https://arm.sputniknews.ru/20230110/turqiaji-het-voch-miajn-banakcutjunner-ajlev-iradardzutjunner-petq-e-linen-pashinjan-53635209.html
Թուրքիայի հետ ոչ միայն բանակցություններ, այլև իրադարձություններ պետք է լինեն. Փաշինյան
Թուրքիայի հետ ոչ միայն բանակցություններ, այլև իրադարձություններ պետք է լինեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի դիտարկմամբ` միակ բանը, որ խանգարում է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն ուղղությունների վերականգնմանը, «Ադրբեջանի խոսույթն է ինչ–որ միջանցքների... 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T12:26+0400
2023-01-10T12:26+0400
2023-01-10T14:26+0400
նիկոլ փաշինյան
թուրքիա
հայաստան
դիվանագետ
բանակցություն
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53633044_0:0:1600:900_1920x0_80_0_0_aa37f19d1591ce5df7c58b3ff94eb512.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է համարում Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքը չեղարկելու մասին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Այս իրադարձությունը ՀՀ վարչապետը կարևորեց նաև աշխարհում տեղի ունեցող լոգիստիկ շղթաների փոփոխության համատեքստում։«Կարծում եմ` այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումնրի առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում»,– ասաց Փաշինյանը` այդ իմաստով կարևորելով նաև հայ–թուրքական երկաթգծի բացումը։ՀՀ վարչապետը վերահաստատեց նաև Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնելու հարցում ՀՀ–ի պատրաստակամությունը` միաժամանակ հայտարարելով, որ միակ բանը, որ խանգարում է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն ուղղությունների վերականգնմանը և նախանշված ծրագրերի իրականացմանը, «Ադրբեջանի խոսույթն է ինչ–որ միջանցքների մասին»։Փաշինյանը նշեց, որ մուրալով խաղաղություն ունենալ հնարավոր չէ ունենալ, խաղաղությունը պետք է վաստակել։ Բացի այդ, խաղաղություն կարող ենք ունենալ, եթե ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ ձևավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, զարգացնել հարաբերություններն Իրանի և Վրաստանի հետ։Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53633044_135:0:1335:900_1920x0_80_0_0_25b60cda430bb59acf619a8ed57c3241.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, թուրքիա, հայաստան, դիվանագետ, բանակցություն, սահման
նիկոլ փաշինյան, թուրքիա, հայաստան, դիվանագետ, բանակցություն, սահման
Թուրքիայի հետ ոչ միայն բանակցություններ, այլև իրադարձություններ պետք է լինեն. Փաշինյան
12:26 10.01.2023 (Թարմացված է: 14:26 10.01.2023) ՀՀ վարչապետի դիտարկմամբ` միակ բանը, որ խանգարում է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն ուղղությունների վերականգնմանը, «Ադրբեջանի խոսույթն է ինչ–որ միջանցքների մասին»։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է համարում Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ օդային բեռնափոխադրումների արգելքը չեղարկելու մասին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարևոր է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցութուններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ առաջիկայում նաև կբացվի հայ–թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
Այս իրադարձությունը ՀՀ վարչապետը կարևորեց նաև աշխարհում տեղի ունեցող լոգիստիկ շղթաների փոփոխության համատեքստում։
«Կարծում եմ` այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումնրի առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում»,– ասաց Փաշինյանը` այդ իմաստով կարևորելով նաև հայ–թուրքական երկաթգծի բացումը։
ՀՀ վարչապետը վերահաստատեց նաև Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնելու հարցում ՀՀ–ի պատրաստակամությունը` միաժամանակ հայտարարելով, որ միակ բանը, որ խանգարում է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն ուղղությունների վերականգնմանը և նախանշված ծրագրերի իրականացմանը, «Ադրբեջանի խոսույթն է ինչ–որ միջանցքների մասին»։
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որովհետև, որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ դրան: Եթե չենք հավատում, ինչո՞ւ ենք բանակցում։ Փորձը ցույց է տալիս, որ ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում»,–ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ մուրալով խաղաղություն ունենալ հնարավոր չէ ունենալ, խաղաղությունը պետք է վաստակել։ Բացի այդ, խաղաղություն կարող ենք ունենալ, եթե ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ ձևավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, զարգացնել հարաբերություններն Իրանի և Վրաստանի հետ։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ
հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը`
փետրվարի 24-ին,
մայիսի 3-ին և
հուլիսի 1-ին Վիեննայում։