Ֆրանսիայի ԱԺ նախագահը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
10:46 13.01.2023 (Թարմացված է: 10:57 13.01.2023)
© Photo : official site of the National Assembly of RAԲրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում
Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the National Assembly of RAԲրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում
Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում
«Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը»,– ասված է հաղորդագրությունում:
© Photo : official site of the National Assembly of RAԲրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում
Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում
Բարձրաստիճան հյուրերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն–Պիվեն Հայաստան է ժամանել երեկ՝ հունվարի 12-ին, Ալեն Սիմոնյանի հրավերով։
Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը: