https://arm.sputniknews.ru/20230112/hhn-ir-taratsqic-artapetakan-tshanaparh-chi-talu-alen-simvonjany-alievi-hajtararutjan-masin-53745607.html
ՀՀ–ն իր տարածքից արտապետական ճանապարհ չի տալու. Ալեն Սիմոնյանը` Ալիևի հայտարարության մասին
ՀՀ–ն իր տարածքից արտապետական ճանապարհ չի տալու. Ալեն Սիմոնյանը` Ալիևի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ խոսնակը նշեց, որ հնարավոր է ճանապարհների կառավարումը Հայաստանն պատվիրակի երրորդ երկրի։ 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T17:23+0400
2023-01-12T17:23+0400
2023-01-12T17:27+0400
ալեն սիմոնյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ճանապարհ
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48508933_0:84:1600:984_1920x0_80_0_0_eea99a9cfb8306e173ca1afba118b516.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից չի կարող երկրորդ, երրորդ, չորրորդ երկրի որևէ արտապետական ճանապարհի տարածք տալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։Վերջինս մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր` եթե Հայաստանը չցանկանա սահմանազատում իրականացնել, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Ադրբեջանը հարկ կհամարի։Հիշեցնենք` 2022-ի հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են մասնավորապես սահմանային և մաքսային հսկողության հետ:Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48508933_89:0:1512:1067_1920x0_80_0_0_13efc2022da11614c81373f257c08249.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ճանապարհ, սահման
ալեն սիմոնյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ճանապարհ, սահման
ՀՀ–ն իր տարածքից արտապետական ճանապարհ չի տալու. Ալեն Սիմոնյանը` Ալիևի հայտարարության մասին
17:23 12.01.2023 (Թարմացված է: 17:27 12.01.2023) ՀՀ ԱԺ խոսնակը նշեց, որ հնարավոր է ճանապարհների կառավարումը Հայաստանն պատվիրակի երրորդ երկրի։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից չի կարող երկրորդ, երրորդ, չորրորդ երկրի որևէ արտապետական ճանապարհի տարածք տալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։
Վերջինս մի քանի օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել էր` եթե Հայաստանը չցանկանա սահմանազատում իրականացնել, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Ադրբեջանը հարկ կհամարի։
«Թող գան անցնեն այնպես, ինչպես անցնում են մնացած քաղաքացիները։ Հաշվի առնելով այս պատերազմական իրավիճակը, պատմությունը, գուցե մենք պատվիրակենք որևէ երրորդ երկրի, որպեսզի իրենք անեն անձնագրային ստուգում կամ հաշվառումը։ Դրանք տեխնիկական հարցեր են։ Եթե կա խաղաղության ցանկություն, ապա Հայաստանը պատրաստ է խաղաղության, և մենք դրա մասին բազմիցս ասել ենք»,– նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` 2022-ի հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են մասնավորապես սահմանային և մաքսային հսկողության հետ:
Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում
հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: