https://arm.sputniknews.ru/20230105/lgh-humanitar-tshgnazhami-karavarman-ashkhatanqajin-khumby-hajastanum-mi-qani-nist-e-gumarel-53493396.html
ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը Հայաստանում մի քանի նիստ է գումարել
ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը Հայաստանում մի քանի նիստ է գումարել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խումբը գործունեությունը կշարունակի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ 05.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-05T11:20+0400
2023-01-05T11:20+0400
2023-01-05T11:21+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
լեռնային ղարաբաղ
նիստ
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52912651_0:0:1600:901_1920x0_80_0_0_420abe1c2f70324f055747ca71bc89f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման ու ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունում կազմված աշխատանքային խումբը, որը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, անցնող օրերի ընթացքում արդեն մի քանի նիստ է գումարել և իրավիճակից բխող որոշումներ կայացրել։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման ու ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության աշխատանքային խումբը ստեղծվել է 2022թ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ։Նա ընդգծեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումն է՛լ ավելի անհրաժեշտ է դարձնում միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/14/52912651_173:0:1594:1066_1920x0_80_0_0_78b5cea6ee7dec5bcd255b810d0939e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, լեռնային ղարաբաղ, նիստ, հանձնաժողով
հայաստան, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, լեռնային ղարաբաղ, նիստ, հանձնաժողով
ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը Հայաստանում մի քանի նիստ է գումարել
11:20 05.01.2023 (Թարմացված է: 11:21 05.01.2023) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խումբը գործունեությունը կշարունակի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման ու ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունում կազմված աշխատանքային խումբը, որը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, անցնող օրերի ընթացքում արդեն մի քանի նիստ է գումարել և իրավիճակից բխող որոշումներ կայացրել։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման ու ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության աշխատանքային խումբը ստեղծվել է 2022թ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ։
«Խումբը գործունեությունը կշարունակի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումն է՛լ ավելի անհրաժեշտ է դարձնում միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։