https://arm.sputniknews.ru/20230112/ljuqsemburgn-adrbejanin-kvoch-e-arel-apashrjapakel-lachini-mijancqy-53742379.html
Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Sputnik Արմենիա
Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T16:26+0400
2023-01-12T16:26+0400
2023-01-12T16:28+0400
լյուքսեմբուրգ
ադրբեջան
լաչինի միջանցք
արարատ միրզոյան
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/1d/27734546_115:0:1486:771_1920x0_80_0_0_3657871192b773e401ef6955e35d4436.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։Լյուքսեմբուրգի ԱԳՆ մամուլի ծառայությունը Twitter-ում հայտնում է, որ Ասելբորնը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակը և հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։Նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է եռակողմ հայտարարության համաձայն կատարի իր պարտավորությունները Լաչինի միջանցքով բեռների և ուղևորների հոսքը վերականգնելու համար:Բացի այդ, Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմ է, որ իրավիճակի կայունացման նպատակով Հայաստանում Եվրամիության առաքելություն տեղակայվի:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լյուքսեմբուրգ
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/1d/27734546_286:0:1314:771_1920x0_80_0_0_ba217e43c478777fde2c0987417197c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լյուքսեմբուրգ, ադրբեջան, լաչինի միջանցք, արարատ միրզոյան, հայաստան
լյուքսեմբուրգ, ադրբեջան, լաչինի միջանցք, արարատ միրզոյան, հայաստան
Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
16:26 12.01.2023 (Թարմացված է: 16:28 12.01.2023) Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։
Լյուքսեմբուրգի ԱԳՆ մամուլի ծառայությունը Twitter-ում հայտնում է, որ Ասելբորնը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակը և հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։
«Կողմերը պետք է լուծում գտնեն երկխոսության միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է եռակողմ հայտարարության համաձայն կատարի իր պարտավորությունները Լաչինի միջանցքով բեռների և ուղևորների հոսքը վերականգնելու համար:
Բացի այդ, Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչությունը կողմ է, որ իրավիճակի կայունացման նպատակով Հայաստանում Եվրամիության առաքելություն տեղակայվի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։