https://arm.sputniknews.ru/20230112/na-khaghagh-heracav-kjanqic-mahacel-e-britanaci-ergahan-ev-virtuvoz-kitarahar-jef-beqy-53717281.html
«Նա խաղաղ հեռացավ կյանքից». մահացել է բրիտանացի երգահան և վիրտուոզ կիթառահար Ջեֆ Բեքը
«Նա խաղաղ հեռացավ կյանքից». մահացել է բրիտանացի երգահան և վիրտուոզ կիթառահար Ջեֆ Բեքը
Sputnik Արմենիա
Աշխարհահռչակ կիթառահարը մահացել է բակտերիալ մենինգիտով հիվանդանալուց հետո: 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T10:35+0400
2023-01-12T10:35+0400
2023-01-12T11:27+0400
մահ
երաժիշտ
կիթառահար
ջեֆ բեք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0c/53718118_0:0:2765:1555_1920x0_80_0_0_94bde202c569d4a96ce669db577277d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 79 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգահան և վիրտուոզ կիթառահար Ջեֆ Բեքը: Տեղեկությունը հայտնում է RT-ն:«Գրեմիի» 7–ակի դափնեկիրը մահացել է հունվարի 10-ին։Ջեֆ Բեքը (ամբողջական անունը՝ Ջեֆրի Առնոլդ Բեք) ծնվել է 1944 թվականի հունիսի 24ին Անգլիայի Ուոլլինգտոն քաղաքում։ Իր կարիերայի սկզբում նվագել է The Yardbirds ռոք խմբում, այնուհետև՝ 1967 թվականին, ստեղծել է իր սեփական՝ «The Jeff Beck Group» խումբը։Բեքի գործունեությունը մեծ ազդեցություն է թողել ռոք երաժշտության այնպիսի ոճերի վրա, ինչպիսիք են բլյուզ ռոքը, հարդ ռոքը, ջազ-ֆյուժընը և այլն։1990 թվականին, ըստ «The Observer» բրիտանական պարբերականի հարցման, Բեքը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի կիթառահարը։Մահացել է երաժիշտ, Ալսուի և Ժասմինի երգերի հեղինակ Ալեքսանդր Շևչենկոն2003 թվականին «Rolling Stone» ամսագիրը Ջեֆին ընդգրկել է բոլոր ժամանակների հարյուր մեծագույն կիթառահարների ցանկում, իսկ 2009 թվականին նա ընդգրկվել է «Classic Rock» ամսագրի նմանատիպ մեկ այլ ցանկում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0c/53718118_0:0:2549:1912_1920x0_80_0_0_47afb1369bcc2dabc7e132b86a982cbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, երաժիշտ, կիթառահար, ջեֆ բեք
մահ, երաժիշտ, կիթառահար, ջեֆ բեք
«Նա խաղաղ հեռացավ կյանքից». մահացել է բրիտանացի երգահան և վիրտուոզ կիթառահար Ջեֆ Բեքը
10:35 12.01.2023 (Թարմացված է: 11:27 12.01.2023) Աշխարհահռչակ կիթառահարը մահացել է բակտերիալ մենինգիտով հիվանդանալուց հետո:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 79 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգահան և վիրտուոզ կիթառահար Ջեֆ Բեքը: Տեղեկությունը հայտնում է
RT-ն:
«Բակտերիալ մենինգիտով անսպասելի վարակվելուց հետո նա խաղաղ հեռացավ կյանքից»,-նշված է երաժշտի կայքում։
«Գրեմիի» 7–ակի դափնեկիրը մահացել է հունվարի 10-ին։
Ջեֆ Բեքը (ամբողջական անունը՝ Ջեֆրի Առնոլդ Բեք) ծնվել է 1944 թվականի հունիսի 24ին Անգլիայի Ուոլլինգտոն քաղաքում։ Իր կարիերայի սկզբում նվագել է The Yardbirds ռոք խմբում, այնուհետև՝ 1967 թվականին, ստեղծել է իր սեփական՝ «The Jeff Beck Group» խումբը։
Բեքի գործունեությունը մեծ ազդեցություն է թողել ռոք երաժշտության այնպիսի ոճերի վրա, ինչպիսիք են բլյուզ ռոքը, հարդ ռոքը, ջազ-ֆյուժընը և այլն։
1990 թվականին, ըստ «The Observer» բրիտանական պարբերականի հարցման, Բեքը ճանաչվել է աշխարհի ամենահայտնի կիթառահարը։
2003 թվականին «Rolling Stone» ամսագիրը Ջեֆին ընդգրկել է բոլոր ժամանակների հարյուր մեծագույն կիթառահարների ցանկում, իսկ 2009 թվականին նա ընդգրկվել է «Classic Rock» ամսագրի նմանատիպ մեկ այլ ցանկում։