https://arm.sputniknews.ru/20230105/arajikajum-lachini-het-kapvats-qajleri-ktruk-aktivacum-kzgaq-spjurqum-sinanjan-53496571.html
Առաջիկայում Լաչինի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կզգաք սփյուռքում. Սինանյան
Առաջիկայում Լաչինի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կզգաք սփյուռքում. Սինանյան
Sputnik Արմենիա
Զարեհ Սինանյանի խոսքով` Լաչինի միջանցքի վերաբերյալ մեղմ արձագանքը պայմանավորված էր մի շարք գործոններով։ 05.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-05T12:36+0400
2023-01-05T12:36+0400
2023-01-05T12:46+0400
զարեհ սինանյան
սփյուռք
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654314_0:0:1601:901_1920x0_80_0_0_5146c3e52a2990a3cd41ebe9f343b01c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հաջորդ շաբաթների ընթացքում Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կլինի սփյուռքում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։Նա վստահեցրեց, որ այդ հարցի հետ կապված մոբիլիզացրել են ռեսուրսները` ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, այլ նաև սփյուռքի երիտասարդ դեսպաններն են ակտիվ աշխատում բոլոր երկրներում։Սինանյանը հիշեցրեց, որ երեկ Լոս Անջելեսի քաղաքապետը Քարեն Բասը հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ ջանքեր կգործադրի, որպեսզի ԱՄՆ–ն ավելի ներգրավված լինի Լաչինի միջանցքի բացման հարցում։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654314_0:0:1423:1067_1920x0_80_0_0_333f5300a4b610daf04d46419d2193d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զարեհ սինանյան, սփյուռք, լաչինի միջանցք
զարեհ սինանյան, սփյուռք, լաչինի միջանցք
Առաջիկայում Լաչինի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կզգաք սփյուռքում. Սինանյան
12:36 05.01.2023 (Թարմացված է: 12:46 05.01.2023) Զարեհ Սինանյանի խոսքով` Լաչինի միջանցքի վերաբերյալ մեղմ արձագանքը պայմանավորված էր մի շարք գործոններով։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հաջորդ շաբաթների ընթացքում Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կլինի սփյուռքում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Սփյուռքը տարբեր քայլերի է դիմում։ Իհարկե, հանրությունն ավելի բուռն արձագանք էր սպասում, ինչպիսին կար պատերազմի ընթացքում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը մեղմ է, ինչը կապված է մի շարք գործոնների հետ` ինչ-որ ապատիա կա, ինքնակազմակերպման ու համայնքների ներսում այլ խնդիրներ կան»,–ասաց Սինանյանը։
Նա վստահեցրեց, որ այդ հարցի հետ կապված մոբիլիզացրել են ռեսուրսները` ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, այլ նաև սփյուռքի երիտասարդ դեսպաններն են ակտիվ աշխատում բոլոր երկրներում։
Սինանյանը հիշեցրեց, որ երեկ Լոս Անջելեսի քաղաքապետը Քարեն Բասը հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ ջանքեր կգործադրի, որպեսզի ԱՄՆ–ն ավելի ներգրավված լինի Լաչինի միջանցքի բացման հարցում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն
անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի
առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։