00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՉԺՀ-ի մոտ 20 գիտնական-ինժեներներ մահացել են հակաքովիդային միջոցների չեղարկումից հետո

© AP Photo / Andy WongՊեկին
Պեկին - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2023
Պեկին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Համավարակը հանրային առողջապահական համակարգի ռեսուրսների սպառման պատճառ է դարձել, ինչը հանգեցրել է այլ հիվանդությունների բուժման հետաձգմանը:
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Չինաստանի առաջատար ինժեներներն ու գիտնականները սկսել են մահանալ երկրում հակաքովիդային սահմանափակումների վերացումից հետո։ Միայն Չինաստանի Ինժեներական ակադեմիայում (CAE) մեկ ամսից էլ պակաս ժամանակում 20 անդամ է մահացել, դա ավելին է, քան սովորաբար մահանում է մեկ տարվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին `վկայակոչելով South China Morning Post թերթի տվյալները:
2022 թվականի դեկտեմբերի սկզբից ՉԺՀ-ի իշխանությունները աստիճանաբար թուլացնում են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումները, որոնք երեք տարի շարունակ ամենախիստն էին աշխարհում։ Հունվարի 8-ից չեղյալ է հայտարարվել պարտադիր ՊՇՌ թեստավորումը և կենտրոնացված մեկուսացումը Չինաստան ժամանողների համար։ Միաժամանակ երկրում COVID-19-ով հիվանդացության աննախադեպ աճ է նկատվում: Նրանք, ովքեր հիվանդությունն առանց ախտանշանների կամ թեթև են տանում, կարող են բուժվել տանը, հիվանդանոցներ ընդունում են միայն ծանր վիճակում գտնվող հիվանդներին։ Բայց նույնիսկ դա բավական է եղել առողջապահական համակարգը ծանրաբեռնելու համար, խոշոր քաղաքների հիվանդանոցները լեփ-լեցուն են։
Չինաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի նախկին գլխավոր գիտնական Ցզեն Գուանը դեկտեմբերի 30-ին կայացած առցանց համաժողովում ասել է, որ իր գնահատմամբ` Պեկինի բնակչության ավելի քան 80%-ը, որտեղ ապրում են տարեց գիտնականների և ինժեներների մեծ մասը, վարակված է COVID-19-ով:
Չինաստանի Ինժեներական ակադեմիան առաջատար ակադեմիական հաստատություններից մեկն է և երկրի ամենահեղինակավոր ինժեներական կազմակերպությունը, որի անդամների թիվը գերազանցում է 900-ը. նրանք մասնակցել են երկրի գրեթե բոլոր մեգանախագծերի հայեցակարգի մշակմանը, նախագծմանն ու կառուցմանը, ներառյալ աշխարհի ամենամեծ ամբարտակային հիդրոէլեկտրակայանը` «Երեք կիրճերը», արագընթաց երկաթուղային ցանցը և «Չյանգուն» տիեզերակայանը։
CAE-ն ավելի վաղ հայտնել էր, որ ակադեմիայի 20 անդամ մահացել են դեկտեմբերի 15-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում: Համեմատության համար նշենք, որ 2017-ից 2021 թվականներին միջին հաշվով տարեկան մահանում էր ակադեմիայի 16 անդամ, իսկ 2021 թվականին գրանցվել էր 13 մահ:
Ակադեմիայի ամենաերիտասարդ անդամը, որը մահացել է նշված ժամանակահատվածում, 77-ամյա ֆիզիկոս Թի Չյանչուն էր, նա մասնագիտանում Էր ատոմային ժամացույցների ոլորտում, իսկ ամենատարեցը` 102-ամյա Չժան Ցզինչժեն, 1950 թվականին հիմնադրել է Չինաստանի առաջին մանկական վիրաբուժության բաժանմունքը Պեկինի համալսարանի հիվանդանոցում:
Վերջերս մահացածների թվում են նաև Չինաստանի արագ միջուկային ռեակտորի ծրագրի գլխավոր ինժեներ Սյույ Մին, Չինաստանի առաջին օպտիկական մանրաթելը ստեղծած Չժաո Ցզըսենը, Չինաստանի սակավահող արդյունաբերության հիմնադիր ինժեներ Չժան Գոչենգ, Չինաստանի լազերային զենքում ունեցած ներդրման համար գիտության և տեխնոլոգիայի բարձրագույն ազգային մրցանակի դափնեկիր Չժաո Ինցզյունը։
Չինաստանի ինժեներական ակադեմիան նշված անդամներից որևէ մեկի մահվան պատճառը չի հայտնել։
Պեկինի խոշոր հիվանդանոցում աշխատող բժիշկը, որ ցանկացել է անանուն մնալ` թեմայի նրբանկատության պատճառով, թերթին ասել է, որ ակադեմիայի բոլոր անդամները սովորաբար արտոնյալ բուժում են ստանում, որը համարժեք է փոխնախարարների ստացած բուժմանը: Բայց վերջերս հիվանդասենյակներում ընդհանրապես թափուր տեղեր չկան, և հիվանդների բախտը դեռ կբերի, եթե նախասրահում տեղ գտնվի:
Իր հերթին գիտնականներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել համավարակի ընդհանուր ազդեցությունը Չինաստանի գիտատեխնիկական ոլորտի վրա:
Լրահոս
0