https://arm.sputniknews.ru/20230117/lernajin-gharabaghic-hajastan-teghapvokhvats-pacientneric-meky-veradardzel-e-53925169.html
Հայաստան տեղափոխված պացիենտներից մեկը վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Հայաստան տեղափոխված պացիենտներից մեկը վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
Sputnik Արմենիա
Զառա Ամատունին նաև նշեց, որ նախորդ տարվա վերջին և այս տարվա հունվարի 15-ին ՀՀ կառավարության կողմից Հայաստանից Լեռնային Ղարաբաղ 2 բեռնատար է տեղափոխվել։ 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T14:27+0400
2023-01-17T14:27+0400
2023-01-17T14:37+0400
կարմիր խաչ
արցախ
լեռնային ղարաբաղ
զառա ամատունի
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25384770_0:0:1600:901_1920x0_80_0_0_306923245858e6b9eb3cda0e19d889aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված պացիենտներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։Նա ընդգծեց, որ մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 30 պացիենտ, չհաշված ուղեկցողները։ԿԽՄԿ–ն 2022 թվականի դեկտեմբերի 25-ին բեռնատարով ՀՀ կառավարության կողմից տրամադրած ավելի քան 10 տոննա դեղորայք, մանկական սնունդ և այլ պարագաներ է տեղափոխել ԼՂ։ Դրանից մեկ առաջ էլ իրենց մարդատար մեքենաներից մեկով էր դեղորայք տեղափոխվել։ Ամատունին նաև հայտնեց, որ 2023 թվականի հունվարի 15-ին էլ ԿԽՄԿ բեռնատարը բեռնվել է դեղորայքով և այլ պարագաներով ու ուղարկվել ԼՂ՝ հիմնականում բժշկական հաստատություններում բաշխելու համար։Հունվարի 16-ին էլ ԿԽՄԿ գրասենյակի մոտ քաղաքացիների կազմակերպած ակցիայի շրջանակում տարված օգնությունը խորհուրդ է տրվել ուղարկել Գորիսում գտնվող երեխաներին (արցախցի երեխաներ են, որոնք Լաչինի միջնացքի փակման հետևանքով Հայաստանի տարածքում են մնացել– խմբ.)։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել է։Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում էլ հունվարի 9-ին վթար էր արձանագրվել, որի պատճառով հունվարի 10-ից սկսած Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25384770_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d435627fe5bf82564066a993212feff8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, արցախ, լեռնային ղարաբաղ, զառա ամատունի, լաչինի միջանցք
կարմիր խաչ, արցախ, լեռնային ղարաբաղ, զառա ամատունի, լաչինի միջանցք
Հայաստան տեղափոխված պացիենտներից մեկը վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
14:27 17.01.2023 (Թարմացված է: 14:37 17.01.2023) Զառա Ամատունին նաև նշեց, որ նախորդ տարվա վերջին և այս տարվա հունվարի 15-ին ՀՀ կառավարության կողմից Հայաստանից Լեռնային Ղարաբաղ 2 բեռնատար է տեղափոխվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված պացիենտներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Պացիենտը, որն ավելի վաղ Հայաստան էր տեղափոխվել բուժում ստանալու համար, օրերս ԿԽՄԿ միջնորդությամբ երկու ուղեկցողի հետ միասին վերադարձել է։ Հայաստան տեղափոխված պացիենտների շրջանում կային այնպիսի անձինք, որոնց վիճակը ոչ թե գնահատվում էր ծայրահեղ ծանր, այլ անհապաղ բժշկական օգնության կարիք ունեին։ Այդպիսի անձնացից մեկը ստացել է այդ պահին իր կյանքին և առողջությանն անհրաժեշտ բուժօգնությունն ու կարողացել է հետ գնալ»,– ասաց Ամատունին։
Նա ընդգծեց, որ մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 30 պացիենտ, չհաշված ուղեկցողները։
ԿԽՄԿ–ն 2022 թվականի դեկտեմբերի 25-ին բեռնատարով ՀՀ կառավարության կողմից տրամադրած ավելի քան 10 տոննա դեղորայք, մանկական սնունդ և այլ պարագաներ է տեղափոխել ԼՂ։ Դրանից մեկ առաջ էլ իրենց մարդատար մեքենաներից մեկով էր դեղորայք տեղափոխվել։ Ամատունին նաև հայտնեց, որ 2023 թվականի հունվարի 15-ին էլ ԿԽՄԿ բեռնատարը բեռնվել է դեղորայքով և այլ պարագաներով ու ուղարկվել ԼՂ՝ հիմնականում բժշկական հաստատություններում բաշխելու համար։
Հունվարի 16-ին էլ ԿԽՄԿ գրասենյակի մոտ քաղաքացիների կազմակերպած ակցիայի շրջանակում տարված օգնությունը խորհուրդ է տրվել ուղարկել Գորիսում գտնվող երեխաներին (արցախցի երեխաներ են, որոնք Լաչինի միջնացքի փակման հետևանքով Հայաստանի տարածքում են մնացել– խմբ.)։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Հայաստանից Արցախը սնուցող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ բարձրավոլտ գծի 110 կՎ 33-րդ կմ-ում էլ
հունվարի 9-ին վթար էր արձանագրվել, որի պատճառով հունվարի 10-ից սկսած Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։