https://arm.sputniknews.ru/20230105/evrvopajum-gazi-giny-2021-tvakanic-i-ver-arajin-angam-ijel-e-700-dvolaric-53496432.html
Եվրոպայում գազի գինը 2021 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 700 դոլարից
Եվրոպայում գազի գինը 2021 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 700 դոլարից
Sputnik Արմենիա
Եվրամիության երկրները դեկտեմբերի 19-ին պայմանավորվել են երկնագույն վառելիքի բորսայական առավելագույն գին սահմանել։ 05.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-05T12:25+0400
2023-01-05T12:25+0400
2023-01-05T13:05+0400
եվրոպա
գազ
գին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316853_0:0:3103:1745_1920x0_80_0_0_6efb98600b4c055d4d2c8842ce89a7f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Եվրոպայում գազի բորսայականգները հունվարի 5-ին ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ իջել են հազար խորանարդ մետրի դիմաց 700 դոլարից՝ կորցնելով մոտ 2 տոկոս: Տեղեկությունը հայտնում է «Փրայմը»՝ հղում անելով Լոնդոնի ICE բորսայի տվյալներին։Մոսկվայի ժամանակով 10:12-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 11:12) արժեքը կազմել է 726,3 դոլար (+1,9 տոկոս): Գնանշումների դինամիկան բերված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնից՝ հազար խմ-ի դիմաց 712,7 դոլար:Եվրամիության երկրները դեկտեմբերի 19-ին պայմանավորվեցին գազի բորսայական առավելագույն գին սահմանել, որը կազմում է 180 եվրո ՄՎտ-ի համար ու կսկսի գործել փետրվարի 15-ից։ Դա նպատակ ունի զերծ պահել եվրոպական տնային տնտեսություններին և ձեռնարկություններին գազի գների բարձրացումներից: Եվրոպայում էներգակիրների բարձր արժեքը, ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, վերջին տասնամյակների ընթացքում ամենաբարձր գնաճին է հանգեցրել։Եվրոպայում գազի գները զգալիորեն աճել էին դեռ 2021 թվականի գարնանը։ Այն ժամանակ TTF-ի գազի գնանշումները տատանվում էին հազար խմ-ի դիմաց 250-300 դոլարի սահմանում, ամռան վերջին գերազանցեցին 600 դոլարը, իսկ աշնանը՝ արդեն 1000 դոլարը։ 2022 թվականի ձմռանը գները հատեցին 2 հազար դոլարի շեմը, իսկ գարնան սկզբին ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքի մտավախության պատճառով հասան հազար խմ-ի դիմաց ռեկորդային ցուցանիշի ՝ 3892 դոլարի։Չնայած ընթացիկ անկմանը` գազի գնանշումներն ավելի քան երկու անգամ գերազանցում են բազմամյա դիտարկումների միջին ցուցանիշները: Նման կայուն բարձր գներ չեն եղել Եվրոպայում գազային կենտրոնների գործունեության ողջ պատմության ընթացքում՝ 1996 թվականից սկսած։Թուրքիան մտադիր է սևծովյան գազը մարտի վերջին միացնել ազգային համակարգին
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316853_0:0:2731:2048_1920x0_80_0_0_4019cca18ec8859a03d6871a630009a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպա, գազ, գին
Եվրոպայում գազի գինը 2021 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 700 դոլարից
12:25 05.01.2023 (Թարմացված է: 13:05 05.01.2023) Եվրամիության երկրները դեկտեմբերի 19-ին պայմանավորվել են երկնագույն վառելիքի բորսայական առավելագույն գին սահմանել։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Եվրոպայում գազի բորսայականգները հունվարի 5-ին ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ իջել են հազար խորանարդ մետրի դիմաց 700 դոլարից՝ կորցնելով մոտ 2 տոկոս: Տեղեկությունը հայտնում է
«Փրայմը»՝ հղում անելով Լոնդոնի ICE բորսայի տվյալներին։
TTF-ում (Եվրոպայում խոշորագույն հանգույց, որը գտնվում է Նիդեռլանդներում) փետրվարյան ֆյուչերսները նվազել են 2,3 տոկոսով` հազար խորանարդ մետրի դիմաց կազմելով 696,4 դոլար։
Մոսկվայի ժամանակով 10:12-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 11:12) արժեքը կազմել է 726,3 դոլար (+1,9 տոկոս): Գնանշումների դինամիկան բերված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնից՝ հազար խմ-ի դիմաց 712,7 դոլար:
Եվրամիության երկրները դեկտեմբերի 19-ին պայմանավորվեցին գազի բորսայական առավելագույն գին սահմանել, որը կազմում է 180 եվրո ՄՎտ-ի համար ու կսկսի գործել փետրվարի 15-ից։ Դա նպատակ ունի զերծ պահել եվրոպական տնային տնտեսություններին և ձեռնարկություններին գազի գների բարձրացումներից: Եվրոպայում էներգակիրների բարձր արժեքը, ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, վերջին տասնամյակների ընթացքում ամենաբարձր գնաճին է հանգեցրել։
Եվրոպայում գազի գները զգալիորեն աճել էին դեռ 2021 թվականի գարնանը։ Այն ժամանակ TTF-ի գազի գնանշումները տատանվում էին հազար խմ-ի դիմաց 250-300 դոլարի սահմանում, ամռան վերջին գերազանցեցին 600 դոլարը, իսկ աշնանը՝ արդեն 1000 դոլարը։ 2022 թվականի ձմռանը գները հատեցին 2 հազար դոլարի շեմը, իսկ գարնան սկզբին ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքի մտավախության պատճառով հասան հազար խմ-ի դիմաց ռեկորդային ցուցանիշի ՝ 3892 դոլարի։
Չնայած ընթացիկ անկմանը` գազի գնանշումներն ավելի քան երկու անգամ գերազանցում են բազմամյա դիտարկումների միջին ցուցանիշները: Նման կայուն բարձր գներ չեն եղել Եվրոպայում գազային կենտրոնների գործունեության ողջ պատմության ընթացքում՝ 1996 թվականից սկսած։