https://arm.sputniknews.ru/20230110/gutereshy-kvoch-e-anum-apahvovel-azat-u-anvtang-teghasharzhy-lachini-mijancqvov--53629874.html
Գուտերեշը կոչ է անում ապահովել ազատ ու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Գուտերեշը կոչ է անում ապահովել ազատ ու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Sputnik Արմենիա
ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել իրավիճակը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ 10.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-10T10:22+0400
2023-01-10T10:22+0400
2023-01-10T10:22+0400
լաչինի միջանցք
անտոնիո գուտերեշ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան
ադրբեջան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/17/24197998_0:0:1600:901_1920x0_80_0_0_9f0891b348912cf041b7eaa9bac5164f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այդ մասին «Արմենպրեսին» ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։Նա հիշեցրել է, որ Գուտերեշն իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022-ի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022-ի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված ԱԽ արտակարգ նիստի ընթացքում։Միաժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում կապ պահպանել իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Նրանք, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի, պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները։Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/17/24197998_0:0:1600:1201_1920x0_80_0_0_4f31d0403f8e9e4dd9935f702286978d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, անտոնիո գուտերեշ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, ադրբեջան, արցախ
լաչինի միջանցք, անտոնիո գուտերեշ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայաստան, ադրբեջան, արցախ
Գուտերեշը կոչ է անում ապահովել ազատ ու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել իրավիճակը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այդ մասին
«Արմենպրեսին» ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նա հիշեցրել է, որ Գուտերեշն իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022-ի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022-ի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված ԱԽ արտակարգ նիստի ընթացքում։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել իրավիճակը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,-ասել է Դյուժարիկը։
Միաժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում կապ պահպանել իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Նրանք, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի, պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։