https://arm.sputniknews.ru/20230109/rd-zu-hop-y-8-ukrainakan-ats-ev-hkrh-i-10-ark-e-khvocel-pn--53609170.html
ՌԴ ԶՈւ ՀՕՊ-ը 8 ուկրաինական ԱԹՍ և ՀԿՌՀ-ի 10 արկ է խոցել․ ՊՆ
ՌԴ ԶՈւ ՀՕՊ-ը 8 ուկրաինական ԱԹՍ և ՀԿՌՀ-ի 10 արկ է խոցել․ ՊՆ
Sputnik Արմենիա
Հակամարտկոցային պայքարի ընթացքում ոչնչացվել են լեհական արտադրության ինքնագնաց հրետանային կայանքներ և ուկրաինական «Ակացիա» հաուբիցներ։ 09.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-09T16:28+0400
2023-01-09T16:28+0400
2023-01-09T16:44+0400
ուկրաինա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_0:66:1600:967_1920x0_80_0_0_1d1ebc72cb6b5d45a9aab90b8edeb8fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 8 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև «Himars» և «Ուրագան» հրթիռային համակարգերի 10 արկ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ՌԴ զինված ուժերը հակամարտկոցային պայքարի ընթացքում ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում ոչնչացրել են երկու «Krab» ինքնագնաց հրետանային կայանք (լեհական արտադրության), երկու ուկրաինական «Ակացիա» ինքնագնաց հաուբից և մեկ ամերիկյան Մ777 հրետանային համակարգ։Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Դոնեցկի հարավային ուղղությամբ մեկ օրում ոչնչացրել է ավելի քան 40 ուկրաինացի զինվորական, 5 միավոր տեխնիկա, այդ թվում` դիվերսանտների երկու խումբ ԴԺՀ-ում՝ Պավլովկայից և Շևչենկոյից դեպի հյուսիս։ Կուպյանսկի և Կրասնոլիմանսկի ուղղություններով Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում 110 զինծառայող է կորցրել։Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 318-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_deb5bc9c4fc8d9ea273d0796c53da3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
ՌԴ ԶՈւ ՀՕՊ-ը 8 ուկրաինական ԱԹՍ և ՀԿՌՀ-ի 10 արկ է խոցել․ ՊՆ
16:28 09.01.2023 (Թարմացված է: 16:44 09.01.2023) Հակամարտկոցային պայքարի ընթացքում ոչնչացվել են լեհական արտադրության ինքնագնաց հրետանային կայանքներ և ուկրաինական «Ակացիա» հաուբիցներ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 8 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև «Himars» և «Ուրագան» հրթիռային համակարգերի 10 արկ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ՌԴ զինված ուժերը հակամարտկոցային պայքարի ընթացքում ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում ոչնչացրել են երկու «Krab» ինքնագնաց հրետանային կայանք (լեհական արտադրության), երկու ուկրաինական «Ակացիա» ինքնագնաց հաուբից և մեկ ամերիկյան Մ777 հրետանային համակարգ։
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Դոնեցկի հարավային ուղղությամբ մեկ օրում ոչնչացրել է ավելի քան 40 ուկրաինացի զինվորական, 5 միավոր տեխնիկա, այդ թվում` դիվերսանտների երկու խումբ ԴԺՀ-ում՝ Պավլովկայից և Շևչենկոյից դեպի հյուսիս։ Կուպյանսկի և Կրասնոլիմանսկի ուղղություններով Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում 110 զինծառայող է կորցրել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 318-րդ օրը։