https://arm.sputniknews.ru/20230114/hajastani-futbvoli-azgajin-havaqakany-kglkhavvori-ukrainaci-aleqsandr-petrakvovy-zlm-53834216.html
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը. ԶԼՄ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պետրակովի գլխավորությամբ ուկրաինացիներն անցկացրել են 15 հանդիպում, տարել 6 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի և 2 պարտություն: 14.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-14T20:41+0400
2023-01-14T20:41+0400
2023-01-14T21:41+0400
հայաստան
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
ուկրաինա
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0e/53833978_0:0:1600:901_1920x0_80_0_0_cc130b29da9b87f60e9f7250e9fe3f5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը կդառնա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Տեղեկությունը հայտնում է vnews.am–ը` հղում անելով լրագրող, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանին։Օրեր առաջ 65-ամյա մասնագետը հեռացել է Ուկրաինայի հավաքականից, որը գլխավորել էր 2021 թվականի նոյեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով ուկրաինացի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին:Պետրակովի գլխավորությամբ ուկրաինացիներն անցկացրել են 15 հանդիպում, տարել 6 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի և 2 պարտություն: Մարզչական կարիերայի ընթացքում Ալեքսանդր Պետրակովը գլխավորել է ուկրաինական ակումբներ ու երկրի Մ16, Մ17, Մ18, Մ19 և Մ20 հավաքականները։ 2022 թվականին Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնում 2 անգամ Պետրակովի գլխավորությամբ հաղթել էր Հայաստանի հավաքականին (3-0, 5-0)։2022 թվականին Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնում 2 անգամ Պետրակովի գլխավորությամբ հաղթել էր Հայաստանի հավաքականին (3։0, 5։0)։Ավելի ուշ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հենց ուկրաինացի մասնագետը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին հրաժարական ներկայացրեց Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր նոյեմբերի 30-ին, սակայն Հայաստանի հավաքականի խայտառակ ելույթները հանրության շրջանում քննադատության լուրջ ալիք բարձրացրին։ Հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչները նույնիսկ հրաժարվեցին լուսաբանել Կապառոսի ամփոփիչ ասուլիսը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է 26 հանդիպում, տարել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։Մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն այժմ Ռոման Բերեզովսկին է։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0e/53833978_230:0:1590:1020_1920x0_80_0_0_c23ba491743991ed85d9473c355f0797.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, ուկրաինա, մարզիչ
հայաստան, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, ուկրաինա, մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը. ԶԼՄ
20:41 14.01.2023 (Թարմացված է: 21:41 14.01.2023) Պետրակովի գլխավորությամբ ուկրաինացիներն անցկացրել են 15 հանդիպում, տարել 6 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի և 2 պարտություն:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը կդառնա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Տեղեկությունը հայտնում է
vnews.am–ը` հղում անելով լրագրող, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանին։
Օրեր առաջ 65-ամյա մասնագետը հեռացել է Ուկրաինայի հավաքականից, որը գլխավորել էր 2021 թվականի նոյեմբերին՝ այդ պաշտոնում փոխարինելով ուկրաինացի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին:
Պետրակովի գլխավորությամբ ուկրաինացիներն անցկացրել են 15 հանդիպում, տարել 6 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի և 2 պարտություն: Մարզչական կարիերայի ընթացքում Ալեքսանդր Պետրակովը գլխավորել է ուկրաինական ակումբներ ու երկրի Մ16, Մ17, Մ18, Մ19 և Մ20 հավաքականները։ 2022 թվականին Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնում 2 անգամ Պետրակովի գլխավորությամբ հաղթել էր Հայաստանի հավաքականին (3-0, 5-0)։
2022 թվականին Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնում 2 անգամ Պետրակովի գլխավորությամբ հաղթել էր Հայաստանի հավաքականին (3։0, 5։0)։
Ավելի ուշ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հենց ուկրաինացի մասնագետը։
«Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին
հրաժարական ներկայացրեց Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր նոյեմբերի 30-ին, սակայն Հայաստանի հավաքականի խայտառակ ելույթները հանրության շրջանում քննադատության լուրջ ալիք բարձրացրին։ Հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչները նույնիսկ հրաժարվեցին լուսաբանել Կապառոսի ամփոփիչ ասուլիսը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է 26 հանդիպում, տարել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։
Մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն այժմ Ռոման Բերեզովսկին է։