00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
40 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Կամո Ունանյան
Կանգ կառնեմ միայն այն ժամանակ, երբ հնարավոր չլինի էլ տեղաշարժվել․Ունանյան
17:47
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք լայնածավալ գործիքակազմ ունենք, որը կարող է կիրառվել. ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպանը` ԼՂ–ի մասին

© AP Photo / Michal DyjukՄայքլ Քարփենթեր
Մայքլ Քարփենթեր - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
Բաժանորդագրվել
Մայքլ Քարփենթերը պատասխանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԱՄՆ–ն լրջորեն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով։ Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։
Հայտնել ենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում և նշել, որ պետք է ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի նա կատարի իր հանձնառությունները: Նախարարն ընդգծել է, որ հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն կարող է կարևոր դեր խաղալ խաղաղության հասնելու գործում։
Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր ներկայացրած գնահատականի համար` Քարփենթերն անվիճելի է համարել այն փաստը, որ միջանցքի փակումը բերում է ծանր հումանիտար հետևանքների։
«Լաչինի միջանցքը փակ է արդեն ավելի քան 30 օր, ինչը Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պարագաների խսիտ պակաս է առաջացնում։ Այս փաստերն անվիճելի են։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել անխափան տարանցումը` պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակ երաշխիքներ են ներառում Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղությունով էլ»,– ասել է նա։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին՝ կարևոր օգնություն ցուցաբերելու համար, և Ադրբեջանին կոչ արել ապահովել Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչության իրավունքների պաշտպանությունն ու նրանց անվտանգությունը:
«ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը` անկախ նրանց ազգային պատկանելությունից»,– ընդգծել է դիվանագետը։
ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպանը նշել է, որ անհամբեր սպասում է Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարության ներքո Լեհաստանի նախագահի կարիքների գնահատման խմբի առաջարկությունների առարկայական և բովանդակալից քննարկմանը։ ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտները, Քարփենթերի գնահատմամբ,Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու համար լավ դիրքում են գտնվում՝ հիմնվելով անվտանգության հարցում իրենց համապարփակ մոտեցման և խարսխված արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա:
«Մենք լայնածավալ գործիքակազմ ունենք, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել»,– հայտարարել է Քարփենթերը։
Նա հավելել է, որ ԱՄՆ–ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերսկսել բովանդակալից բանակցությունները` լուծելու իրենց վեճերը։ Նրա խոսքով` համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճիշտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն` հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։
Բացի դրանից, Քարփենթերը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արելհետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
«Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ բազմակողմանիորեն` այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին է ԵՄ–ն, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ–ն` հասնելու այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման»,– եզրափակել է Մայքր Քարփենթերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել է։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0