00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուռնուխի բնակիչները ստիպված են սպասել. իշխանությունները կրկին հետաձգել են ժամկետները

© Sputnik / Aram NersesyanՇուռնուխ
Շուռնուխ - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2023
Բաժանորդագրվել
Ընտանիքները, որոնց տները 2020 թվականի պատերազմից հետո հայտնվել են ադրբեջանական կողմում, 2021 թվականի հունվարից սպասում են շինարարության ավարտին. խոստացված ժամկետներն արդեն մի քանի անգամ հետաձգվել են։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները հերթական անգամ հետաձգել են Սյունիքի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի շինարարության ավարտի ժամկետները։
Ի սկզբանե 13 տների շինարարությունը, որը նախաձեռնվել էր գյուղի մի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, պետք է ավարտվեր 2021 թվականին։ Հետո ժամկետները հետաձգվեցին մինչև 2022 թվականի առաջին կեսը, ավելի ուշ՝ 2022 թվականի վերջը։
2022 թվականի դեկտեմբերի վերջին Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է գյուղ և արձանագրել, որ իշխանությունը հերթական անգամ խախտել է իր խոստումն ու չի տեղավորվել շինարարության ժամկետների մեջ։
Դրանից հետո Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել Քաղաքաշինության կոմիտե՝ հետաքրքրվելով, թե ինչու տները դեռ չեն կառուցվել, երբ կավարտվի թաղամասը, արդյոք լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ, և ինչպես է լուծվելու ջրամատակարարման հարցը։
Կոմիտեից մեր հարցմանը պատասխանել են, որ ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի N757-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սահմանամերձ Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ծրագրի իրականացման (ավարտման) նպատակով հատկացվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, իսկ աշխատանքները պետք է ավարտվեին 2022 թվականի ընթացքում:

«Նշված ժամկետում, սակայն, պայմանագրով նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով չեն իրականացվել՝ պայմանավորված 2022 թվականին տեղի ունեցած սահմանային միջադեպերով, ցեմենտի դեֆիցիտի պատճառով բետոնացման աշխատանքների ժամանակին իրականացման անհնարինությամբ, ինչպես նաև ճանապարհի փլուզման հետևանքով առաջացած` առանց այդ էլ բարդ լոգիստիկ խնդիրներով», - նշված է պատասխանում։

Ինչ վերաբերում է թաղամասի ջրամատակարարմանը, մեզ պատասխանել են, որ ծրագրի շրջանակում բնակելի տների ջրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել խմելու ջրի կարգավորիչ ջրամբարը։ Խնդրի լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն։
«Միջոցառումների շրջանակում նախատեսվում է վերականգնել կապտաժը և ջրագիծը՝ ջրավազաններն անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ծրագրի պայմանագրի ամբողջ արժեքի չկատարվող մնացորդը հնարավոր կլինի իրացնել 2023 թվականի առաջին կիսամյակում:

Բայց... Ինչ վերաբերում է կոմիտեի մատնանշած պատճառներին, ապա ընդգծենք, որ այս բոլոր հանգամանքների մասին հայտնի էր մինչև այն պահը, երբ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը խոստացել էր մինչև 2022 թվականի վերջ կառուցել տները։ Իսկ նման պաշտոնական հայտարարություն Ղուլարյանն արել է 2022 թվականի նոյեմբերի 1-ին՝ խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ։

«Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտենք 13 տների շինարարությունը, մտավախություն ունենք, որ բարեկարգման աշխատանքները որոշ չափով կտեղափոխվեն հաջորդ տարի, բայց տների հարցն այս տարի կլուծենք», - ասել էր Ղուլարյանը:
Ի դեպ.
1.
Ցեմենտի պակասի մասին հայտնի էր դեռ մի քանի ամիս առաջ։ Հոկտեմբերի սկզբին ԱԺ-ն նույնիսկ իրանական ցեմենտի ներմուծման մաքսատուրքերի նվազեցման մասին օրինագիծ է ընդունել։
2.
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան, որը կարող էր ազդել շինարարության ընթացքի վրա, տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։
3.
Շուռնուխը Գորիսի հետ կապող Խոտ-Որոտան ճանապարհի երկրորդ փլուզումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 19-ին։
Բացի այդ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնել էր, որ հոկտեմբերի սկզբից երթևեկությունը Տանձավեր-Շուռնուխ նոր ճանապարհահատվածով բաց է։
Նշենք, որ Շուռնուխի բնակիչներն արդեն երկու տարի է՝ ստիպված են ապրել Գորիսի բարեկամների տներում, իսկ ոմանք էլ՝ գյուղի դատարկ տներում ու տնակներում։ Գյուղապետը ստիպված ապրում է գյուղապետարանի շենքում։
Մեր թղթակցի գրառումները կարող եք կարդալ նաև նրա հեղինակային տելեգրամ- ալիքում https://t.me/Arm_Aeternum7
Լրահոս
0