https://arm.sputniknews.ru/20230117/arajnagtsum-shat-ban-enq-tesel-dra-hamar-el-qchakhvos-enq-manukjany-qvocharjanin-53937687.html
Առաջնագծում շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք․ Մանուկյանը՝ Քոչարյանին
Առաջնագծում շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք․ Մանուկյանը՝ Քոչարյանին
Sputnik Արմենիա
Գեղամ Մանուկյանը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանն ավելի լավ է հետևի, որ հունվարի 28-ին զինված ուժերի կազմավորման օրը նշեն, այլ ոչ թե ինչպես արեցին նախորդ տարի`... 17.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-17T17:20+0400
2023-01-17T17:20+0400
2023-01-17T18:10+0400
գեղամ մանուկյան
դիրքեր
անդրանիկ քոչարյան
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53864528_0:0:1600:901_1920x0_80_0_0_c6dab187407636f56c55647e70a13105.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Ամանորից առաջ իրենց խմբակցության պատգամավորներն առաջնագիծ են գնացել, որտեղ շատ բան են տեսել, ինչի համար էլ քչախոս են։Մանուկյանը նշեց, թե օրեր առաջ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե դիրքերը որակապես փոխվել են, ինչը ընդդիմադիրները տեսնելու հնարավորություն ունեն, բայց դրանից հետո ընդդիմադիրները սակավախոս են դարձել։Նրա խոսքով` ոչ թե լավ բան ասելու մեջ են քչախոս, այլ սիրում են սեփական երկիրը, ոչ թե այսօրվա իշխանության մեջ հայտնված շատերի պես, երբ ընդդիմադիր եղած ժամանակ ամեն զոհը երկիր խառնելու, բանակին հեղինակազրկելու միջոց էին դարձրել։ Մանուկյանը հավելեց, որ պաշտպանության նախարարին գրավոր ներկայացնելու են այն ամենը, ինչ տեսել են։Մանուկյանը հավելեց, թե Անդրանիկ Քոչարյանն ավելի լավ է հետևի, որ հունվարի 28-ին հայոց զինված ուժերի կազմավորման օրը նշեն, այլ ոչ թե ինչպես արեցին նախորդ տարի` բանակի կազմավորման 30-ամյակը «լղոզեցին» և ոչ մի լավ բան չասացին բանակի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53864528_100:0:1520:1065_1920x0_80_0_0_fb04f442e92776ddcf29114f0b9cba9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան, դիրքեր, անդրանիկ քոչարյան, բանակ
գեղամ մանուկյան, դիրքեր, անդրանիկ քոչարյան, բանակ
Առաջնագծում շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք․ Մանուկյանը՝ Քոչարյանին
17:20 17.01.2023 (Թարմացված է: 18:10 17.01.2023) Գեղամ Մանուկյանը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանն ավելի լավ է հետևի, որ հունվարի 28-ին զինված ուժերի կազմավորման օրը նշեն, այլ ոչ թե ինչպես արեցին նախորդ տարի` բանակի կազմավորման 30-ամյակը կորոնավիրուսի անվան տակ «լղոզեցին»։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Ամանորից առաջ իրենց խմբակցության պատգամավորներն առաջնագիծ են գնացել, որտեղ շատ բան են տեսել, ինչի համար էլ քչախոս են։
Մանուկյանը նշեց, թե օրեր առաջ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե դիրքերը որակապես փոխվել են, ինչը ընդդիմադիրները տեսնելու հնարավորություն ունեն, բայց դրանից հետո ընդդիմադիրները սակավախոս են դարձել։
«Ամանորից առաջ, այո, առաջնագծում ենք եղել` Տավուշից մինչև Կապան։ Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք։ Աչքերում կրակով զինվորների ենք տեսել, ինչպես նաև, հրամանատարի, որը, ցավոք, նոր դիրք էր կառուցում։ Տեսել ենք դժվար քայլող, բայց ազատամարտիկի ոգին պահող կամավորի։ Սակայն նաև տեսել ենք շատ բան, որի մասին չենք ցանկացել բարձրաձայնել»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` ոչ թե լավ բան ասելու մեջ են քչախոս, այլ սիրում են սեփական երկիրը, ոչ թե այսօրվա իշխանության մեջ հայտնված շատերի պես, երբ ընդդիմադիր եղած ժամանակ ամեն զոհը երկիր խառնելու, բանակին հեղինակազրկելու միջոց էին դարձրել։ Մանուկյանը հավելեց, որ պաշտպանության նախարարին գրավոր ներկայացնելու են այն ամենը, ինչ տեսել են։
Մանուկյանը հավելեց, թե Անդրանիկ Քոչարյանն ավելի լավ է հետևի, որ հունվարի 28-ին հայոց զինված ուժերի կազմավորման օրը նշեն, այլ ոչ թե ինչպես արեցին նախորդ տարի` բանակի կազմավորման 30-ամյակը «լղոզեցին» և ոչ մի լավ բան չասացին բանակի համար։