https://arm.sputniknews.ru/20230113/qp-n-chyndunec-lachini-mijancqi-veraberjal-ynddimutjan-nakhagitsy-53781735.html
ՔՊ-ն չընդունեց Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախագիծը
ՔՊ-ն չընդունեց Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախագիծը
Sputnik Արմենիա
Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցությունը և ընդդիմությունը միմյանց մեղադրում են ադրբեջանական թեզերը պաշտպանելու մեջ։ 13.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-13T14:59+0400
2023-01-13T14:59+0400
2023-01-13T15:00+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
լաչինի միջանցք
հանձնաժողով
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52512367_0:0:1080:608_1920x0_80_0_0_29d60a6f8d916f4ab14f5c8d3c3efa62.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում չընդունեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող ընդդիմության հայտարարության նախագիծը: Այն ներկայացրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս քննարկումների արդյունքում հայտարարել է, որ հետ է կանչում նախագիծը լրամշակման նպատակով՝ իշխանության խմբակցությանը մեղադրելով «հակաղարաբաղյան կուրսի» պահպանման մեջ։Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն իր հերթին միամիտ համարեց ընդդիմախոսների դիրքորոշումը, ովքեր կարծում են, որ իրենց հայտարարության ընդունումը որոշիչ դեր կունենա միջանցքի բացման գործում: Ավելին, խորհրդարանի դեկտեմբերի 14-ի հայտարարությունը նույնպես չկարողացավ լուծել այդ խնդիրը։Նա նաև անտրամաբանական է համարում ընդդիմության մեղադրանքները, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետները նույնական են։ Աղաջանյանի կարծիքով, տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այդ դիրքորոշումները նույնական են, ապա ինչու մինչ օրս Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր չեն ստորագրել: Աղաջանյանի կարծիքով ՝ ընդդիմությունը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին՝ պնդելով, որ Լաչինի միջանցքն արգելափակված է նաև Հայաստանի ղեկավարության մեղքով։ Պատգամավորը նշեց, որ ընդդիմությունն առաջ է քաշում մի թեզ, որը, թվում է պետք է պաշտպանի միայն Ադրբեջանը։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0c/52512367_146:0:957:608_1920x0_80_0_0_72e3387fa044e54c7b894f94b513986a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, լաչինի միջանցք, հանձնաժողով, ընդդիմություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, լաչինի միջանցք, հանձնաժողով, ընդդիմություն
ՔՊ-ն չընդունեց Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախագիծը
14:59 13.01.2023 (Թարմացված է: 15:00 13.01.2023) Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցությունը և ընդդիմությունը միմյանց մեղադրում են ադրբեջանական թեզերը պաշտպանելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում չընդունեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող ընդդիմության հայտարարության նախագիծը: Այն ներկայացրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս քննարկումների
արդյունքում հայտարարել է, որ հետ է կանչում նախագիծը լրամշակման նպատակով՝ իշխանության խմբակցությանը մեղադրելով «հակաղարաբաղյան կուրսի» պահպանման մեջ։
Համազեկուցողի դերում հանդես եկող՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը պարզաբանեց, որ խորհրդարանը դեկտեմբերի 14-ին, այսինքն ՝ միջանցքի փակումից երկու օր անց, արդեն հանդես է եկել հայտարարությամբ։ Եվ դեռ այն ժամանակ ընդդիմությունը ՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, հրաժարվեց միանալ դրան, թեև իշխանություններն առաջարկում էին համատեղել երկու տեքստերը և որոշակի ճշգրտումներից հետո միասնական փաստաթուղթ մշակել։
Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն իր հերթին միամիտ համարեց ընդդիմախոսների դիրքորոշումը, ովքեր կարծում են, որ իրենց հայտարարության ընդունումը որոշիչ դեր կունենա միջանցքի բացման գործում: Ավելին,
խորհրդարանի դեկտեմբերի 14-ի հայտարարությունը նույնպես չկարողացավ լուծել այդ խնդիրը։
Նա նաև անտրամաբանական է համարում ընդդիմության մեղադրանքները, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետները նույնական են։ Աղաջանյանի կարծիքով, տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այդ դիրքորոշումները նույնական են, ապա ինչու մինչ օրս Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր չեն ստորագրել: Աղաջանյանի կարծիքով ՝ ընդդիմությունը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին՝ պնդելով, որ Լաչինի միջանցքն արգելափակված է նաև Հայաստանի ղեկավարության մեղքով։ Պատգամավորը նշեց, որ ընդդիմությունն առաջ է քաշում մի թեզ, որը, թվում է պետք է պաշտպանի միայն Ադրբեջանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։