https://arm.sputniknews.ru/20230110/hajastanum-nakhatesvvogh-hapk-zvoravarzhutjunnery-karvogh-en-anckacvel-ajl-erkrnerum-53646879.html
Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրներում
Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրներում
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ շտաբը հաստատել է, որ Հայաստանից ծանուցում է ստացել իր տարածքում զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T14:37+0400
2023-01-10T14:37+0400
2023-01-10T14:37+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
զորավարժություններ
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43186145_0:489:1065:1088_1920x0_80_0_0_588dd104312d89630304bc24faf9797d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժությունները, որոնք նախատեսվում էր անցկացնել 2023 թվականին Հայաստանի տարածքում, կարող են անցկացվել այլ պետություններում: Տեղեկությունը հայտնել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունը։Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով այս տեղեկությունը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում առնվազն այս տարի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում ՝ հավելելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին:Միացյալ շտաբը հաղորդագրության մեջ հաստատել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել է նամակ այն մասին, որ 2023 թվականին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժություն անցկացնելն աննպատակահարմար է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0a/43186145_0:389:1065:1188_1920x0_80_0_0_c2687f618c2188b735000d4a4375a1fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զորավարժություններ, հայաստան, նիկոլ փաշինյան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զորավարժություններ, հայաստան, նիկոլ փաշինյան
Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրներում
ՀԱՊԿ շտաբը հաստատել է, որ Հայաստանից ծանուցում է ստացել իր տարածքում զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժությունները, որոնք նախատեսվում էր անցկացնել 2023 թվականին Հայաստանի տարածքում, կարող են անցկացվել այլ պետություններում: Տեղեկությունը հայտնել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունը։
Շտաբից նշել են, որ ներկայումս մշակվում են առաջարկներ ՀԱՊԿ այլ անդամ պետությունների տարածքում նման զորավարժություն անցկացնելու հնարավորության մասին։ Քննարկվում է նաև 2023 թվականի համար ՀԱՊԿ կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման պլանի հստակեցումը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով այս տեղեկությունը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում առնվազն այս տարի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում ՝ հավելելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին:
Միացյալ շտաբը հաղորդագրության մեջ հաստատել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել է նամակ այն մասին, որ 2023 թվականին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժություն անցկացնելն աննպատակահարմար է։