https://arm.sputniknews.ru/20230112/lachini-mijancqvov-ancnum-en-mardasirakan-ognutjun-teghapvokhvogh-sharasjuner-zakharvova-53729670.html
Լաչինի միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուներ. Զախարովա
Լաչինի միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուներ. Զախարովա
Sputnik Արմենիա
Ռուսական կողմն ակտիվ քայլեր է ձեռնարկում Լաչինի միջանցքի բացման խնդիրը լուծելու ուղղությամբ։ 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T14:01+0400
2023-01-12T14:01+0400
2023-01-12T14:17+0400
հայաստան
ռուսաստան
լաչինի միջանցք
մարիա զախարովա
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380990_0:0:1601:901_1920x0_80_0_0_6fd0290de8b2e3eca62095d53708f676.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման աշխատանքները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա նշեց, որ Ռուսաստանի ՆԳՆ–ն, ՊՆ–ն և խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հետևողական քայլեր են ձեռնարկում դեէսկալացիայի համար․ անհրաժեշտ է գտնել ընդունելի լուծումներ բոլոր կողմերի համար։Ինչ վերաբերում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության նախագծին, ապա Զախարովան նշեց, որ կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը մանրամասն պարզաբանում է տվել։«Մոսկվան տրամադրված է զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի առարկայական կարգավորմամբ»,– ընդգծեց նա։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելեց, որ Ռուսաստանն աջակցում է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի գործունեությանը և պատրաստ է ամեն կերպ աջակցել, այդ թվում՝ քարտեզագրական նյութերի տրամադրման միջոցով։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/11/25380990_0:0:1423:1067_1920x0_80_0_0_ccd0a1e333a7653251f711ff5507be00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, լաչինի միջանցք, մարիա զախարովա, խաղաղապահ
հայաստան, ռուսաստան, լաչինի միջանցք, մարիա զախարովա, խաղաղապահ
Լաչինի միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուներ. Զախարովա
14:01 12.01.2023 (Թարմացված է: 14:17 12.01.2023) Ռուսական կողմն ակտիվ քայլեր է ձեռնարկում Լաչինի միջանցքի բացման խնդիրը լուծելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման աշխատանքները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշեց, որ Ռուսաստանի ՆԳՆ–ն, ՊՆ–ն և խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հետևողական քայլեր են ձեռնարկում դեէսկալացիայի համար․ անհրաժեշտ է գտնել ընդունելի լուծումներ բոլոր կողմերի համար։
«Այս պահին միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուներ։ Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ մեր խաղաղապահների դեմ հարձակումներն ու հրապարակային սադրանքներն անընդունելի են։ Նրանք այս տարածաշրջանում խաղաղության երաշխավորներն են։ Նման գործողությունները կարող են էական վնաս հասցնել Երևանի եւ Բաքվի միջև խաղաղ կարգավորման գործընթացին»,– ասաց Զախարովան։
Ինչ վերաբերում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության նախագծին, ապա Զախարովան նշեց, որ կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը մանրամասն պարզաբանում է տվել։
«Մոսկվան տրամադրված է զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի առարկայական կարգավորմամբ»,– ընդգծեց նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելեց, որ Ռուսաստանն աջակցում է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի գործունեությանը և պատրաստ է ամեն կերպ աջակցել, այդ թվում՝ քարտեզագրական նյութերի տրամադրման միջոցով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։