00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կյանքը 1 տարում թանկացել է 8.6%-ով

Բաժանորդագրվել
Հեղուկ վառելիքի շուկայում ևս 2022թ.–ին երկնիշ գնաճ է գրանցվել. բենզինը թանկացել է 11.5%–ով, դիզելային վառելիքը` 37.1։
2022թ–ին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 8.6 տոկոս։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` սպռողական զամբուղում գնաճի ամենամեծ բաժինը կազմել են պարենային ապրանքները` միջինը` 13 %։
2022թ. դեկտեմբերին 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ թռչնամիսը ՀՀ–ում թանկացել է 1.4%–ով, տավարի միսը՝ 25.3, խոզի միսը` 2.5, գառան միսը` 5.6%–ով։
Գնաճի ցուցանիշը կտրուկ կմեծանա, ինչն ուղղակի կզրոյացնի կառավարության ջանքերը. Պարսյան
Նույն ժամանակահատվածում կաթը թանկացել է 11.1%-ով, մածունը՝ 19.2, պանիրը՝ 19.9%-ով, խտացրած կաթը՝ 30.7։
Բրնձի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 7.6%–ով, ոսպինը՝ 8.2, հնդկացորենինը` 8.5, ոլոռինը՝ 9.9, հաճարի գինն ավելացել է 12%–ով, ձավարինը՝ 13.3%–ով, ալյուրինը՝ 7.6%–ով, հացինը` 14.3–ով։Մակարոնեղենը թանկացել է 24.5%–ով ։
Կարագը թանկացել է 4, մարգարինը՝ 23.4%–ով։
2022–ի դեկտեմբերի դրությամբ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ պարենային զամբյուղում էժանացել են միայն ձուն, շաքարն ու ձեթը, համապատասխանաբար` 6.2, 4.2 և 2.1%–ով։
Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 7 տոկոսով. ալկոհոլային խմիչքը, ծխախոտը թանկացել են 8.2%–ով, հագուստն ու կոշիկը` 9.1, կոմունալ ծառայությունների սակագները` 6.3 %–ով։ Առողջապահական ծառայությունների գները բարձրացել են 1.8, տրանսպորտը` 7.3, կրթությունը` 2.5%–ով։
Ամենամեծ գնաճը գրանցվել է հանգստի ու մշակութային ծառայությունների ոլորտում` մեկ տարվա ընթացքում կազմելով 12.5%։ Ռեստորանների ու հյուրանոցների գները 2022–ին բարձրացել են 7.1%–ով։
ԿԲ–ն շարունակում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին բարձրացվել է
Հեղուկ վառելիքի շուկայում ևս 2022թ.–ին երկնիշ գնաճ է գրանցվել։ 2022–ի հունվար-դեկտեմբերին` 2021թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, բենզինի գինն աճել է 11.5, դիզելային վառելիքինը` 37.1%-ով։
Նշենք, որ գնաճին զուգահեռ, 2022–ին էապես (18.7%) նվազել է ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը։ Եթե 2021թ.–ի դեկտեմբերին ԱՄՆ 1 դոլարն արժեր միջինը 485.1 դրամ, ապա 2022թ. Դեկտեմբերին այն դարձել է 394.5 դրամ։
Լրահոս
0