https://arm.sputniknews.ru/20230116/mez-ajsor-pakasum-e-arcakhahajutjany-pashtpanelu-hamahajkakan-gvortsyntac-rustamjan-53878280.html
Մեզ այսօր պակասում է արցախահայությանը պաշտպանելու համահայկական գործընթաց. Ռուստամյան
Մեզ այսօր պակասում է արցախահայությանը պաշտպանելու համահայկական գործընթաց. Ռուստամյան
Sputnik Արմենիա
Արմեն Ռուստամյանը նշում է, որ պետք է ստեղծվի մեկ միասնական կենտրոն, որը համահայկական զորաշարժ առաջ կբերի։ 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T14:14+0400
2023-01-16T14:14+0400
2023-01-16T14:17+0400
արմեն ռուստամյան
աժ (ազգային ժողով)
արցախ
լեռնային ղարաբաղ
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53872474_0:0:1600:901_1920x0_80_0_0_7026161a9e5aa7fa2b1a33e2c7e51788.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Մեզ այսօր պակասում է արցախահայությանը պաշտպանելու մի ընդհանուր համահայկական գործընթաց։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։Պատգամավորը նշեց, որ Լաչինի միջանցքի հետ կապված ճգնաժամ է ստեղծվել, սակայն բոլորն ունեն իրենց պատասխանատվության բաժինը, և խնդիրը պետք է լուծում ստանա։ Նրա խոսքով` ինչպես ՀՀ իշխանությունը, այնպես էլ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն իրենց պատասխանատվությունը։Ռուստամյանը նշեց` Հայաստանը հիմա հայտարարում է, թե Լաչինի միջանցքում խնդիրները պետք է լուծի ՌԴ–ն, Հայաստանը որևէ դեր չունի։ Սակայն Ռուսաստանը չի կարող հայերից ավելի հայ լինել։Միաժամանակ, Ռուստամյանը նշեց, որ Արցախը համընդհանուր որոշումների միասնական ճանապարհով է գնում, ինչը ողջունելի է։Ռուստամյանի խոսքով` միջազգային փաստահավաք առաքելությունն օր առաջ պետք է Արցախ մեկնի, որպեսզի թույլ չտա Ադրբեջանը նորից խեղաթյուրի իրավիճակը։ Նա նշեց` Ադրբեջանն այն աստիճանի կարող է իրականությունը գլխիվայր շրջել, որ անգամ չպատկերացնեն` կարող է սուտ լինի այդ ամենը։ Ուստի, ըստ նրա, ԵԽ–ն պետք է կարողանա ճշմարտությունը բացահայտել և դրան համապատասխան քայլեր իրականացնել։Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 5 հիվանդ։Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53872474_180:0:1600:1065_1920x0_80_0_0_6a40af7cd2546b95a634cb5bbea83857.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն ռուստամյան, աժ (ազգային ժողով), արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան
արմեն ռուստամյան, աժ (ազգային ժողով), արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան
Մեզ այսօր պակասում է արցախահայությանը պաշտպանելու համահայկական գործընթաց. Ռուստամյան
14:14 16.01.2023 (Թարմացված է: 14:17 16.01.2023) Արմեն Ռուստամյանը նշում է, որ պետք է ստեղծվի մեկ միասնական կենտրոն, որը համահայկական զորաշարժ առաջ կբերի։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Մեզ այսօր պակասում է արցախահայությանը պաշտպանելու մի ընդհանուր համահայկական գործընթաց։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Ադրբեջանը, տեսնելով արցախահայության պայքարելու կամքը, նահանջելու է, ուստի պայքարով է անհրաժեշտ սրա դեմն առնել։ Պետք է ստեղծվի մեկ միասնական կենտրոն, որը համահայկական զորաշարժ առաջ կբերի. մենք չենք կարող հեռվից նայել, թե ինչքան կդիմանա Արցախը։ Ադրբեջանի նպատակը մինչև Երևան գալն է»,–ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ Լաչինի միջանցքի հետ կապված ճգնաժամ է ստեղծվել, սակայն բոլորն ունեն իրենց պատասխանատվության բաժինը, և խնդիրը պետք է լուծում ստանա։ Նրա խոսքով` ինչպես ՀՀ իշխանությունը, այնպես էլ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն իրենց պատասխանատվությունը։
Ռուստամյանը նշեց` Հայաստանը հիմա հայտարարում է, թե Լաչինի միջանցքում խնդիրները պետք է լուծի ՌԴ–ն, Հայաստանը որևէ դեր չունի։ Սակայն Ռուսաստանը չի կարող հայերից ավելի հայ լինել։
Միաժամանակ, Ռուստամյանը նշեց, որ Արցախը համընդհանուր որոշումների միասնական ճանապարհով է գնում, ինչը ողջունելի է։
Ռուստամյանի խոսքով` միջազգային փաստահավաք առաքելությունն օր առաջ պետք է Արցախ մեկնի, որպեսզի թույլ չտա Ադրբեջանը նորից խեղաթյուրի իրավիճակը։ Նա նշեց` Ադրբեջանն այն աստիճանի կարող է իրականությունը գլխիվայր շրջել, որ անգամ չպատկերացնեն` կարող է սուտ լինի այդ ամենը։ Ուստի, ըստ նրա, ԵԽ–ն պետք է կարողանա ճշմարտությունը բացահայտել և դրան համապատասխան քայլեր իրականացնել։
«ԵԽԽՎ–ն չի կարող լուռ հետևել և միայն հայտարարություններով սահմանափակվել։ ԵԽԽՎ–ն այն կառույցն է, որը կարող է որոշակի սանկցիաներ կիրառել այն երկրի նկատմամբ, որը հիմնարար ոտնահարում է ԵԽ արժեհամակարգը»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 5 հիվանդ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։