https://arm.sputniknews.ru/20230107/erevanum-teghi-unecats-spanutjan-depqvov-mi-sharq-andzinq-en-harcaqnnvel-manramasner-53556968.html
Երևանում տեղի ունեցած սպանության դեպքով մի շարք անձինք են հարցաքննվել. մանրամասներ
Երևանում տեղի ունեցած սպանության դեպքով մի շարք անձինք են հարցաքննվել. մանրամասներ
Sputnik Արմենիա
1 տղայի սպանության և ևս 3-ի վիրավորվելու դեպքով հարուցված քրգործի շրջանակում առգրավվել են դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունները։ 07.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-07T13:43+0400
2023-01-07T13:43+0400
2023-01-07T14:57+0400
սպանություն
մահ
երիտասարդ
երևան
հարցաքննություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հունվարի 6-ին Երևանում կատարված դանակահարության դեպքի առնչությամբ, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 3-ը` վնասվածքներով հոսպիտալացվել, հարցաքննվել են մի շարք անձինք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Հայտնել էինք, որ հունվարի 6-ին` ժամը 16։30-ի սահմաններում, պարեկները Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց նկատել են, որ 4 քաղաքացի ուշագնաց ընկած են։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ռուբինյանց և Պ. Սևակ փողոցների խաչմերուկում։Պարզվել է, որ հունվարի 6-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ երիտասարդ տղաներ վիճաբանության մեջ են մտել 4 երիտասարդների հետ։ Վիճաբանության ընթացքում ինչ–որ առարկայի գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառվել 4 տղամարդու, որոնցից մեկը մահացել է:Դաժան սպանություններից մինչև հղիի վրաերթ. 2022-ի՝ հասարակական հնչեղություն ստացած դեպքերըԱռգրավվել են դեպքի վայրի և հարակից հատվածների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն:Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, մահ, երիտասարդ, երևան, հարցաքննություն, հհ քննչական կոմիտե
սպանություն, մահ, երիտասարդ, երևան, հարցաքննություն, հհ քննչական կոմիտե
Երևանում տեղի ունեցած սպանության դեպքով մի շարք անձինք են հարցաքննվել. մանրամասներ
13:43 07.01.2023 (Թարմացված է: 14:57 07.01.2023) 1 տղայի սպանության և ևս 3-ի վիրավորվելու դեպքով հարուցված քրգործի շրջանակում առգրավվել են դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հունվարի 6-ին Երևանում կատարված դանակահարության դեպքի առնչությամբ, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 3-ը` վնասվածքներով հոսպիտալացվել, հարցաքննվել են մի շարք անձինք։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ հունվարի 6-ին` ժամը 16։30-ի սահմաններում, պարեկները Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց նկատել են, որ 4 քաղաքացի ուշագնաց ընկած են։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ռուբինյանց և Պ. Սևակ փողոցների խաչմերուկում։
««Քանաքեռ-Զեյթուն» և «Իզմիրլյան» ԲԿ-ներից տեղեկացրել են, որ մարմնի տարբեր հատվածներում «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 18, 19, 20 և 36 տարեկան քաղաքացիներ։ Նրանցից վերջինը, գիտակցության չգալով, մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ հունվարի 6-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ երիտասարդ տղաներ վիճաբանության մեջ են մտել 4 երիտասարդների հետ։ Վիճաբանության ընթացքում ինչ–որ առարկայի գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառվել 4 տղամարդու, որոնցից մեկը մահացել է:
Առգրավվել են դեպքի վայրի և հարակից հատվածների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն:
Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։