https://arm.sputniknews.ru/20230116/rdn-eatm-in-arajarkel-e-erkaradzgel-bernarkgheri-nermutsman-zrvojakan-maqsaturqy-53883377.html
ՌԴ–ն ԵԱՏՄ-ին առաջարկել է երկարաձգել բեռնարկղերի ներմուծման զրոյական մաքսատուրքը
ՌԴ–ն ԵԱՏՄ-ին առաջարկել է երկարաձգել բեռնարկղերի ներմուծման զրոյական մաքսատուրքը
Sputnik Արմենիա
Զրոյական տուրքը գործում է 2022 թվականի գարնանից։ 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T16:07+0400
2023-01-16T16:07+0400
2023-01-16T16:09+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
մաքսատուրք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/96/21249610_0:151:1600:1051_1920x0_80_0_0_62bf563f6b37b9df159f2a2744c6971f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ գործընկերներին առաջարկել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել զրոյական մաքսատուրքի գործողությունը կոնտեյներների որոշ տեսակների ներմուծման վրա։ Տեղեկությունը նշված է միության իրավական հարթակում։ԵԱՏՄ առանց մաքսատուրքի ներմուծման 1000 եվրոյի սահմանաչափը կգործի մինչև 2023-ի ապրիլ. ԵՏՀՆերմուծվող կոնտեյներներ գնելիս օպերատորները դրանց արժեքի 10%-ի չափով տուրք էին վճարում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան 2022 թվականի գարնանը զրոյացրել է մինչև նույն թվականի սեպտեմբերի 30-ը ռուսական ընկերությունների կողմից արտասահմանում ձեռք բերվող բեռնարկղերի մաքսատուրքը։ Հետո այդ կարգավորումը երկարաձգվել է մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը:Ռուսական կողմի տեղեկատվության համաձայն՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի իջեցումը խթանիչ ազդեցություն կունենա ռուսական լոգիստիկ օպերատորների կոնտեյներային պարկերի թարմացման և հագեցման վրա, ինչպես նաև անհրաժեշտ ապրանքներով կապահովի ներքին շուկան:Հայաստանը ԵԱՏՄ–ից 84 մլրդ դրամով պակաս մաքսատուրք է ստացել. ՊԵԿ նախագահԽոսքը վերաբերում է կոնտեյներներին (ներառյալ հեղուկների կամ գազերի փոխադրման համար նախատեսված ոկնտեյներները), որոնք հատուկ նախագծված և սարքավորումներով հագեցված են տրանսպորտի մեկ կամ մի քանի եղանակներով փոխադրման համար, բացառությամբ ռադիոակտիվ նյութերի տեղափոխման համար կապարով պատված կոնտեյներների, ինչպես նաև 42-43 խորանարդ մետր ներքին ծավալով կոնտեյներների:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/96/21249610_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7ca04820d2946ac4d8e984ecf8265a9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, մաքսատուրք, ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, մաքսատուրք, ռուսաստան
ՌԴ–ն ԵԱՏՄ-ին առաջարկել է երկարաձգել բեռնարկղերի ներմուծման զրոյական մաքսատուրքը
16:07 16.01.2023 (Թարմացված է: 16:09 16.01.2023) Զրոյական տուրքը գործում է 2022 թվականի գարնանից։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ գործընկերներին առաջարկել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել զրոյական մաքսատուրքի գործողությունը կոնտեյներների որոշ տեսակների ներմուծման վրա։ Տեղեկությունը նշված է միության իրավական հարթակում։
Ներմուծվող կոնտեյներներ գնելիս օպերատորները դրանց արժեքի 10%-ի չափով տուրք էին վճարում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան 2022 թվականի գարնանը զրոյացրել է մինչև նույն թվականի սեպտեմբերի 30-ը ռուսական ընկերությունների կողմից արտասահմանում ձեռք բերվող բեռնարկղերի մաքսատուրքը։ Հետո այդ կարգավորումը երկարաձգվել է մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստացել է ՌԴ-ի նախաձեռնողական առաջարկը ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին ... մաքսային արժեքի 0%-ի չափով՝ կոնտեյներների առանձին տեսակների նկատմամբ, 2023 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ», - նշված է ԵՏՀ նյութերում:
Ռուսական կողմի տեղեկատվության համաձայն՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի իջեցումը խթանիչ ազդեցություն կունենա ռուսական լոգիստիկ օպերատորների կոնտեյներային պարկերի թարմացման և հագեցման վրա, ինչպես նաև անհրաժեշտ ապրանքներով կապահովի ներքին շուկան:
Խոսքը վերաբերում է կոնտեյներներին (ներառյալ հեղուկների կամ գազերի փոխադրման համար նախատեսված ոկնտեյներները), որոնք հատուկ նախագծված և սարքավորումներով հագեցված են տրանսպորտի մեկ կամ մի քանի եղանակներով փոխադրման համար, բացառությամբ ռադիոակտիվ նյութերի տեղափոխման համար կապարով պատված կոնտեյներների, ինչպես նաև 42-43 խորանարդ մետր ներքին ծավալով կոնտեյներների: