https://arm.sputniknews.ru/20230110/gvortsynkerneri-het-chpetq-e-verjnagreri-lezvvov-khvosel-pashinjany-lachini-mijancqi-masin-53633718.html
Գործընկերների հետ չպետք է վերջնագրերի լեզվով խոսել. Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին
Գործընկերների հետ չպետք է վերջնագրերի լեզվով խոսել. Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ–ին Լաչինի միջանցքի հարցով վերջնագիր ներկայացնելուն, ասաց, թե չի կարծում, որ գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով... 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T12:14+0400
2023-01-10T12:14+0400
2023-01-10T16:01+0400
նիկոլ փաշինյան
ասուլիս
լաչինի միջանցք
ռուսաստան
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53632772_0:0:1600:900_1920x0_80_0_0_f6bec272075118b61c520ff03dc3c685.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, ԼՂ ժողովրդին սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ 2022-ին ՀՀ—ն Լեռնային Ղարաբաղին ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել և շարունակելու է աջակցություն ցուցաբերել։Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե ՀՀ–ն վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Լաչինի միջանցքի հարցով, Փաշինյանն արձագանքեց, թե չի կարծում, որ գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել։ Նա հավելեց` այն, ինչ ունեին ասելու տվյալ իրավիճակի հետ կապված, արդեն հրապարակային ասվել է։«Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա ևս մեկ անգամ կուզեի ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն Լաչինի բնականոն գործունեությունը։ Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ–ում խաղաղապահների մանդատը չի ստորագրել` ի հեճուկս պայմանավորվածությունների։ Սակայն Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են այդ մանդատը»,–ասաց վարչապետը։Նա նշեց, որ որքանով հիշում է` նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ նշում, որ խաղաղապահների մանդատն ուժի մեջ է մտնում միայն 3 կողմերի ստորագրության դեպքում։ Փաշինյանը նշեց, որ ակնկալվում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում չպետք է վերահսկողություն ունենա։Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/0a/53632772_197:0:1397:900_1920x0_80_0_0_9af8332d6f61474d147b24f71c977519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ասուլիս, լաչինի միջանցք, ռուսաստան, արցախ, ադրբեջան
նիկոլ փաշինյան, ասուլիս, լաչինի միջանցք, ռուսաստան, արցախ, ադրբեջան
Գործընկերների հետ չպետք է վերջնագրերի լեզվով խոսել. Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին
12:14 10.01.2023 (Թարմացված է: 16:01 10.01.2023) Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ–ին Լաչինի միջանցքի հարցով վերջնագիր ներկայացնելուն, ասաց, թե չի կարծում, որ գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսեն։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, ԼՂ ժողովրդին սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է` միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու համար։ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված ՌԴ–ի և Ադրբեջանի վրա։ Այս առումով մեր գործողությունները պետք է լինեն լեգիտիմ»,–ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2022-ին ՀՀ—ն Լեռնային Ղարաբաղին ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել և շարունակելու է աջակցություն ցուցաբերել։
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե ՀՀ–ն վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Լաչինի միջանցքի հարցով, Փաշինյանն արձագանքեց, թե չի կարծում, որ գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել։ Նա հավելեց` այն, ինչ ունեին ասելու տվյալ իրավիճակի հետ կապված, արդեն հրապարակային ասվել է։
«Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա ևս մեկ անգամ կուզեի ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն Լաչինի բնականոն գործունեությունը։ Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ–ում խաղաղապահների մանդատը չի ստորագրել` ի հեճուկս պայմանավորվածությունների։ Սակայն Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են այդ մանդատը»,–ասաց վարչապետը։
Նա նշեց, որ որքանով հիշում է` նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ նշում, որ խաղաղապահների մանդատն ուժի մեջ է մտնում միայն 3 կողմերի ստորագրության դեպքում։ Փաշինյանը նշեց, որ ակնկալվում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում չպետք է վերահսկողություն ունենա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։