https://arm.sputniknews.ru/20230117/mi-zvorakceq-arcakhabnak-hajutjan-ceghaspanutjany-akcia-fransiaji-despanatan-dimac-53919891.html
Մի՛ զորակցեք արցախաբնակ հայության ցեղասպանությանը. ակցիա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց
Մի՛ զորակցեք արցախաբնակ հայության ցեղասպանությանը. ակցիա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց
Sputnik Արմենիա
Բերձորի ճանապարհի փակումը արցախահայությանը զրկել է մարդկային կյանքի ու կենսագործունեության տարրական ﬕջոցներից։ 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T12:23+0400
2023-01-17T12:23+0400
2023-01-17T14:38+0400
լաչինի միջանցք
շրջափակում
երևան
ֆրանսիա
արցախ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53920866_0:0:1920:1080_1920x0_80_0_0_36bfff0c2a89bfab3b60079e7f94a7c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Զորակցե՛նք Արցախին» շարժումն այսօր ակցիա է իրականացրել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց` կոչ անելով Ֆրանսիային հավատարիմ ﬓալ Հայոց ցեղասպանությունը դատապարտող իր ազգային դիրքորոշմանն ու պետական օրենքին և անտարբեր լռությամբ հանցակից չդառնալ Ադրբեջանի իշխանությունների կողﬕց իրականացվող՝ արցախաբնակ հայության նոր «սպիտակ» ցեղասպանությանը։Ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից «բնապահպաններ» ներկայացող ﬕ խումբ ադրբեջանցիներ փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Արցախը Բերձորի ﬕջանցքով արտաքին աշխարհին կապող ﬕակ ճանապարհը։ 120 000 հայեր, այդ թվում՝ 30 000 երեխաներ գտնվում են հումանիտար աղետի ﬔջ և շարունակում են պատանդ ﬓալ սեփական հայրենիքում։Նրանք նաև հիշեցնում են, որ Բաքուն ժամանակ առ ժամանակ դադարեցնում կամ խաթարում է նաև գազի և էլեկտրականության մատակարարումը՝ տները, դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները թողնելով սառնամանիքի ու խավարի ﬔջ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում էլ հունվարի 9-ին վթար էր արձանագրվել, որի պատճառով հունվարի 10-ից սկսած Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
երևան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/11/53920866_180:0:1620:1080_1920x0_80_0_0_90fe5536117288848544ec19bac8abe1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, շրջափակում, երևան, ֆրանսիա, արցախ, տեսանյութ, տեսանյութեր
լաչինի միջանցք, շրջափակում, երևան, ֆրանսիա, արցախ, տեսանյութ, տեսանյութեր
Մի՛ զորակցեք արցախաբնակ հայության ցեղասպանությանը. ակցիա Ֆրանսիայի դեսպանատան դիմաց
12:23 17.01.2023 (Թարմացված է: 14:38 17.01.2023) Բերձորի ճանապարհի փակումը արցախահայությանը զրկել է մարդկային կյանքի ու կենսագործունեության տարրական ﬕջոցներից։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Զորակցե՛նք Արցախին» շարժումն այսօր ակցիա է իրականացրել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց` կոչ անելով Ֆրանսիային հավատարիմ ﬓալ Հայոց ցեղասպանությունը դատապարտող իր ազգային դիրքորոշմանն ու պետական օրենքին և անտարբեր լռությամբ հանցակից չդառնալ Ադրբեջանի իշխանությունների կողﬕց իրականացվող՝ արցախաբնակ հայության նոր «սպիտակ» ցեղասպանությանը։
Ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից «բնապահպաններ» ներկայացող ﬕ խումբ ադրբեջանցիներ փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Արցախը Բերձորի ﬕջանցքով արտաքին աշխարհին կապող ﬕակ ճանապարհը։ 120 000 հայեր, այդ թվում՝ 30 000 երեխաներ գտնվում են հումանիտար աղետի ﬔջ և շարունակում են պատանդ ﬓալ սեփական հայրենիքում։
«Բերձորի ճանապարհի փակումը արցախահայությանը զրկել է մարդկային կյանքի ու կենսագործունեության տարրական ﬕջոցներից՝ այդ թվում սննդի պաշարներից, կենսականորեն անհրաժեշտ դեղաﬕջոցներից, վառելիքից»,– նշում են ակցիայի մասնակիցները:
Նրանք նաև հիշեցնում են, որ Բաքուն ժամանակ առ ժամանակ դադարեցնում կամ խաթարում է նաև գազի և էլեկտրականության մատակարարումը՝ տները, դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները թողնելով սառնամանիքի ու խավարի ﬔջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում էլ
հունվարի 9-ին վթար էր արձանագրվել, որի պատճառով հունվարի 10-ից սկսած Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։