https://arm.sputniknews.ru/20230104/tehranum-anhajt-andzinq-gndakaharel-en-islamakan-heghapvokhutjan-pahapanneri-kvorpusi-spajin-53457231.html
Թեհրանում անհայտ անձինք գնդակահարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային
Թեհրանում անհայտ անձինք գնդակահարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային
Sputnik Արմենիա
Կրակոցները հնչել են մոտ տարածությունից։ 04.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-04T12:27+0400
2023-01-04T12:27+0400
2023-01-04T12:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_0:0:3073:1728_1920x0_80_0_0_274fa071af575cc67e8c4deadd50ef62.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպա Ղասեմ Ֆաթոլլահին անհայտ անձինք սպանել են Թեհրանում գտնվող իր տան դիմաց։ Այս մասին հայտարարել է Թեհրանի ոստիկանության մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Ալի Սաբահին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Tasnim գործակալությանը։Նա նշել է, որ կրակոցներն արձակվել են մոտ տարածությունից։ Հայտնի է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպան մասնակցել էր հանրապետությունում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ճնշմանը։Վերջին ամիսներին Իրանում բազմիցս հարձակումներ են եղել հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, բանակի և անվտանգության ուժերի անդամների՝ ոստիկանության, ԻՀՊԿ-ի, ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա: ԱՄՆ-ն Իրանի գլխավոր դատախազի դեմ պատժամիջոցներ է սահմանել բողոքի ակցիաները ճնշելու համարՀիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_120:0:2849:2047_1920x0_80_0_0_aa84a58f65cb1d7c577af637bd550b8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , սպանություն
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , սպանություն
Թեհրանում անհայտ անձինք գնդակահարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպային
Կրակոցները հնչել են մոտ տարածությունից։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սպա Ղասեմ Ֆաթոլլահին անհայտ անձինք սպանել են Թեհրանում գտնվող իր տան դիմաց։ Այս մասին հայտարարել է Թեհրանի ոստիկանության մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Ալի Սաբահին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Tasnim գործակալությանը։
«Քասեմ Ֆաթոլլահին իր տան դիմաց չորս կրակոցով գնդակահարել են։ Թեհրանի ոստիկանությունը հետաքննում է միջադեպերի պատճառները։ Քանի որ ոստիկանության հետաքննությամբ պարզվել է, որ հարակից բնակարաններից գողություն է կատարվել գողության հետքեր են հայտնաբերվել նաև դեպքի վայրի հարակից բնակարաններից, մասնագետները գործը քննում են տարբեր կողմերից»,– ասել է Սաբահին։
Նա նշել է, որ կրակոցներն արձակվել են մոտ տարածությունից։ Հայտնի է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպան մասնակցել էր հանրապետությունում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ճնշմանը։
Վերջին ամիսներին Իրանում բազմիցս հարձակումներ են եղել հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, բանակի և անվտանգության ուժերի անդամների՝ ոստիկանության, ԻՀՊԿ-ի, ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը
զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։