https://arm.sputniknews.ru/20230117/qkhnerum-arka-vitshaky-vkajum-e-vor-iravakirarman-tesankjunic-kaghum-enq-hajk-eganjan-53897650.html
ՔԿՀ–ներում առկա վիճակը վկայում է, որ իրավակիրառման տեսանկյունից կաղում ենք. Հայկ Եգանյան
ՔԿՀ–ներում առկա վիճակը վկայում է, որ իրավակիրառման տեսանկյունից կաղում ենք. Հայկ Եգանյան
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ներկայացուցիչ Հայկ Եգանյանը Sputnik Արմենիայի եթերում... 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T00:11+0400
2023-01-17T00:11+0400
2023-01-17T00:11+0400
ռադիո
պոդկաստ
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
հհ արդարադատության նախարարություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53897049_0:0:1600:901_1920x0_80_0_0_9787201e9aeaaf9f597948a21e447016.jpg
ՔԿՀ–ներում առկա վիճակը վկայում է, որ իրավակիրառման տեսանկյունից կաղում ենք
Sputnik Արմենիա
ՔԿՀ–ներում առկա վիճակը վկայում է, որ իրավակիրառման տեսանկյունից կաղում ենք
Քանի դեռ քրեակատարողական հիմնարկներում տիրում է ներկա վիճակը, ուրեմն իրավակիրառման տեսանկյունից կաղում ենք, այսինքն` կան օրենքներ, սակայն դրանց կիրառման մակարդակում առաջընթաց չունենք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Հայկ Եգանյանը։ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այսօր ԱԺ–ում ներկայացրել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծը, որով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ–երում շինության և կահավորման առանձնահատկությունները: Ըստ նրա` կառավարության այս որոշմամբ Հայաստանում կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ:Նրա դիտարկմամբ` խնդիրների առաջացման պատճառն աշխատելաոճն է։ Ըստ Եգանյանի` եթե կան օղակներ, որոնք թերանում են, ապա վերահսկողական մարմինն անմիջապես պետք է արձագանքի, իսկ եթե վերջինն էլ է թերանում, ուրեմն առկա է ընդհանուր կառավարման հետ կապված խնդիր։«ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, ու թեև հանրային սեկտոորում գործում է բավականին ակտիվ, այդուհանդերձ ոչ մի կերպ չի կարող ազդել կայացվող որոշումների վրա։ Մենք ընդամենը բարձրաձայնում ենք խնդիրները, ցավոք, այլ լծակ չունենք»,– նշեց մեր զրուցակիցը։Նշենք, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումն առաջարկվում է ընդունել օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53897049_180:0:1440:945_1920x0_80_0_0_31c777ded3e1f386a2d792782eb3b84f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հհ արդարադատության նախարարություն, աժ (ազգային ժողով), аудио
պոդկաստ, քրեակատարողական հիմնարկ (քկհ), հհ արդարադատության նախարարություն, աժ (ազգային ժողով), аудио
ՔԿՀ–ներում առկա վիճակը վկայում է, որ իրավակիրառման տեսանկյունից կաղում ենք. Հայկ Եգանյան
ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ներկայացուցիչ Հայկ Եգանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ձերբակալվածների պահելու վայրերում արձանագրված խնդիրներին։
Քանի դեռ քրեակատարողական հիմնարկներում տիրում է ներկա վիճակը, ուրեմն իրավակիրառման տեսանկյունից կաղում ենք, այսինքն` կան օրենքներ, սակայն դրանց կիրառման մակարդակում առաջընթաց չունենք։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Հայկ Եգանյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Արփինե Սարգսյանն այսօր ԱԺ–ում ներկայացրել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծը, որով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ–երում շինության և կահավորման առանձնահատկությունները: Ըստ նրա` կառավարության այս որոշմամբ Հայաստանում կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ:
«Ձերբակալված անձանց պայմանների բարելավմանը միտված օրենսդրական նախաձեռնություններ իհարկե կան, բայց կարևորը ոչ թե թղթի վրա գրած դրույթներն են, այլ այն, թե ինչպես են դրանք կիրառվում։ Վերջին տարիների փոփոխությունների դինամիկան կապված է օրենսդրական մակարդակում այդ անձանց սոցիալական խնդիրների բարելավմանն ուղղված գործողություններով։ Պարզապես պետք է, որ համապատասխան օրենքները ճիշտ կիրառվեն»,– ասաց Եգանյանը։
Նրա դիտարկմամբ` խնդիրների առաջացման պատճառն աշխատելաոճն է։ Ըստ Եգանյանի` եթե կան օղակներ, որոնք թերանում են, ապա վերահսկողական մարմինն անմիջապես պետք է արձագանքի, իսկ եթե վերջինն էլ է թերանում, ուրեմն առկա է ընդհանուր կառավարման հետ կապված խնդիր։
«ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, ու թեև հանրային սեկտոորում գործում է բավականին ակտիվ, այդուհանդերձ ոչ մի կերպ չի կարող ազդել կայացվող որոշումների վրա։ Մենք ընդամենը բարձրաձայնում ենք խնդիրները, ցավոք, այլ լծակ չունենք»,– նշեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումն առաջարկվում է ընդունել օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում: