https://arm.sputniknews.ru/20230104/gjumrium-vostikannery-gvoghin-hajtnaberel-en-zgestapaharanum-tesanjut-53479569.html
Գյումրիում ոստիկանները գողին հայտնաբերել են զգեստապահարանում. տեսանյութ
Գյումրիում ոստիկանները գողին հայտնաբերել են զգեստապահարանում. տեսանյութ
Sputnik Արմենիա
44-ամյա տղամարդը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել տարբեր հանցագործություններ կատարելու համար: 04.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-04T17:47+0400
2023-01-04T17:47+0400
2023-01-04T17:49+0400
հայաստան
գողություն
գյումրի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/04/53478924_1:0:1000:562_1920x0_80_0_0_4e1926d6fb896e98153d1ebfdb0fa79d.jpg
Գյումրու 44-ամյա բնակիչը փորձել է տներից մեկից գողություն կատարել, սակայն գողությունն անավարտ է մնացել, նրան հայտնաբերել են տան զգեստապահարանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։«Հունվարի 3-ին ոստիկանության Կումայրիի բաժին էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ միացել է Մյասնիկյան փողոցի տներից մեկի ահազանգի համակարգը: Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Արագ արձագանքի շնորհիվ նրանք կարողացան կանխել գողությունը»,– ասված է հաղորդագրությունում։Բնակարան մեկնած ոստիկանները զգեսպատահարանում հայտնաբերել են Գյումրու 44-ամյա բնակչին։ Նրան բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել:Բաժնում պարզվել է, որ տղամարդը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել տարբեր հանցագործություններ կատարելու համար:Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Շիրակում 36-ամյա տղամարդը համագյուղացու մեքենան փախցնելուց հետո վթարի է ենթարկվել
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/04/53478924_126:0:875:562_1920x0_80_0_0_26b72a37a6ee89b0630ec9a64f96272d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գողություն, գյումրի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, գողություն, գյումրի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Գյումրիում ոստիկանները գողին հայտնաբերել են զգեստապահարանում. տեսանյութ
17:47 04.01.2023 (Թարմացված է: 17:49 04.01.2023) 44-ամյա տղամարդը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել տարբեր հանցագործություններ կատարելու համար:
Գյումրու 44-ամյա բնակիչը փորձել է տներից մեկից գողություն կատարել, սակայն գողությունն անավարտ է մնացել, նրան հայտնաբերել են տան զգեստապահարանում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանությունը։
«Հունվարի 3-ին ոստիկանության Կումայրիի բաժին էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ միացել է Մյասնիկյան փողոցի տներից մեկի ահազանգի համակարգը: Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Արագ արձագանքի շնորհիվ նրանք կարողացան կանխել գողությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Բնակարան մեկնած ոստիկանները զգեսպատահարանում հայտնաբերել են Գյումրու 44-ամյա բնակչին։ Նրան բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել:
Բաժնում պարզվել է, որ տղամարդը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել տարբեր հանցագործություններ կատարելու համար:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: