https://arm.sputniknews.ru/20230119/adrbejani-kvoghmic-haj-erekhanerin-hvogebanakan-ahabekman-entarkeln-ardaracum-chuni-hh-agn-54045040.html
Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելն արդարացում չունի. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելն արդարացում չունի. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Վահան Հունանյանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները պետք է հստակ գնահատական տան... 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T14:52+0400
2023-01-19T14:52+0400
2023-01-19T14:55+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
արցախ
ադրբեջան
երեխա
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34077944_0:164:1600:1065_1920x0_80_0_0_35b99c27dc6613b1ac7642e924cded40.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Նման կերպ է մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը` անդրադառնալով Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների մեքենան ադրբեջանցիների կողմից կանգնեցնելու փաստին։Հայտնել էինք, որ հունվարի 17-ին ԼՂ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների ավտոբուսը կանգնեցրել են ադրբեջանական «էկո-ակտիվիստները», դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ:Նրա խոսքով` երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին` նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34077944_180:0:1600:1065_1920x0_80_0_0_6178ed2a33367a7ca46cf78e71a6940c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), արցախ, ադրբեջան, երեխա, լաչինի միջանցք
արտաքին գործերի նախարարություն (ագն), արցախ, ադրբեջան, երեխա, լաչինի միջանցք
Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելն արդարացում չունի. ՀՀ ԱԳՆ
14:52 19.01.2023 (Թարմացված է: 14:55 19.01.2023) Վահան Հունանյանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի գործելակերպին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Նման կերպ է մեկնաբանել
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը` անդրադառնալով Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների մեքենան ադրբեջանցիների կողմից կանգնեցնելու փաստին։
Հայտնել էինք, որ հունվարի 17-ին ԼՂ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների ավտոբուսը կանգնեցրել են ադրբեջանական «էկո-ակտիվիստները», դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց, անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին և հոգեբանական բռնություն գործադրել նրանց նկատմամբ:
«Ադրբեջանական կողմի այս գործողություններն այդ երկրում պետական մակարդակով իրականացվող հայության նկատմամբ ատելության և թշնամանքի, Լեռնային Ղարաբաղի հայությանը տեղահանելու քաղաքականության վառ օրինակներից են, որը հասնում է անգամ երեխաներին թիրախավորելու մակարդակի։ Նմանօրինակ վարքը որևէ արդարացում չունի թե՛ միջազգային իրավական, թե՛ մարդկային-բարոյական հարթությունում»,–ասում է Հունանյանը։
Նրա խոսքով` երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ու կառույցները, քաղաքակիրթ մարդկության ներկայացուցիչները պետք է հստակ գնահատական տան ադրբեջանական կողմի այս արգահատելի գործելակերպին` նմանօրինակ նոր դեպքեր թույլ չտալու համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։