https://arm.sputniknews.ru/20221231/turqian-hamadzajnel-e-durs-berel-zvorqery-siriaji-hjusisic-53383344.html
Թուրքիան համաձայնել է դուրս բերել զորքերը Սիրիայից
Թուրքիան համաձայնել է դուրս բերել զորքերը Սիրիայից
Sputnik Արմենիա
Պարբերականը նշում է, որ ՌԴ–ի, Թուրքիայի և ՍԱՀ–ի պաշտպանության նախարարները Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել են նաև Սիրիայի... 31.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-31T11:10+0400
2022-12-31T11:10+0400
2022-12-31T11:12+0400
թուրքիա
սիրիա
ռուսաստան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1f/53382552_0:167:1600:1067_1920x0_80_0_0_87fba66dea972b6570a733021f52c6ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Անկարան համաձայնել է դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից։ Այս մասին հայտնում է սիրիական Al-Watan թերթը` հղում անելով Դամասկոսում իր աղբյուրներին։Al-Watan–ի աղբյուրներից մեկի համաձայն` Մոսկվայում երեք նախարարների հանդիպման արդյունքներից մեկը դարձավ Թուրքիայի համաձայնությունը կապված Սիրիայի հյուսիսում իր զբաղեցրած տարածքներից զորքի լիարժեք դուրս բերման հետ։Աղբյուրը նշել է, որ կողմերը քննարկել են նաև Սիրիայի հյուսիսային հատվածում M4 մայրուղու հետ կապված 2022 թվականի համաձայնագրի կատարումը։Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները եռակողմ բանակցություններ են ունեցել Մոսկվայում` քննարկելով սիրիական ճգնաժամի լուծման ուղիները։Գերատեսչությունը հավելել էր, որ հանդիպման արդյունքում կողմերը նշել են տվյալ ձևաչափում կայացած երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը` ի շահ արաբական հանրապետությունում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման։Թուրքական ԶԼՄ–ները նշել են, որ Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները 11 տարվա ընթացքում դարձան Անկարայի և Դամասկոսի առաջին պաշտոնական բանակցությունները։ ԱՄՆ-ն կտրականապես դեմ Է Սիրիայում Թուրքիայի նոր գործողությանը. Պենտագոնի ղեկավար
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1f/53382552_177:0:1600:1067_1920x0_80_0_0_9e3464fd5011fe815031265dc7b6633f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, սիրիա, ռուսաստան, բանակցություն
թուրքիա, սիրիա, ռուսաստան, բանակցություն
Թուրքիան համաձայնել է դուրս բերել զորքերը Սիրիայից
11:10 31.12.2022 (Թարմացված է: 11:12 31.12.2022) Պարբերականը նշում է, որ ՌԴ–ի, Թուրքիայի և ՍԱՀ–ի պաշտպանության նախարարները Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել են նաև Սիրիայի հյուսիսային հատվածում M4 մայրուղու հետ կապված համաձայնագրի կատարման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Անկարան համաձայնել է դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից։ Այս մասին հայտնում է սիրիական Al-Watan թերթը` հղում անելով Դամասկոսում իր աղբյուրներին։
Al-Watan–ի աղբյուրներից մեկի համաձայն` Մոսկվայում երեք նախարարների հանդիպման արդյունքներից մեկը դարձավ Թուրքիայի համաձայնությունը կապված Սիրիայի հյուսիսում իր զբաղեցրած տարածքներից զորքի լիարժեք դուրս բերման հետ։
Աղբյուրը նշել է, որ կողմերը քննարկել են նաև Սիրիայի հյուսիսային հատվածում M4 մայրուղու հետ կապված 2022 թվականի համաձայնագրի կատարումը։
Պարբերականի պնդմամբ` հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության միավորումները հանդիսանում են ԱՄՆ–ի և Իսրայելի գործակալներ, և առավել մեծ վտանգ են ներկայացնւմ Թուրքիայի և Սիրիայի համար։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները եռակողմ բանակցություններ են ունեցել Մոսկվայում` քննարկելով սիրիական ճգնաժամի լուծման ուղիները։
Գերատեսչությունը հավելել էր, որ հանդիպման արդյունքում կողմերը նշել են տվյալ ձևաչափում կայացած երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը` ի շահ արաբական հանրապետությունում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման։
Թուրքական ԶԼՄ–ները նշել են, որ Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները 11 տարվա ընթացքում դարձան Անկարայի և Դամասկոսի առաջին պաշտոնական բանակցությունները։