00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռացած 2022–ը. որոնք էին ՀՀ–ում տեղի ունեցած տնտեսական հիմնական իրադարձությունները

© Sputnik / Andranik GhazaryanՎաճառականներ
Վաճառականներ - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2023
Վաճառականներ
Բաժանորդագրվել
Բնակչության թվաքանակով համեմատաբար փոքր Հայաստանը, կարելի է ասել, ռուսաստանցիների վերաբնակեցման առաջատարն է դարձել։ Դա օգտակար էր տնտեսության համար, թեև այն դեռևս առևտրի և շինարարության վրա է հենվում: Բայց եղել են տեղաշարժեր (թեկուզ՝ փոքր) նաև արդյունաբերության մեջ։
Հայաստանի տնտեսության համար 2022 թվականի գլխավոր իրադարձությունը, անշուշտ, ռելոկանտների ներհոսքն էր։ Երկրի տնտեսության մեջ հայտնվեցին տասնյակհազարավոր նոր սպառողներ և տասնյակ հարկատուներ, քանի որ նրանք հաճախ տեղափոխվում են ամբողջ թիմերով (հատկապես ՏՏ ընկերությունների դեպքում): Ըստ 2022 թվականի 9 ամիսների արդյունքների՝ այդ ընկերություններից 6-ն արդեն ընդգրկվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ միասին վճարելով մոտ 4,6 մլրդ դրամ (մոտ 12 մլն դոլար)։ Իհարկե, հարկերն ավելացել են նաև առևտրի և ծառայությունների ձեռնարկությունների դեպքում, քանի որ նրանցշրջանառությունը նույնպես մեծացել է։ Այս ամենի մասին ավելի մանրամասն` Sputnik Արմենիայի հոդվածում։

Ռելոկանտները

Փետրվարի վերջից սկսեցին Հայաստան տեղափոխվել Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներ։ Նրանց մի մասը ժամանակավոր հիմունքով է եկել (որպեսզի այստեղից վիզա ստանա դեպի Եվրոպա կամ ԱՄՆ), մյուսները առայժմ գնալու մտադրություն չունեն։
Նրանց զգալի մասը մասնագետներ են, որոնք կարող են հեռավար աշխատել (ծրագրավորողներ, ֆինանսիստներ և այլն), բայց կան նաև այլ մասնագիտությունների տեր մարդիկ, և շատերը ընտանիքներով են գալիս: Այսպիսով` առևտրի և ծառայությունների ոլորտում հայտնվեցին տասնյակհազարավոր նոր սպառողներ, որոնցից շատերը բավականին վճարունակ են։
Արդյունքում առևտրի շրջանառությունը 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին աճեց 15,5 տոկոսով, իսկ ծառայությունները (առանց առևտրի)՝ գրեթե 28 տոկոսով։ Աճեց նաև վարձով բնակարանների գինը (հատկապես Երևանում), բայց թե որքան, կարելի է գնահատել միայն «աչքաչափով», քանի որ բնակարանների վարձակալության շուկան գրեթե փաստաթղթավորված չէ (որովհետև առանց պայմանագրերի են վարձակալության հանձնում)։
Անորոշ է միայն մի հարց, կամ ինչպես Հայաստանը նոր ռեկորդ գրանցեց ռուսաստանցիների շնորհիվ
Նորեկների ստեղծած պահանջարկը բարձրացրեց աշխատավարձերը առևտրի, ծառայությունների և հանրային սննդի ոլորտներում. հոկտեմբերին (2021 թվականի հոկտեմբերի համեմատ) այդ ոլորտներում աշխատավարձերն աճեցին 12-14 տոկոսով (համեմատության համար՝ 2021 թվականին առևտրի և ծառայությունների ոլորտներում աշխատավարձերն աճել էին 5-8 տոկոսով)։ Սա, իհարկե, օգնում է տնտեսությանը, բայց աշխատավարձերի աճը՝ առանց արտադրողականության աճի, գնաճի լրացուցիչ ռիսկ է, որի հետ ստիպված է առնչվել Կենտրոնական բանկը։ Բայց ցածր արտադրողականությունը համակարգային խնդիր է, որը Հայաստանի տնտեսության մեջ գոյություն ուներ ռելոկանտներից դեռ շատ առաջ։ Գնաճին և արտադրողականությանը մենք դեռ կվերադառնանք։
Նորեկ մասնագետները բարձրացրին նաև արտադրողականությունը ՏՏ ոլորտում։ Նրանցից ոմանք եկել են ամբողջ թիմով ու իրենց ձեռնարկությունները տեղափոխել այստեղ, մյուսները սկսել են աշխատել հայկական ընկերություններում։ Այդ մասնագետների թվում քիչ չեն նրանք, ովքեր աշխատել են ռուսական առաջատար ընկերություններում կամ միջազգային ՏՏ ընկերությունների մասնաճյուղերում։ Հուլիսի դրությամբ, այսինքն՝ ռելոկանտների ներհոսքի առաջին 4 ամիսներին, Հայաստանում արդեն աշխատում էր մոտ 6 հազար ծրագրավորող՝ ֆրիլանսերներին չհաշված (մանրամասները՝ այստեղ ):

Փոխարժեքի անկում

Ուկրաինայում հակամարտության առաջին շաբաթներին դոլարի աժիոտաժային գնում սկսվեց, ինչը հանգեցրեց փոխարժեքի աճի։ Բայց երբ անորոշ սպասումների շոկն անցավ, դոլարի փոխարժեքը վերադարձավ նախկին ցուցանիշին, այնուհետև սկսեց աստիճանաբար նվազել, քանի որ Հայաստանի տնտեսության մեջ սկսեց արտարժույթ շրջանառվել՝ ռելոկանտների աշխատավարձերի տեսքով։ Արտարժույթի ներհոսքն ավելացավ նաև արտահանման հետկորոնավիրուսային վերականգնման հաշվին։ Արդյունքում դոլարի փոխարժեքը իջավ 400 դրամից։ Փոխարժեքի նման տատանում (մոտ 20 տոկոս՝ կես տարվա ընթացքում) Հայաստանում չէր եղել 2009 թվականից ի վեր։
Պատճառը պարզ է` արտարժույթի, ինչպես և ցանկացած այլ ապրանքի դեպքում գործում է առաջարկ-պահանջարկի մեխանիզմը։ Եթե այս պահին ավելի շատ արտարժույթ է մտնում երկիր, քան նախկինում, ապա փոխարժեքն էլ պիտի ավելի ցածր լինի, քան նախկինում։
ՊԵԿ-ը 2022 թվականին պետբյուջե աննախադեպ գումար է վերականգնել` ավելի քան 23 մլրդ դրամ
Դոլարի և եվրոյի ցածր փոխարժեքի պատճառով դժվարացավ Հայաստանից արտահանումը։ Եթե, պայմանական ասած, Հայաստանն Իրանին էլեկտրական ռելեները վաճառում է հազար դոլարով, ապա մեկ տարի առաջ դա հավասար էր 480-490 հազար դրամի։ Հիմա արդեն 396-397 հազար է, որի մեջ պետք է տեղավորվել։ Չտուժեցին նրանք, ովքեր արտահանում են այլ արժույթներով (օրինակ՝ Ռուսաստան, ռուբլով)։
Մյուս կողմից՝ հայելային կերպով էժանացավ ներմուծումը (իսկ Հայաստանն իր պարենի ու վառելիքի մեծ մասը ներկրում է)։ Այդ պատճառով էլ սեպտեմբերից Հայաստանում գնաճը նվազեց։ Կենտրոնական բանկի ավելի վաղ տրված գնահատականներից մեկի համաձայն՝ եթե դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանվեր նախկին մակարդակում, ապա առաջիկա մեկուկես տարում գնաճը 1-2,5 տոկոսով բարձր կլիներ, քան հիմա (իսկ այն առանց այդ էլ բարձր է. նոյեմբերի արդյունքներով` 8,8 տոկոս):
Արտարժույթի փոխարժեքի տատանումներից առաջացած ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով Կենտրոնական բանկը սեպտեմբերի վերջին բանկերի կանոնակարգի մի շարք փոփոխություններ ընդունեց։ Մասնավորապես, նրանց համար սահմանվեց բաց արժութային դիրքերի սահմանաչափ (երբ որևէ արժույթով ակտիվներն ու պարտավորությունները հավասար չեն): Նման անհավասարությունները պետք է լինեն ոչ ավելի, քան կապիտալի 10 տոկոսը, ընդ որում՝ մեկ արժույթի գծով ոչ ավելի, քան 7 տոկոս։
Բացի այդ, այս տարի զգալիորեն կրճատվեց պետական ​​պարտքի բեռը։ Դրանում իր դերն ունեցավ նաև դոլարի փոխարժեքի անկումը (պարտքը սպասարկելու համար դրամը արտարժույթով փոխանակելը ավելի շահավետ դարձավ)։ Բայց այս էֆեկտը համեմատաբար փոքր է. եթե տարեվերջին, ինչպես սպասվում է, պետական ​​պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ նվազի 10 տոկոսային կետով (60,3 տոկոսից հասնելով մոտ 50 տոկոսի), ապա փոխարժեքին բաժին կհասնի ընդամենը 2 տոկոսը, մնացած 8-ը՝ ՀՆԱ-ի աճին։

Շինարարություն

Հայաստանում շինարարությունը շարունակում է աճել (հունվար-հոկտեմբերին՝ մոտ 15 տոկոսով)։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ նոր շենքերում բնակարաններ գնելիս եկամտահարկի արտոնությունները աստիճանաբար չեղարկվում են։ Ուստի կառուցապատողները շտապել են հողամասեր ձեռք բերել և սկսել շինարարությունը (քանի որ այդ սահմանափակումները հետադարձ ուժ չունեն)։
Շինարարության ոլորտն օգնել է նաև մի շարք ուղեկցող արտադրությունների աճին․ ցեմենտի արտադրությունն աճել է երկու անգամ, ամրանների և մետաղական կառուցվածքների արտադրությունը՝ 40 տոկոսով, քարինը՝ գրեթե 40 տոկոսով, կահույքինը՝ ավելի քան 20 տոկոսով։ Բացի Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարաններից, հանրապետությունում ստեղծվում են ոչ մեծ ձեռնարկություններ, որոնք ցանկանում են պատրաստի հումքից (կլինկերից) ցեմենտ ստանալ։
2023-ին ՀՀ–ն կշարունակի իրանական ուղղությամբ 2 կարևոր ենթակայանների նորոգումը. փոխնախարար
Ճիշտ է, ավելի բարձր ավելացված արժեքով արտադրությունները չեն զարգանում։ Հանրապետությունում վերելակների տեղական արտադրություն չկա (թեկուզ՝ ներմուծվող բաղադրիչներից հավաքելու տեսքով), իսկ երեսպատման սալիկների արտադրությունը շարունակում է շատ փոքր մնալ (տարեկան 100-150 հազար դոլար, այն դեպքում, երբ դրա ներմուծումը կազմում է ավելի քան 20 մլն դոլար)։ Ներկերի և լաքերի արտադրությունը վերջին 5 տարում կրճատվել է՝ տարեկան մոտ 3,6 միլիարդ դրամից հասնելով 2 միլիարդ դրամի, մինչդեռ լաքերի և ներկերի ներմուծումը 2021 թվականին կազմել է մոտ 13,5 միլիոն դոլար։ Ալյումինե մետաղալարերի գործարանի կառուցման նախագիծը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր խոշոր ներդրողներից մեկը, նույնպես դեռ չի իրականացվում:

Հարկերի դեմ սողանցք

Տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը մի շարք սողանցքեր է փակել, որոնք բիզնեսին թույլ էին տալիս խուսափել հարկերից։ Ահա դրանցից ամենակարևորները։
Առաջին։ Միկրոբիզնեսը (տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և հարկեր չվճարող բիզնես-սուբյեկտները) չի կարող իր ապրանքը վաճառել այլ ձեռնարկությունների։ Խնդիրներից մեկն այն էր, որ երբ խոշոր բիզնեսը որևէ բան է գնում «միկրոյից» և ծախսեր է անում, ապա նրա եկամուտը կրճատվում է, իսկ դրա հետ կրճատվում են նաև հարկերը։ Մյուս կողմից՝ միկրոբիզնեսը, որը եկամուտ է ստանում վաճառքից, հարկ չի վճարում (միայն եկամտահարկ)։ Այդպիսով՝ մի բիզնեսի հարկերը կրճատվում են, մյուսինը չեն աճում, և բյուջեում «խոռոչ» է առաջանում, որը ֆինանսների նախարարությունը տարեկան մոտ 15 միլիարդ դրամ է գնահատում։
Մյուս խնդիրն այն էր, որ բիզնեսը որոշ դեպքերում իր աշխատակիցներին գրանցում էր որպես միկրոբիզնեսի սուբյեկտներ (անհատ ձեռներեցներ), որոնք աշխատում են ծառայությունների պայմանագրով։ Արդյունքում այդպիսի աշխատակիցներն ամսական 5 հազար դրամ եկամտահարկ էին վճարում՝ անկախ եկամտից, այն դեպքում, երբ ճիշտ գրանցված վարձու աշխատողը, անգամ նվազագույն աշխատավարձի դեպքում, վճարում էր գրեթե 4 անգամ շատ։ Այս մեքենայությունից, ֆինանսների նախարարության գնահատմամբ, բյուջեն կորցրել է տարեկան ևս 4,5 մլրդ դրամ։
Երկրորդ։ Նախկինում բիզնեսի սեփականատերերը` որպես անհատներ, հաճախ իրենց ձեռնարկություններին ձևական փոխառություններ էին տալիս, հետո էլ գումարը հետ ստանում տոկոսների հետ միասին։ Արդյունքում ձեռնարկության շահույթը, որը հարկվում է 18%–ով, մասամբ ուղղորդվում էր դեպի անհատներ, որոնք այդ տեսակի եկամուտներից (փոխառության տոկոսներից) վճարում են ընդամենը 10%: Դրա պատճառով բյուջեն տարեկան կորցնում էր մոտ 5 մլրդ դրամ, այսինքն՝ մոտ 10 մլն դոլար։
Բացի այդ, ֆինանսների նախարարությունը ակցիզ է սահմանել էլեկտրոնային ծխախոտի համար (որն ավելի ու ավելի է տարածվում), ինչպես նաև նոր տուրք է սահմանել տոտալիզատորների և առցանց խաղատների վրա (մանրամասները՝ այստեղ
Ընդհանուր առմամբ բարեփոխումների շնորհիվ բյուջե պետք է մտնի տարեկան լրացուցիչ 36 միլիարդ դրամ։

Եվրամիության և ԵԱՏՄ երկրների հետ առևտուր

Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի համար դադարեց գործել Եվրամիության GSP+ արտոնյալ մաքսատուրքերի համակարգը, քանի որ բնակչության մեկ շնչին ընկնող միջին ՀՆԱ-ով հանրապետությունը 2018 թվականից անցել է միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների խմբին (որքան էլ դա անսպասելի է հնչում մեզ համար)։ Այսպես` 2021 թվականին Համաշխարհային բանկը սահմանեց այդ մակարդակի ստորին շեմը՝ տարեկան 4 096 դոլար, այն դեպքում, երբ Հայաստանում, ՀԲ-ի տվյալներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4 670 դոլար։
Վերջին տարիներին GSP+-ի արտոնություններով էր անցնում դեպի ԵՄ Հայաստանի արտահանման մոտ կեսը։ Դրանցից դուրս հիմնականում գնում էր պղնձի խտանյութը (առաջնային մշակման հանքաքար), իսկ GSP+-ով՝ հիմնականում ֆերոմոլիբդենը (մոլիբդենի խառնուրդը երկաթի հետ, որն օգտագործվում է հիմնականում որպես պողպատի հավելում), ինչպես նաև հագուստը և ալյումինե փայլաթիթեղը։
Այժմ այդ և այլ ապրանքներից ԵՄ մաքսատունը մաքսատուրքեր է գանձում․ ֆերոմոլիբդենից՝ 2,7 տոկոս, փայլաթիթեղից՝ 7,5 տոկոս, տարբեր տեսակի հագուստներից՝ միջինը 12 տոկոս։ Այնուամենայնիվ, առնվազն 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով (վերջին հասանելի տվյալները)` GSP+-ի չեղարկումը քիչ է ազդել Հայաստանից արտահանման վրա։ Օրինակ` հագուստի ընդհանուր արտահանումը փոքր-ինչ աճել է (մոտ 3 տոկոսով՝ հասնելով գրեթե 84 մլն դոլարի)։
Մարտահրավերներով լի, բայց բոլոր ցուցանիշներով աննախադեպ տարի ունենք. Փաշինյան
Ճիշտ է, բացի Եվրոպայից, Հայաստանը մեծ ծավալներով հագուստ է արտահանում Ռուսաստան։ Բայց հիմնական եվրոպական շուկաներում ևս գործերը վատ չեն ընթանում․ դեպի Իտալիա արտահանումը կրճատվել է գրեթե 10 տոկոսով (մոտ 22 դոլարից հասնելով 20 միլիոն դոլարի), բայց դեպի Գերմանիա արտահանումն աճել է մոտ 15 տոկոսով (15,5-ից մինչև գրեթե 18 միլիոն դոլար): ԵՄ արտահանումը գրեթե ամբողջությամբ բաղկացած է եվրոպական ապրանքանիշների պատրաստի մոդելներ կարելուց՝ նրանց պատվերներով։
Ֆերոմոլիբդենի արտահանումը Եվրամիություն (հիմնական շուկան Նիդեռլանդներն է) աճել է գրեթե երկու երրորդով՝ հասնելով գրեթե 108 միլիոն դոլարի (ի դեպ, աճում է դրա արտահանումը նաև Ռուսաստան՝ մոտ 5 միլիոն դոլարից հասնելով 22 միլիոն դոլարի)։ Ֆերոմոլիբդենի արտահանումն ընդհանուր առմամբ աճել է ավելի քան 80 տոկոսով։
Փայլաթիթեղի արտահանումն աճել է մոտ 20 տոկոսով (հասնելով մոտ 66 մլն դոլարի), այդ թվում՝ ԵՄ երկրներ․ Գերմանիա՝ ավելի քան 60 տոկոսով (մինչև մոտ 30 մլն դոլար), Իտալիա՝ 2,3 անգամ (մինչև 7 մլն դոլար), Լեհաստան՝ գրեթե 30 տոկոսով (մինչև մոտ 10 մլն դոլար):
Այսպիսով, Եվրամիության հետ արտոնյալ առևտրի չեղարկումը գործնականում չի խանգարել Հայաստանից ԵՄ արտահանման հիմնական հոդվածներին։ Մի քիչ ավելի բարդ է պտուղ-բանջարեղենային պահածոների արտահանման հարցը (չնայած ԵՄ երկրներ Հայաստանը դրանք համեմատաբար քիչ է արտահանում)։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրին, ապա 2020 թվականի անկումից հետո 2022 թվականին այն շարունակել է վերականգնվել։ Մասնավորապես Ռուսաստանի հետ առևտուրը 2022 թվականի հունվար-հոկտեմբերին հասել է մոտ 3 մլրդ 792 մլն դոլարի՝ ավելանալով (2021 թվականի նույն ամիսների համեմատ) ավելի քան 85 տոկոսով, ընդ որում՝ Հայաստանից արտահանումն աճել է 2,5 անգամ։ Ընդհանուր արտահանումը ԵԱՏՄ երկրներ նույն ժամանակահատվածում կազմել է գրեթե 4 մլրդ դոլար (3 մլրդ 978 մլն) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես աճել է ավելի քան 85 տոկոսով։
Ընդ որում` աճ է նկատվում նույնիսկ նախաճգնաժամային 2019 թվականի համեմատ։ Մասնավորապես 2022թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ձկան արտահանումը դեպի Ռուսաստան կազմել է 37 մլն դոլար (2019-ին՝ 14 մլն դոլար), մրգերի և բանջարեղենի արտահանումը՝ 81 մլն դոլար (2019-ին՝ 37 մլն դոլար)։
Առանձին-առանձին պետք է նշել մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների արտահանումը Ռուսաստան և Բելառուս (մոտ 11 միլիոն մինչև 47 միլիոն դոլար և 0,2 միլիոն դոլարից մինչև գրեթե 3 միլիոն դոլար), ինչը կարող է կապված լինել վերաարտահանման հետ՝ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև պատժամիջոցների պայմաններում: Շարունակում է աճել դեղերի արտահանումը Ղազախստան և Ղրղզստան (չնայած բացարձակ թվերով այն դեռ համեմատաբար փոքր է)։
Լրահոս
0