https://arm.sputniknews.ru/20230104/tsvovakal-gvorshkvov-fregaty-heravvor-tsvovajin-arshav-e-sksum-putin-53466747.html
«Ծովակալ Գորշկով» ֆրեգատը հեռավոր ծովային արշավ է սկսում․ Պուտին
«Ծովակալ Գորշկով» ֆրեգատը հեռավոր ծովային արշավ է սկսում․ Պուտին
Sputnik Արմենիա
«Ծովակալ Գորշկով» ֆրեգատը՝ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներով, երկար արշավի է մեկնում Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներով, ինչպես նաև Միջերկրական ծովով։ 04.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-04T15:47+0400
2023-01-04T15:47+0400
2023-01-04T15:53+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
զենք
տեսանյութեր
տեսանյութ
հակաօդային պաշտպանություն (հօպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/04/53461514_0:0:701:394_1920x0_80_0_0_d6e63e11cdfb14bafd7b3a45b347654c.jpg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով հրաման է տվել Մարտական ծառայության դուրս գալ «Ծովակալ Գորշկով» ֆրեգատին, որը հագեցած է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներով:Նա ընդգծել է, որ «այս անգամ նավը հագեցած է նորագույն «Ցիրկոն» հրթիռային հիպերձայնային համալիրով, որն աշխարհում նմանը չունի։Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետագայում էլ կզարգացնի զինված ուժերի մարտական ներուժը, կթողարկի զենքի ու տեխնիկայի հեռանկարային նմուշներ, որոնք առաջիկա տասնամյակներում կպաշտպանեն Ռուսաստանի անվտանգությունը:Պուտինը հայտարարել է, որ շուտով «Ցիրկոն» գերձայնային հրթիռներ կմատակարարվեն ՌԴ ԶՈւ-ինՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել պաշտպանական ոլորտի մասնագետներին, որոնք սկսել են զանգվածաբար «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռային համալիրը արտադրել։ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռները, որոնցով զինված է մարտական ծառայության մեկնող «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը, հաղթահարում են ցանկացած ՀՕՊ ու հակահրթիռային պաշտպանության համակարգ:Նախարարն ավելացրել է, որ նավը կարող է կետային և հզոր հարվածներ հասցնել հակառակորդին ծովում և ցամաքում, իսկ հիպերձայնային «Ցիրկոնների» առանձնահատկությունը ցանկացած ժամանակակից և հեռանկարային ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգ հաղթահարելու հնարավորությունն է:Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար«Ցիրկոնն» աշխարհում առաջին հիպերձայնային թևավոր հրթիռն է, որն ունակ է երկարատև աերոդինամիկ թռիչքի՝ մանևրելով մթնոլորտում՝ օգտագործելով սեփական շարժիչի մղումը։ Դրա առավելագույն արագությունը հասնում է ձայնի 9 արագության, կրակելու առավելագույն հեռահարությունը հազար կիլոմետր է։ «Ցիրկոնը» կարող է ինչպես մակերեսային, այնպես էլ ցամաքային թիրախներ ոչնչացնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Президент РФ Владимир Путин принял участие на церемонии выхода на боевую службу фрегата "Адмирал Горшков"
Sputnik Արմենիա
Президент РФ Владимир Путин принял участие на церемонии выхода на боевую службу фрегата "Адмирал Горшков"
2023-01-04T15:47+0400
true
PT0M44S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/04/53461514_81:0:606:394_1920x0_80_0_0_9172fab400740eefa8dba9de8fbf7620.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, զենք, տեսանյութեր, տեսանյութ, հակաօդային պաշտպանություն (հօպ), видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, զենք, տեսանյութեր, տեսանյութ, հակաօդային պաշտպանություն (հօպ), видео
«Ծովակալ Գորշկով» ֆրեգատը հեռավոր ծովային արշավ է սկսում․ Պուտին
15:47 04.01.2023 (Թարմացված է: 15:53 04.01.2023) «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը՝ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներով, երկար արշավի է մեկնում Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներով, ինչպես նաև Միջերկրական ծովով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով հրաման է տվել Մարտական ծառայության դուրս գալ «Ծովակալ Գորշկով» ֆրեգատին, որը հագեցած է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներով:
«Այսօր մենք կարևոր, եթե չասենք` նշանավոր իրադարձություն ունենք։ «Ծովակալ Գորշկով՛ ֆրեգատը սկսում է հեռավոր ծովային արշավը», - ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ «այս անգամ նավը հագեցած է նորագույն «Ցիրկոն» հրթիռային հիպերձայնային համալիրով, որն աշխարհում նմանը չունի։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետագայում էլ կզարգացնի զինված ուժերի մարտական ներուժը, կթողարկի զենքի ու տեխնիկայի հեռանկարային նմուշներ, որոնք առաջիկա տասնամյակներում կպաշտպանեն Ռուսաստանի անվտանգությունը:
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել պաշտպանական ոլորտի մասնագետներին, որոնք սկսել են զանգվածաբար «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռային համալիրը արտադրել։
«Ես հիմա և այստեղ, ինչպես ասում են, ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել պաշտպանական-արդյունաբերական համալիրի մասնագետներին, որոնք մշակել և սերիական սկսել են արտադրել այս եզակի զենքը», - ասել է նա:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռները, որոնցով զինված է մարտական ծառայության մեկնող «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը, հաղթահարում են ցանկացած ՀՕՊ ու հակահրթիռային պաշտպանության համակարգ:
Նախարարն ավելացրել է, որ նավը կարող է կետային և հզոր հարվածներ հասցնել հակառակորդին ծովում և ցամաքում, իսկ հիպերձայնային «Ցիրկոնների» առանձնահատկությունը ցանկացած ժամանակակից և հեռանկարային ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգ հաղթահարելու հնարավորությունն է:
«Ցիրկոնն» աշխարհում առաջին հիպերձայնային թևավոր հրթիռն է, որն ունակ է երկարատև աերոդինամիկ թռիչքի՝ մանևրելով մթնոլորտում՝ օգտագործելով սեփական շարժիչի մղումը։ Դրա առավելագույն արագությունը հասնում է ձայնի 9 արագության, կրակելու առավելագույն հեռահարությունը հազար կիլոմետր է։ «Ցիրկոնը» կարող է ինչպես մակերեսային, այնպես էլ ցամաքային թիրախներ ոչնչացնել։