https://arm.sputniknews.ru/20230112/mahacel-e-azh-nakhkin-patgamavvor-vrezh-markvosjany-53758913.html
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանը
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանը
Sputnik Արմենիա
Նա պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսին։ 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T20:42+0400
2023-01-12T20:42+0400
2023-01-12T20:42+0400
մահ
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0c/53758675_0:11:800:461_1920x0_80_0_0_5bbd9761c52c733952e3c272123d91cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Մահացել է ՀՀ ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է լրագրող Տիգրան Լիլոյանը։«Գնաս բարով, Մեծ Մարդ: Կյանքից հեռացել է Վրեժ Մարկոսյանը»,– գրել է Լիլոյանը:Մարկոսյանը 72 տարեկան էր։ Մեր տեղեկություններով` նա մահացել է ծանր ու երկարատև հիվանդության հետևանքով։Վրեժ Մարկոսյանը պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսին։Նա 1972-1973 թվականներին ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ։ 1974-1976 թվականներին Մարկոսյանը եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ։ 1976-1991 թվականներին ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն։ 1997-2012 թվականներին եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրենը։2006 թվականին Վրեժ Մարկոսյանը պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով, 2007 թվականին՝ Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով, 2010 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։Ամուսնացած էր, ունի մեկ զավակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0c/53758675_0:16:800:616_1920x0_80_0_0_b35c7c76ee019bb5e20dd064acf94518.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, պատգամավոր
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանը
Նա պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Մահացել է ՀՀ ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանը։ Այս մասին «
Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է լրագրող Տիգրան Լիլոյանը։
«Գնաս բարով, Մեծ Մարդ: Կյանքից հեռացել է Վրեժ Մարկոսյանը»,– գրել է Լիլոյանը:
Մարկոսյանը 72 տարեկան էր։ Մեր տեղեկություններով` նա մահացել է ծանր ու երկարատև հիվանդության հետևանքով։
Վրեժ Մարկոսյանը պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսին։
Նա 1972-1973 թվականներին ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ։ 1974-1976 թվականներին Մարկոսյանը եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ։ 1976-1991 թվականներին ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն։ 1997-2012 թվականներին եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրենը։
2006 թվականին Վրեժ Մարկոսյանը պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով, 2007 թվականին՝ Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով, 2010 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Ամուսնացած էր, ունի մեկ զավակ։