https://arm.sputniknews.ru/20230112/qaghaqacinerin-njutapes-shahagrgrel-en-vor-hanrahavaqi-masnakcen-qk-n-hjd-akanneri-masin-53721723.html
Քաղաքացիներին նյութապես շահագրգռել են, որ հանրահավաքի մասնակցեն. ՔԿ-ն` ՀՅԴ-ականների մասին
Քաղաքացիներին նյութապես շահագրգռել են, որ հանրահավաքի մասնակցեն. ՔԿ-ն` ՀՅԴ-ականների մասին
Sputnik Արմենիա
Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ՀՅԴ-ականների տներում խուզարկության արդյունքում առգրավվել են «Հայաստան» դաշինք գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր: 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T11:46+0400
2023-01-12T11:46+0400
2023-01-12T11:48+0400
հհ քննչական կոմիտե
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
ձերբակալություն
հանրահավաք
կաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի անդամները հանրահավաքներին մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով նյութապես շահագրգռել են այլ քաղաքացիների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:Նշվում է, որ վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ:Հայտնել էինք, որ իրավապահները երեկ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ–ականների տներում։Երեք ՀՅԴ–ական բերման են ենթարկվել, ևս երկուսը վկայի կարգավիճակ ունեն. ՎարդանյանՔԿ-ն մանրամասնում է, որ ՀՀ ոստիկանությունը լրատվամիջոցներից մեկի կողմից սոցիալական ցանցում հրապարակված «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ հարուցել է քրեական գործ: Մասնավորապես` 2022 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ընդգծվում է, որ դատարանի համապատասխան որոշման հիման վրա այդ գործընթացին հնարավոր առնչություն ունեցող մի քանի անձանց՝ բնակարաններում 2023թ․ հունվարի 11-ին կատարվել են խուզարկություններ, ինչպես նաև քննչական և վարութային այլ գործողություններ։«Խուզարկության արդյունքում առգրավվել են «Հայաստան Դաշինք» գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր, որոնք գրառումներ են պարունակում բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:Իշխանությունը նախապատրաստում է ազգակործան հերթական քայլին. ՀՅԴ հայտարարությունըՁեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ։Հիշեցնենք՝ երեկ իրավապահները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և այլ ՀՅԴ-ականների տներում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ձերբակալություն, հանրահավաք, կաշառք
հհ քննչական կոմիտե, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ձերբակալություն, հանրահավաք, կաշառք
Քաղաքացիներին նյութապես շահագրգռել են, որ հանրահավաքի մասնակցեն. ՔԿ-ն` ՀՅԴ-ականների մասին
11:46 12.01.2023 (Թարմացված է: 11:48 12.01.2023) Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ ՀՅԴ-ականների տներում խուզարկության արդյունքում առգրավվել են «Հայաստան» դաշինք գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի անդամները հանրահավաքներին մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով նյութապես շահագրգռել են այլ քաղաքացիների: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն:
Նշվում է, որ վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ:
Հայտնել էինք, որ իրավապահները երեկ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ–ականների տներում։
ՔԿ-ն մանրամասնում է, որ ՀՀ ոստիկանությունը լրատվամիջոցներից մեկի կողմից սոցիալական ցանցում հրապարակված «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ հարուցել է քրեական գործ: Մասնավորապես` 2022 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում` նույն մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․Մ․-ի և Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի միջև»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ դատարանի համապատասխան որոշման հիման վրա այդ գործընթացին հնարավոր առնչություն ունեցող մի քանի անձանց՝ բնակարաններում 2023թ․ հունվարի 11-ին կատարվել են խուզարկություններ, ինչպես նաև քննչական և վարութային այլ գործողություններ։
«Խուզարկության արդյունքում առգրավվել են «Հայաստան Դաշինք» գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր, որոնք գրառումներ են պարունակում բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ։
Հիշեցնենք՝ երեկ իրավապահները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի և այլ ՀՅԴ-ականների տներում: