00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը

© Photo : Հայաստանի գրողների միությունԲանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը
Բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2023
Բաժանորդագրվել
Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Շահումյանի գերեզմանատանը կից «Սան Լազարո» սգո սրահում։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 85 տարեկանում մահացել է բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի գրողների միությունը։
«Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում սիրված բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է նրա հարազատներին ու ընկերներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` հունվարի 8-ին, ժամը 17-ից 20։00, Շահումյանի գերեզմանատանը կից «Սան Լազարո» սգո սրահում։ Վերջին հրաժեշտը ՝ հունվարի 9-ին, նույն տեղից՝ ժամը 14-ին։
Լիպարիտ Սարգսյանը ծնվել է ՀՀ Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ` ՀՀ Լոռու մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: Աշխատել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) միջշրջանային «Փարոս» թերթում` որպես սրբագրիչ, ապա գրական աշխատող, Երևանի Հայէլեկտրագործարանի «Էլեկտրամեքենաշինարար» բազմատպաքանակ թերթում, «Պիոներ կանչ» թերթում:
1977թ-ից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես մանկապատանեկան գրականության խմբագրության ավագ խմբագիր: 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է շուրջ 40 գիրք՝ բանաստեղծություններ, տրիոլետներ, պատմվածքներ, վիպակներ, որոնք պարբերաբար տպագրվել են հայաստանյան մամուլում:
Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, բելառուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլ լեզուներով: Հրատարակվել են նրա «Սպասումներ» (1967թ.), «Մի բուռ ցորեն», «Մարդ և հող», «Ակոս», «Վահագնի» (վիպակ պատանիների համար, 1986թ.), «Արմատահան ծառեր», «Սիրտս ձեզ եմ բացում», «Խաչված ճակատագիր», «Հող և հաց», «Հիշողության արահետներով», «Արարման խորհուրդ» (բանաստեղծություններ, 2013թ.) և այլ գրքեր:
1992թ. «Արմատահան ծառեր» վիպակների և պատմվածքների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի: Արժանացել է նաև Ֆրիտյո‎ֆ Նանսենի անվան մեդալի, 2008թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀՀ վարչապետի հուշամեդալին։
Լրահոս
0