https://arm.sputniknews.ru/20230117/ihpk-n-zvoravarzhutjunner-e-anckacrel-parsic-tsvocum-53935790.html
ԻՀՊԿ-ն զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցում
ԻՀՊԿ-ն զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցում
Sputnik Արմենիա
Զորավարժությունների ընթացքում փորձարկվել են տարբեր դասի թևավոր հրթիռներ։ 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T16:37+0400
2023-01-17T16:37+0400
2023-01-17T16:37+0400
իրանի իսլամական հանրապետություն
հրթիռ
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37816098_0:64:1453:881_1920x0_80_0_0_d8ddae480fe04e75edd0d57b80c6d6f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում զորավարժություններ են անցկացրել տարբեր դասերի թևավոր հրթիռների փորձարկմամբ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար Ալիրեզա Թանգսիրին։«Այդ զորավարժություններում իրենց հիանալի դրսևորեցին տարբեր դասերի ծովային թևավոր հրթիռների համալիրը, անօդաչու ռմբակոծիչները և կետային խոցման ռմբակոծիչները՝ միաժամանակ մի քանի թիրախ վերցնելու ունակությամբ, ստորջրյա անօդաչու սարքերի խելացի համակարգերը, ուղղաթիռից հրթիռներով կրակահերթերը, թշնամական նավերի վրա դեսանտայինների հատուկ ստորաբաժանումների իջեցումը», –իրանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում «Tasnim» գործակալությունը:Նշենք, որ անցյալ տարվա վերջին Իրանը խոշոր զորավարժություններ անցկացրեց երկրի հարավում, որոնց մասնակցում էին հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ցամաքային զորքերի մեքենայացված գնդերը, ՀՕՊ ուժերը, ստորջրյա, վերջրյա նավերն ու ավիացիան։Զորավարժություններն ուղղված էին բանակային հիմնական ստորաբաժանումների համատեղ գործողությունների ծրագրման, անցկացման, ղեկավարման և գնահատման հմտությունների կատարելագործմանը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/15/37816098_97:0:1357:945_1920x0_80_0_0_bdcff29700b2f78cc1c0dfbf3a2f6d94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ, զորավարժություններ
իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ, զորավարժություններ
ԻՀՊԿ-ն զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցում
Զորավարժությունների ընթացքում փորձարկվել են տարբեր դասի թևավոր հրթիռներ։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում զորավարժություններ են անցկացրել տարբեր դասերի թևավոր հրթիռների փորձարկմամբ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար Ալիրեզա Թանգսիրին։
«Այդ զորավարժություններում իրենց հիանալի դրսևորեցին տարբեր դասերի ծովային թևավոր հրթիռների համալիրը, անօդաչու ռմբակոծիչները և կետային խոցման ռմբակոծիչները՝ միաժամանակ մի քանի թիրախ վերցնելու ունակությամբ, ստորջրյա անօդաչու սարքերի խելացի համակարգերը, ուղղաթիռից հրթիռներով կրակահերթերը, թշնամական նավերի վրա դեսանտայինների հատուկ ստորաբաժանումների իջեցումը», –իրանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում
«Tasnim» գործակալությունը:
Նշենք, որ անցյալ տարվա վերջին
Իրանը խոշոր զորավարժություններ անցկացրեց երկրի հարավում, որոնց մասնակցում էին հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ցամաքային զորքերի մեքենայացված գնդերը, ՀՕՊ ուժերը, ստորջրյա, վերջրյա նավերն ու ավիացիան։
Զորավարժություններն ուղղված էին բանակային հիմնական ստորաբաժանումների համատեղ գործողությունների ծրագրման, անցկացման, ղեկավարման և գնահատման հմտությունների կատարելագործմանը: