https://arm.sputniknews.ru/20230109/ankargutjunner-braziliajum-dashnajin-shrjani-ghekavarin-heracrel-en-pashtvonic-53590248.html
Անկարգություններ Բրազիլիայում. դաշնային շրջանի ղեկավարին հեռացրել են պաշտոնից
Անկարգություններ Բրազիլիայում. դաշնային շրջանի ղեկավարին հեռացրել են պաշտոնից
Sputnik Արմենիա
Բրազիլիայի նախկին առաջնորդի համախոհները նախօրեին գրավել են կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահի նստավայր ու Բրազիլիայի գերագույն դատարանի շենք։ 09.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-09T09:59+0400
2023-01-09T09:59+0400
2023-01-09T14:10+0400
բրազիլիա
անկարգություններ
պաշտոն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/09/53591423_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d6418619e6972df3cd847c52da46fd16.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորեաշը որոշել է պաշտոնից ազատել Բրազիլիա դաշնային օկրուգի ղեկավար Իբանեյս Ռոչային այն բանից հետո, երբ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի համախոհները ներխուժել են կոնգրեսի, Գերագույն դատարանի շենք ու Պլանալտու պալատ։«Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորեաշը որոշել է աշխատանքից ազատել դաշնային օկրուգի ղեկավար Իբանեյս Ռոչային», – հայտնում է CNN Brasil–ը։Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի համախոհները, որոնք նախորդ տարվա վերջից բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքներից, հունվարի 8-ին Բրազիլիայի մայրաքաղաքում գրավել են կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահի նստավայր (Պլանալտու պալատ) ու Բրազիլիայի գերագույն դատարանի շենք։ Ոստիկանությանը միայն երեկոյան է հաջողվել կառավարական շենքերն ազատել ցուցարարներից։Դաշնային օկրուգի ղեկավարի տվյալներով` անկարգություններից հետո ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Քաղաքացիական ոստիկանությունից հայտնել են, որ ընդհանուր առմամբ 300 մարդ է ձերբակալվել։Ինքը` Ռոչան, իրադարձությունների թեժ պահին իր բլոգում ուղերձ է հրապարակել` ներողություն խնդրելով նախագահից, կոնգրեսականներից և գերագույն դատարանի դատավորներից։ Նախագահը ներողությունը չի ընդունել և հայտարարել է, որ տեղի ունեցածի համար պետք է պատասխան տան։
բրազիլիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/09/53591423_172:0:1612:1080_1920x0_80_0_0_c78be5091f1a06d0bca4ce676f0cdcfe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրազիլիա, անկարգություններ, պաշտոն, տեսանյութ, տեսանյութեր, видео
բրազիլիա, անկարգություններ, պաշտոն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Անկարգություններ Բրազիլիայում. դաշնային շրջանի ղեկավարին հեռացրել են պաշտոնից
09:59 09.01.2023 (Թարմացված է: 14:10 09.01.2023) Բրազիլիայի նախկին առաջնորդի համախոհները նախօրեին գրավել են կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահի նստավայր ու Բրազիլիայի գերագույն դատարանի շենք։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորեաշը որոշել է պաշտոնից ազատել Բրազիլիա դաշնային օկրուգի ղեկավար Իբանեյս Ռոչային այն բանից հետո, երբ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի համախոհները ներխուժել են կոնգրեսի, Գերագույն դատարանի շենք ու Պլանալտու պալատ։
«Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորեաշը որոշել է աշխատանքից ազատել դաշնային օկրուգի ղեկավար Իբանեյս Ռոչային», – հայտնում է
CNN Brasil–ը։
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի համախոհները, որոնք նախորդ տարվա վերջից բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքներից, հունվարի 8-ին Բրազիլիայի մայրաքաղաքում գրավել են կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահի նստավայր (Պլանալտու պալատ) ու Բրազիլիայի գերագույն դատարանի շենք։ Ոստիկանությանը միայն երեկոյան է հաջողվել կառավարական շենքերն ազատել ցուցարարներից։
Դաշնային օկրուգի ղեկավարի տվյալներով` անկարգություններից հետո ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Քաղաքացիական ոստիկանությունից հայտնել են, որ ընդհանուր առմամբ 300 մարդ է ձերբակալվել։
Ինքը` Ռոչան, իրադարձությունների թեժ պահին իր բլոգում ուղերձ է հրապարակել` ներողություն խնդրելով նախագահից, կոնգրեսականներից և գերագույն դատարանի դատավորներից։ Նախագահը ներողությունը չի ընդունել և հայտարարել է, որ տեղի ունեցածի համար պետք է պատասխան տան։