00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:01
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Не верьте гениям
15:04
24 ր
Исторический ликбез
Человеческое, слишком человеческое
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղացանկն ավելի ընդարձակ է, հանդիսատեսը` ավելի շատ. Ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավար

© Sputnik / Aram NersesyanԿարեն Ներսիսյան
Կարեն Ներսիսյան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2023
Կարեն Ներսիսյան
Բաժանորդագրվել
2023 թվականին թատրոնում միանգամից մի քանի պրեմիերա կկայանա, իսկ թատերախումբն արդեն իսկ ռուսաստանցի նոր արտիստներով է համալրվել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի հանդիսատեսի քանակը վերջին շրջանում նկատելիորեն ավելացել է։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։
«90-ականներին, երբ մութ, ցուրտ ու սով էր, թատրոնի դահլիճները լեփ–լեցուն էին։ Թատրոնն այն տարածքն է, ուր մարդիկ ձգտում են, երբ խնդիրներ են առաջանում», – նշեց նա։
Սակայն թատրոնը ձգեց ոչ միայն հանդիսատեսին, այլև պրոֆեսիոնալներին։ Ինչպես Sputnik Արմենիային պատմեց հյուրը, թատերախումբը համալրվել է ռուսաստանցի երկու կին արտիստներով և մեկ դերասանով։
«Մենք ընդունել ենք մոսկվացի դերասան Իվան Ստեփանովին, նրա հետ մեծ ծրագրեր ենք կապում, նա ուժեղ դերասան է։ Այս իրավիճակում շատ բան ենք ստանում ոչ միայն մենք, այլև մեզ մոտ տեղափոխված մասնագետները։ Վերջերս նկատեցի և ասացի Ստեփանովին, որ հայկական ակցենտ է ձեռք բերել։ Թատրոնը հետաքրքիր ժամանակներ է ապրում, մի շարք ստեղծագործական առավելություններ կան», – ասաց Ներսիսյանը, հավելելով, որ 2023 թվականի հետ մեծ հույսեր և ծրագրեր կան։
Մասնավորապես, մարտին մեծ բեմում կկայանա Ալեքսանդր Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը։ Փոքր բեմում կներկայացվի մոսկվացի ռեժիսոր Օլեգ Գալիցկու բեմադրությունը Աննա Սոկոլովայի «Ֆարյատևի երևակայությունները» պիեսի հիման վրա։
Աշխատանք է տարվում նաև Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» ներկայացման վրա (ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան), որի պրեմիերան կկայանա ապրիլին, ինչպես նաև Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի հիման վրա բեմադրված մանկական «Մկների ժողովը» ներկայացման վրա (ռեժիսոր՝ Նունե Կիրակոսյան)։ Աշնանը կկայանա Միխայիլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները» պատմվածքի մոտիվներով բեմադրված՝ Նորա Գրիգորյանի ներկայացման պրեմիերան և Էժեն Իոնեսկոյի պիեսի հիման վրա բեմադրված՝ Ելենա Վարդանյանի «Զառանցանք երկուսով» ներկայացումը։
Քռչոն, էլֆը և Ամանորը. հայաստանյան թատրոնները ի՞նչ ներկայացումներ են առաջարկում երեխաներին
«Թատրոնը չպետք է «պահածոյի» վերածվի, այն պետք է տարբեր ուղղություններ ներկայացնի։ Դա խթանում է մրցակցությունն ու ստեղծագործական աճը», – նշեց գեղարվեստական ղեկավարը։
Բացի այդ, Ներսիսյանի խոսքով, թատրոնին հրավիրում են մասնակցելու տարբեր փառատոների` Սանկտ Պետերբուրգում, Սարանսկում, Մոսկվայում և Վորոնեժում։ Նախորդ տարի թատերախումբը բազմաթիվ շրջագայություններ է ունեցել։ Թատրոնի աշխատանքը գնահատեց նաև ռուսաստանյան հանդիաստեսը. ժողովրդական քվեարկության արդյունքներով այն «Թատերասերի աստղ» մրցանակի արժանացավ «Արտերկրի լավագույն ռուսական թատրոն» անվանակարգում։
«Սա շատ հաճելի և պատվավոր է, քանի որ այն բավական հեղինակավոր մրցանակ է։ Թատերական հանրությունը բավական լուրջ է վերաբերում այդ մրցանակին, քանի որ ընտրում է անաչառ հանդիսատեսը քվերակության միջոցով», – եզրափակեց նա։
Նշենք, որ «Թատերասերի աստղ-2022» հանդիսատեսի համակրանքը մրցանակաբաշխությունը կայացավ դեկտեմբերի 5-ին Վախթանգովի թատրոնում։ Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը ճանաչվեց «Արտերկրի լավագույն ռուսական թատրոնը»։ Հեռակա կարգով «Թատերասերի աստղ» մրցանակ, որպես լավագույն ռեժիսոր, ստացավ Մոսկվայի Տագանկայի թատրոնում «Օնեգին» ներկայացումը բեմադրած 38-ամյա Ալեքսեյ Ֆրանդետին։ «Լավագույն ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Ռիմաս Տումինասի «Պատերազմ և խաղաղություն» (Վախթանգովի անվան թատրոն) ներկայացումը։
Լրահոս
0