https://arm.sputniknews.ru/20230110/hajastany-chi-stvoragri-khaghaghutjan-ajnpisi-pajmanagir-vory-khakasi-hh-shaherin-pashinjan-53646089.html
Հայաստանը չի ստորագրի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կհակասի ՀՀ շահերին. Փաշինյան
Հայաստանը չի ստորագրի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կհակասի ՀՀ շահերին. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ կլիներ, եթե նման փաստաթուղթ լիներ, ու ինքն այսօրվա ասուլիսում հայտներ դրա դրույթների և մեխանիզմների մասին։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T14:31+0400
2023-01-10T14:31+0400
2023-01-10T16:16+0400
հայաստան
տեսանյութեր
տեսանյութ
նիկոլ փաշինյան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53643508_0:0:1600:900_1920x0_80_0_0_13e59d20781dbc83ce5b437987ebe400.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանը չի ստորագրի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կհակասի ՀՀ շահերին։ Այս մասին այօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում Հայաստանը կհրաժարվի խաղաղության պայմանագրի ստորագրումից։Փաշինյանն ասաց նաև, որ խաղաղության պայմանագրի պատրաստի տարբերակ այս պահին գոյություն չունի։Անդրադառնալով պարբերաբար տարածվող լուրերին խաղաղության փաստաթղթի այս կամ այն տարբերակի մասին` ՀՀ վարչապետը նշեց, որ եթե հաջողվի հասնել մի կետի, երբ խաղաղության փաստաթուղթը պատրաստ կլինի, դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի, քանի որ կնշանակի, որ ՀՀ շահերը բալանսավորված պաշտպանվում են։ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել` ինչպես է խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել ԼՂ–ի հարցըԸնդ որում, նրա դիտարկմամբ` խնդիրը ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլև այդ բովանդակության իրագործումը։ Որպես օրինակ` վարչապետը հիշեցրեց 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն այսօր չի կատարվում։Փաշինյանը նշեց, որ միայն ուրախ կլիներ, եթե նման փաստաթութղթ լիներ, ու ինքն այսօրվա ասուլիսում հայտներ դրա դրույթների և մեխանիզմների մասին։Ղարաբաղում հանքերի խնդիրը կարելի է լուծել միայն խաղաղության պայմանագրով. ԼավրովՀիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53643508_221:0:1421:900_1920x0_80_0_0_869817d63ccd6dd953bf7c55dff34918.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео, նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայ-ադրբեջանական
հայաստան, տեսանյութեր, տեսանյութ, видео, նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Հայաստանը չի ստորագրի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կհակասի ՀՀ շահերին. Փաշինյան
14:31 10.01.2023 (Թարմացված է: 16:16 10.01.2023) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ կլիներ, եթե նման փաստաթուղթ լիներ, ու ինքն այսօրվա ասուլիսում հայտներ դրա դրույթների և մեխանիզմների մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանը չի ստորագրի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կհակասի ՀՀ շահերին։ Այս մասին այօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում Հայաստանը կհրաժարվի խաղաղության պայմանագրի ստորագրումից։
Փաշինյանն ասաց նաև, որ խաղաղության պայմանագրի պատրաստի տարբերակ այս պահին գոյություն չունի։
«Եթե լիներ այդպիսի փաստաթուղթ, ես կասեի, որ արդեն ստորագրել ենք կամ վաղը պատրաստվում ենք ստորագրել։ Մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և դեռ պատասխան չենք ստացել։ Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք ստորագրել, և մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք, որ ստորագրենք։ Այսօր էլ եմ ասում` մենք պատրաստ ենք ստորագրել և մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության փաստաթուղթ»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով պարբերաբար տարածվող լուրերին խաղաղության փաստաթղթի այս կամ այն տարբերակի մասին` ՀՀ վարչապետը նշեց, որ եթե հաջողվի հասնել մի կետի, երբ խաղաղության փաստաթուղթը պատրաստ կլինի, դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի, քանի որ կնշանակի, որ ՀՀ շահերը բալանսավորված պաշտպանվում են։
Ընդ որում, նրա դիտարկմամբ` խնդիրը ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլև այդ բովանդակության իրագործումը։ Որպես օրինակ` վարչապետը հիշեցրեց 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն այսօր չի կատարվում։
«Մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց մի քանի օր հետո ռազմական էսկալացիա լինի։ Անունը դնենք խաղաղության պայմանագիր, ստորագրե՞նք։Հարցն այն է, թե այդ ստորագրված թուղթը ինչքանով է բերելու սպասված արդյունքի։ Տեքստն էլ կատարյալ չի լինելու, էս գլխից էլ բոլորս հասկանանք։ Բայց կարող է բալանսավորված համապատասխանել ՀՀ–ի շահերին։ Բայց եթե այդ թղթի կիրառման և իրագործման մեխանիզմներ չլինեն, մենք կարող է «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրենք և մի շաբաթ հետո ստանանք նոր պարտերազմ կամ նոր էսկալացիա»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ միայն ուրախ կլիներ, եթե նման փաստաթութղթ լիներ, ու ինքն այսօրվա ասուլիսում հայտներ դրա դրույթների և մեխանիզմների մասին։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։