https://arm.sputniknews.ru/20230110/hacamterqy-tankacel-e-dzun-u-shaqary-ezhanacel-kjanqi-giny-1-tarum-avelacel-e-86-vov-53660793.html
Հայաստանում կյանքը 1 տարում թանկացել է 8.6%-ով
Հայաստանում կյանքը 1 տարում թանկացել է 8.6%-ով
Sputnik Արմենիա
Հեղուկ վառելիքի շուկայում ևս 2022թ.–ին երկնիշ գնաճ է գրանցվել. բենզինը թանկացել է 11.5%–ով, դիզելային վառելիքը` 37.1։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T20:34+0400
2023-01-10T20:34+0400
2023-01-11T12:34+0400
ինֆոգրաֆիկա
գնաճ
հայաստան
հաց
ձու
կաթնամթերք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53663951_325:86:1127:537_1920x0_80_0_0_aa35fc39b09526511a4baa9fefc7c67e.png
2022թ–ին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 8.6 տոկոս։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` սպռողական զամբուղում գնաճի ամենամեծ բաժինը կազմել են պարենային ապրանքները` միջինը` 13 %։2022թ. դեկտեմբերին 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ թռչնամիսը ՀՀ–ում թանկացել է 1.4%–ով, տավարի միսը՝ 25.3, խոզի միսը` 2.5, գառան միսը` 5.6%–ով։Գնաճի ցուցանիշը կտրուկ կմեծանա, ինչն ուղղակի կզրոյացնի կառավարության ջանքերը. ՊարսյանՆույն ժամանակահատվածում կաթը թանկացել է 11.1%-ով, մածունը՝ 19.2, պանիրը՝ 19.9%-ով, խտացրած կաթը՝ 30.7։Բրնձի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 7.6%–ով, ոսպինը՝ 8.2, հնդկացորենինը` 8.5, ոլոռինը՝ 9.9, հաճարի գինն ավելացել է 12%–ով, ձավարինը՝ 13.3%–ով, ալյուրինը՝ 7.6%–ով, հացինը` 14.3–ով։Մակարոնեղենը թանկացել է 24.5%–ով ։Կարագը թանկացել է 4, մարգարինը՝ 23.4%–ով։2022–ի դեկտեմբերի դրությամբ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ պարենային զամբյուղում էժանացել են միայն ձուն, շաքարն ու ձեթը, համապատասխանաբար` 6.2, 4.2 և 2.1%–ով։Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 7 տոկոսով. ալկոհոլային խմիչքը, ծխախոտը թանկացել են 8.2%–ով, հագուստն ու կոշիկը` 9.1, կոմունալ ծառայությունների սակագները` 6.3 %–ով։ Առողջապահական ծառայությունների գները բարձրացել են 1.8, տրանսպորտը` 7.3, կրթությունը` 2.5%–ով։Ամենամեծ գնաճը գրանցվել է հանգստի ու մշակութային ծառայությունների ոլորտում` մեկ տարվա ընթացքում կազմելով 12.5%։ Ռեստորանների ու հյուրանոցների գները 2022–ին բարձրացել են 7.1%–ով։ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին բարձրացվել էՀեղուկ վառելիքի շուկայում ևս 2022թ.–ին երկնիշ գնաճ է գրանցվել։ 2022–ի հունվար-դեկտեմբերին` 2021թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, բենզինի գինն աճել է 11.5, դիզելային վառելիքինը` 37.1%-ով։Նշենք, որ գնաճին զուգահեռ, 2022–ին էապես (18.7%) նվազել է ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը։ Եթե 2021թ.–ի դեկտեմբերին ԱՄՆ 1 դոլարն արժեր միջինը 485.1 դրամ, ապա 2022թ. Դեկտեմբերին այն դարձել է 394.5 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53663951_113:0:1314:901_1920x0_80_0_0_0dc381025e16b242ec291e7e9d3ffbbb.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, գնաճ, հայաստան, հաց, ձու, կաթնամթերք, инфографика
ինֆոգրաֆիկա, գնաճ, հայաստան, հաց, ձու, կաթնամթերք, инфографика
Հայաստանում կյանքը 1 տարում թանկացել է 8.6%-ով
20:34 10.01.2023 (Թարմացված է: 12:34 11.01.2023) Հեղուկ վառելիքի շուկայում ևս 2022թ.–ին երկնիշ գնաճ է գրանցվել. բենզինը թանկացել է 11.5%–ով, դիզելային վառելիքը` 37.1։
2022թ–ին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 8.6 տոկոս։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` սպռողական զամբուղում գնաճի ամենամեծ բաժինը կազմել են պարենային ապրանքները` միջինը` 13 %։
2022թ. դեկտեմբերին 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ թռչնամիսը ՀՀ–ում թանկացել է 1.4%–ով, տավարի միսը՝ 25.3, խոզի միսը` 2.5, գառան միսը` 5.6%–ով։
Նույն ժամանակահատվածում կաթը թանկացել է 11.1%-ով, մածունը՝ 19.2, պանիրը՝ 19.9%-ով, խտացրած կաթը՝ 30.7։
Բրնձի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 7.6%–ով, ոսպինը՝ 8.2, հնդկացորենինը` 8.5, ոլոռինը՝ 9.9, հաճարի գինն ավելացել է 12%–ով, ձավարինը՝ 13.3%–ով, ալյուրինը՝ 7.6%–ով, հացինը` 14.3–ով։Մակարոնեղենը թանկացել է 24.5%–ով ։
Կարագը թանկացել է 4, մարգարինը՝ 23.4%–ով։
2022–ի դեկտեմբերի դրությամբ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ պարենային զամբյուղում էժանացել են միայն ձուն, շաքարն ու ձեթը, համապատասխանաբար` 6.2, 4.2 և 2.1%–ով։
Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 7 տոկոսով. ալկոհոլային խմիչքը, ծխախոտը թանկացել են 8.2%–ով, հագուստն ու կոշիկը` 9.1, կոմունալ ծառայությունների սակագները` 6.3 %–ով։ Առողջապահական ծառայությունների գները բարձրացել են 1.8, տրանսպորտը` 7.3, կրթությունը` 2.5%–ով։
Ամենամեծ գնաճը գրանցվել է հանգստի ու մշակութային ծառայությունների ոլորտում` մեկ տարվա ընթացքում կազմելով 12.5%։ Ռեստորանների ու հյուրանոցների գները 2022–ին բարձրացել են 7.1%–ով։
Հեղուկ վառելիքի շուկայում ևս 2022թ.–ին երկնիշ գնաճ է գրանցվել։ 2022–ի հունվար-դեկտեմբերին` 2021թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, բենզինի գինն աճել է 11.5, դիզելային վառելիքինը` 37.1%-ով։
Նշենք, որ գնաճին զուգահեռ, 2022–ին էապես (18.7%) նվազել է ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը։ Եթե 2021թ.–ի դեկտեմբերին ԱՄՆ 1 դոլարն արժեր միջինը 485.1 դրամ, ապա 2022թ. Դեկտեմբերին այն դարձել է 394.5 դրամ։