https://arm.sputniknews.ru/20230109/ararat-mirzojann-yndunel-e-em-tekhnikakan-gnahatman-khmbi-andamnerin-53599884.html
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին
Sputnik Արմենիա
Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: 09.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-09T13:23+0400
2023-01-09T13:23+0400
2023-01-09T13:23+0400
արարատ միրզոյան
եվրամիություն
դիտորդ
հայաստան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/09/53598910_0:60:2500:1466_1920x0_80_0_0_282e976911eaa9deff86006a16e80bdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ, տեղեկությունը հայտնում են արտգործնախարարությունից: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Հիշեցնենք` դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունն արդեն Հայաստանում է, իսկ հոկտեմբերին Հայաստան ժամանած դիրտորդական խումբն ավարտել է իր առաքելությունը։ԵՄ դիտորդների նախորդ առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ ԲորելԴեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/09/53598910_279:0:2500:1666_1920x0_80_0_0_a9156fd8844340004eeb0eaab4e37f27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, եվրամիություն, դիտորդ, հայաստան, հայ-ադրբեջանական
արարատ միրզոյան, եվրամիություն, դիտորդ, հայաստան, հայ-ադրբեջանական
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին
Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին:
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ, տեղեկությունը հայտնում են
արտգործնախարարությունից: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունն արդեն Հայաստանում է, իսկ հոկտեմբերին Հայաստան ժամանած դիրտորդական խումբն ավարտել է իր առաքելությունը։
ԵՄ դիտորդների նախորդ առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։
Դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար
Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։