https://arm.sputniknews.ru/20230117/hstak-ory-hajtni-che-peskvovy-narishkini-ev-byrnsi-hnaravvor-handipman-masin-53926798.html
Հստակ օրը հայտնի չէ. Պեսկովը` Նարիշկինի և Բըրնսի հնարավոր հանդիպման մասին
Հստակ օրը հայտնի չէ. Պեսկովը` Նարիշկինի և Բըրնսի հնարավոր հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովի խոսքով` ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի և ԿՀՎ–ի ղեկավարի երկխոսությունը կարող է օգուտ բերել։ 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T14:45+0400
2023-01-17T14:45+0400
2023-01-17T14:47+0400
ռուսաստան
ամն
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39483111_0:160:1532:1022_1920x0_80_0_0_6dd5193fa1c447baacc8dec2a051ee82.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի երկխոսությունը կարող է օգտակար լինել։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա խորհուրդ է տվել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունից ճշտել` Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցը քննարկվում է եվրոպացի գործընկերների հետ, թե ոչ։Ըստ ԶԼՄ–ների` Սերգեյ Նարիշկինն ու Ուիլյամ Բըրնսը հանդիպել են նոյեմբերի 14-ին Անկարայում։ Հետագայում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը հաստատել էր, որ հանդիպել է ամերիկացի գործընկերոջ հետ` քննարկելու միջուկային անվտանգությանն ու ուկրաինական թեմային առնչվող հարցեր։Պեսկովն անդրադարձել է Դնեպրոպետրովսկում շենքերից մեկի մասնակի փլուզման հարցին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39483111_0:0:1363:1022_1920x0_80_0_0_727990b316988190e284c2b07500fa0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, դմիտրի պեսկով
ռուսաստան, ամն, դմիտրի պեսկով
Հստակ օրը հայտնի չէ. Պեսկովը` Նարիշկինի և Բըրնսի հնարավոր հանդիպման մասին
14:45 17.01.2023 (Թարմացված է: 14:47 17.01.2023) Դմիտրի Պեսկովի խոսքով` ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի և ԿՀՎ–ի ղեկավարի երկխոսությունը կարող է օգուտ բերել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի երկխոսությունը կարող է օգտակար լինել։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն (հանդիպումը. խմբ.) չի կարելի բացառել։ Եվ իհարկե այդ երկխոսությունը կարող է օգուտ տալ։ Հստակ ամսաթվի մասին տեղեկություն չունեմ», – ասել է նա` պատասխանելով հարցին` արդյոք Նարիշկին–Բըրնս հանդիպում նախատեսվում է առաջիկայում։
Նա խորհուրդ է տվել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունից ճշտել` Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցը քննարկվում է եվրոպացի գործընկերների հետ, թե ոչ։
Ըստ ԶԼՄ–ների` Սերգեյ Նարիշկինն ու Ուիլյամ Բըրնսը հանդիպել են նոյեմբերի 14-ին Անկարայում։ Հետագայում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը հաստատել էր, որ հանդիպել է ամերիկացի գործընկերոջ հետ` քննարկելու միջուկային անվտանգությանն ու ուկրաինական թեմային առնչվող հարցեր։