https://arm.sputniknews.ru/20230116/mets-britaniaji-artgvortsnakharary-urakh-e-rusakan-patzhamijvocneri-tak-hajtnvelu-hamar-53895809.html
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ուրախ է ռուսական պատժամիջոցների տակ հայտնվելու համար
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ուրախ է ռուսական պատժամիջոցների տակ հայտնվելու համար
Sputnik Արմենիա
Անցած շաբաթ Ռուսաստանը «ստոպ-ցուցակում» ընդգրկել է Մեծ Բրիտանիայի 36 ներկայացուցիչների։ 16.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-16T18:25+0400
2023-01-16T18:25+0400
2023-01-16T18:26+0400
մեծ բրիտանիա
ռուսաստան
պատժամիջոցներ
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53892837_0:167:1600:1067_1920x0_80_0_0_c63df35921dc358cb1b8beef83dc0164.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ ուրախ է հայտնվել Ռուսաստանի կառավարության կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցների տակ։ Նրա խոսքերը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին։Անցյալ շաբաթ Ռուսաստանը «ստոպ-ցուցակում» ընդգրկել է Մեծ Բրիտանիայի 36 ներկայացուցչի, որոնց թվում են կառավարության մի շարք անդամներ, այդ թվում` Քլևերլին, ուժային գերատեսչությունների և լրագրողական կորպուսի ներկայացուցիչներ:Բացի Քլևերլիից, պատժամիջոցների տակ են հայտնվել գլխավոր շտաբի պետ Պատրիկ Սանդերսը, բրիտանական զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության ղեկավարության և Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ներկայացուցիչները:«Ստոպ-ցուցակում» են հայտնվել նաև տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման, բնակարանային ապահովման, համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Մայքլ Գովը և Լանքասթերի դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը:
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53892837_139:0:1562:1067_1920x0_80_0_0_02eb1a818c6afbffae67f149da61fca7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, ռուսաստան, պատժամիջոցներ, նախարար
մեծ բրիտանիա, ռուսաստան, պատժամիջոցներ, նախարար
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ուրախ է ռուսական պատժամիջոցների տակ հայտնվելու համար
18:25 16.01.2023 (Թարմացված է: 18:26 16.01.2023) Անցած շաբաթ Ռուսաստանը «ստոպ-ցուցակում» ընդգրկել է Մեծ Բրիտանիայի 36 ներկայացուցիչների։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին հայտարարել է, որ ուրախ է հայտնվել Ռուսաստանի կառավարության կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցների տակ։ Նրա խոսքերը մեջբերում Է
ՌԻԱ Նովոստին։
Անցյալ շաբաթ Ռուսաստանը «ստոպ-ցուցակում» ընդգրկել է Մեծ Բրիտանիայի 36 ներկայացուցչի, որոնց թվում են կառավարության մի շարք անդամներ, այդ թվում` Քլևերլին, ուժային գերատեսչությունների և լրագրողական կորպուսի ներկայացուցիչներ:
«Ես հայտնվել եմ Ռուսաստանի կառավարության պատժամիջոցների տակ։ Լավ։ Եթե դա Ուկրաինայի ազատությանն աջակցելու գինն է, ապա ես ուրախ եմ պատժամիջոցների տակ հայտնվելու համար»,-գրել է նախարարը Twitter-ի իր էջում։
Բացի Քլևերլիից, պատժամիջոցների տակ են հայտնվել գլխավոր շտաբի պետ Պատրիկ Սանդերսը, բրիտանական զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության ղեկավարության և Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ներկայացուցիչները:
«Ստոպ-ցուցակում» են հայտնվել նաև տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման, բնակարանային ապահովման, համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Մայքլ Գովը և Լանքասթերի դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը: