00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի գազամատակարարումը կարող է խաթարվել. նորակառույցները մնացել են համակարգից դուրս

© Sputnik / Andranik GhazaryanՆորակառույց շենք
Նորակառույց շենք - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2023
Նորակառույց շենք
Բաժանորդագրվել
Երևանը գազամատակարարման ցանցի հզորացման կարիք ունի։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջիկա 10 տարում նման ծրագիր չունի։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հարցը լուծել «Գազպրոմի» նախագծով, սպառողների հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Երևանի գազամատակարարումը կարող է խաթարվել, եթե գազամատակարարման համակարգին շարունակեն նոր սպառողներ միանալ։ Պարզվում է` մայրաքաղաքում վերջին տարիների բնակարանաշինական լայնածավալ ծրագրերն իրականացվել են առանց առկա ենթակառուցվածքների հնարավորությունները հաշվի առնելու։ Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft հարթակում հրապարակված կառավարության որոշման նախագծից։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկության համաձայն` վերջին տարիների ընթացքում Երևան քաղաքում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված` գազասպառման ծավալները կտրուկ աճել են, և Երևան քաղաքը սնող գազաբաշխիչ կայանների ու գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունն այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։
Նշվում է նաև, որ «Գազպրոմ Արմենիան» ո՛չ այսօր ու ո՛չ էլ առաջիկա 10 տարում նոր գազատարներ ու բաշխիչ կայաններ կառուցել չի պլանավորում։ Նման ներդրում նախատեսված չէ ընկերության 10 տարվա ծրագրով։
Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի էներգետիկ ծրագրերից
Փոխարենը «Գազպրոմ Արմենիան» մշակել է Երևանի սնուցման համակարգի հզորացման նախնական էսքիզային նախագիծ, որով նախատեսվում է 4 նոր գազատարների, 4 գազի ճնշման կարգավորման հանգույցների ու նոր գազաբաշխիչ կայանների, ինչպես նաև միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցում։
Ընկերության այս նախագիծն էլ հիմք ընդունելով` էկոնոմիկայի նախարարությունն այն վերածել է «Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու» ծրագրի ու ներկայացրել կառավարության դատին։
Նախարարության հեղինակած նախագծով նախատեսվում է աշխատանքներն իրականացնել փուլերով. առաջինը նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու փուլն է, որը կտևի շուրջ 2 տարի, քանի որ դրա համար անհրաժեշտ է հողահատկացման աշխատանքներ կատարել, գազիֆիկացման ենթակառուցվածքների կառուցմանն անհրաժեշտ հողամասերը ճանաչել հանրային գերակա շահ և այլն։
Դրանից հետո արդեն կմեկնարկի կառուցման փուլը, որը կտևի մինչև 3 տարի` Երևանի հարավարևմտյան, արևելյան ու հարավային հատվածների համար` 1.5 տարի, հյուսիսարևելյան հատվածի համար` 3 տարի։
Ինչ վերաբերում է գազամատակարարման լրացուցիչ ցանցի կառուցապատման համար անհրաժեշտ միջոցներին, էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է այդ ծախսը համամասնորեն նախատեսել առաջիկա 5 տարիների պետական բյուջեում, ապա այն ներառել գազի սակագնի մեջ, որպեսզի «Գազպրոմ Արմենիան» սպառողներից ստացած այդ գումարները հետագայում վերադարձնի պետությանը։
Այլ կերպ ասած` գազաբաշխման համակարգի հզորացման համար կվճարեն ՀՀ սպառողները։ Իսկ մինչ այդ ուղղակի պետք է սպասեն, թե երբ է իրենց նորակառույցը գազիֆիկացվելու։
Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության հանրայնացրած տվյալներից պարզ է դառնում, որ Երևանում գազամատակարարման ցանցին միանալու իրենց հերթին արդեն սպասում է նոր կառուցված 390 օբյեկտ, որոնց ընդհանուր սպառումը գազամատակարարման ցանցում կկազմի շուրջ 216 500 – 259 800 խմ/ժ։
Այդ օբյեկտների թվում են նաև Դալմայի այգիների տարածքում ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցվող բազմահարկ բազմաբնակարան շենքերը, որոնց շուրջ 800 սեփականատերերին կառուցապատողը խոստացել է բնակարանները հանձնել արդեն 2023-ի գարնանը։ Բայց շենքերը մինչ օրս գազամատակարարման համակարգին միացված չեն։
Էկոնոմիկայի նախարարության նոր իրավական կարգավորումը, ի դեպ, առաջին հերթին հենց այս նորակառույց թաղամասի շահառուներին է հետաքրքրել։ Նրանք նախագծի մեկնաբանություններում ակտիվ գրառումներ են կատարել, որտեղ խնդրում են հնարավորինս կրճատել նախագծով նախատեսվող ժամկետներն ու առաջնահերթությունը տալ իրենց թաղամասի գազիֆիկացմանը։
««Վերածնունդ» թաղամասում արդեն բնակարանների հանձնում է կատարվում, բայց գազի միացման խնդիր ունի»։ «Բնակելի համալիրը, որը բաղկացած է 7 17–հարկանի շենքերից, շուտով բնակեցվելու է և ունի գազամատակարարման խնդիր, թաղամասը չի միանում ոչ մի մագիստրալի», – հայտնում են բնակիչները` հավելելով, որ շենքերն ի սկզբանե նախագծվել ու կառուցվել են գազով ջեռուցվելու տարբերակով։
«Ամենամեծ խնդիրը մնում է գազի հասանելիությունը, առանց դրա անհնար է բնակվել տանը, հոսանքով անհնար է տաքացնել այն, բնակվում ենք վարձով և օր առաջ սպասում ենք բնակարանի հանձնելուն»,– գրում է սեփականատերերից մեկը։
Նշենք, որ թաղամասը կառուցվել է երիտասարդ մասնագետների ընտանիքների համար։ Նրանց մեծ մասը բնակարանները գնել է հիփոթեքով։ Կառուցապատող ընկերությունը խոստացել էր բնակարանները հանձնել դեռ 2021–ին, սակայն 2 տարի անց էլ պարզվում է` շենքերում գազամատակարարման խնդիր կա։
Աշխատատեղերն աճում են, հարկերը` նվազում. ռեկորդային աճի ու եկամտահարկի անկման պատճառները
Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը առաջացած խնդիրը համարում է Երևանի անկանոն կառուցապատման հետևանքներից մեկը։ Նրա խոսքով` կառուցապատման նախագծերը կառուցումից դեռ մի քանի տարի առաջ պետք է ներկայացվեին համապատասխան կառույցներին` տվյալ տարածքում անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելու համար (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, կոյուղի, ճանապարհներ, այգիներ, անգամ` դպրոց ու մանկապարտեզ )։
«Իսկ այսօր ինչ–որ մեկը գտնում է մի հողամաս, որոշում է դրա վրա շենք կառուցել, թույլտվությունը տալիս են։ Դրա համար էլ արդյունքը սա է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ճարտարապետը։
Պողոսյանը չբացառեց, որ կառուցապատողներն իրականում շենքը կառուցելու հետ մեկտեղ դիմում են այն գազամատակարարման համակարգին միացնելու համար։ Բայց անկանոն կառուցապատման պատճառով դիմումները հնարավոր չի լինում բավարարել։
«Էդ գազիֆիկացնողի վիճակն էլ վիճակ չէ։ Պատկերացրեք` մի շենք` այստեղ, մի շենք` այնտեղ, հետ էդ շենքերի կողքին մի տարի հետո երկրորդ շենքն են կառուցում, մի տարի հետո` երրորդը, ո՞նց հասցնեն հաշվարկել ծախսը ու լրացուցիչ գծեր անցկացնեն։ Այսինքն` մեր քաղաքում ոչ մի պլանավորում չկա, քաղաքաշինություն չկա, քաղաքաշինական խորհուրդ չկա, գլխավոր ճարտարապետ չկա։ Հայտնի չէ, թե ով է դրանով զբաղվում, ու ընդհանրապես այս խառնաշփոթը երբ է վերջանալու»,– նշեց մասնագետը։
Բացի այդ, Երևանն այսօր ոչ միայն քաղաքի սահմաններում է կառուցապատվում, այլև դրա սահմաններից դուրս` դեպի հարակից մարզեր։ Պողոսյանն առաջիկայում նաև մարզային ենթակառուցվածքների անբավարարության խնդիր է կանխատեսում։
«Հենց Երևանից դուրս` դեպի Աշտարակ գնացող ճանապարհի վրա, հիմա հարյուրհազարավոր քմ բնակելի թաղամասերի նախագծեր են արվում։ Դա նշանակում է, որ Երևանը մեծացնում ենք` առանց սահմանները փոխելու, առանց ենթակառուցվածքներ մշակելու։ Դրանք բազմաթիվ խնդիրներ են, ո՞ր մեկն ասեմ»,– զրույցը եզրափակում է ճարտարապետը։
Նշենք նաև, որ «Երևանի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու» ծրագրի մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել մինչև հունվարի 29–ը։ Դրանից հետո թերևս կներկայացվի կառավարության հաստատմանը։
Ինչ վերաբերում Հայաստանում գազի սպառման ծավալներին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվությունը ևս վկայում է, որ Հայաստանում բնակիչ բաժանորդների օգտագործած գազի ծավալները տարեցտարի աճում են։
Եթե 2018թ–ին ՀՀ շարքային սպառողները 554.1 մլն խ/մ գազ են սպառել, ապա 2019-ին այդ ցուցանիշը հասել է 668.7 մլն խ/մ–ի, 2020-ին` 724.6–ի, 2021-ին` 766.3–ի, իսկ 2022թ–ի 9 ամիսներին` 560.4 մլն խ/մ–ի։
Լրահոս
0