Թարմացված է: 22:40 19.01.2023) Բելգիայում շարունակվում է Եվրախորհրդարանի պատգամավորների և աշխատակիցների կողմից կոռուպցիայի կասկածների վերաբերյալ գործի հետաքննությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Բրյուսելում դատարանը կալանքի տակ է թողել Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Եվա Քայլիին, որն անցնում է կոռուպցիայի աղմկահարույց գործով։ Տեղեկությունը հայտնում է բելգիական
RTBF հեռուստաալիքը։
Այսպիսով` դատարանը մերժել է փաստաբանների` խափանման միջոցը փոխելու պահանջը։
Եթե փաստաբանները ևս մեկ անգամ բողոքարկեն այդ որոշումը, ապա խափանման միջոցը փոխելու հարցը կվճռի վերաքննիչ դատարանը 15 օրվա ընթացքում։
Բելգիայում շարունակվում է Եվրախորհրդարանի պատգամավորների և աշխատակիցների կողմից կոռուպցիայի կասկածների վերաբերյալ գործի հետաքննությունը․ նրանք կապ են ունեցել Կատարի շահերի ներկայացուցիչների հետ: Նրանց թվում է ԵԽ նախագահի նախկին տեղակալ, հույն պատգամավոր Եվա Քայլին, որը զրկվել է լիազորություններից։ Քննության տակ են նաև նրա օգնական և գործընկեր, իտալացի Ֆրանչեսկո Ջորջին և ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչ Նիկոլո Ֆիգա-Թալամանկան։
Լրագրողներն այդ գործն անվանել են «կատարգեյթ», քանի որ ենթադրվում է, որ դրանում ներգրավված անձինք փողի դիմաց Կատարի շահերն են առաջ մղել։ Սակայն մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ սկանդալի մասնակիցները գործել են նաև Մարոկկոյի շահերից ելնելով։